Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Կառավարիչ մարմնի երկու նոր անդամ

Կառավարիչ մարմնի երկու նոր անդամ

2023 ԹՎԱԿԱՆԻ հունվարի 18-ին՝ չորեքշաբթի օրը, jw.org կայքում մի հատուկ հայտարարություն հայտնվեց այն մասին, որ եղբայրներ Գեյջ Ֆլիգլը և Ջեֆրի Ուինդերը նշանակվել են Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամներ։ Երկու եղբայրներն էլ երկար տարիներ հավատարմորեն ծառայում են Եհովային։

Գեյջ Ֆլիգլը և նրա կինը՝ Նադյան

Եղբայր Ֆլիգլը մեծացել է Վկաների ընտանիքում ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի արևմուտքում։ Երբ նա դեռ պատանի էր, նրա ընտանիքը տեղափոխվեց մի փոքր քաղաք, որտեղ քարոզիչների մեծ կարիք կար։ Դրանից կարճ ժամանակ անց՝ 1988 թ. նոյեմբերի 20-ին, նա մկրտվեց։

Եղբայր Ֆլիգլի ծնողները միշտ հորդորում էին նրան, որ լիաժամ ծառայություն սկսի։ Նրանք հաճախ էին հյուրընկալում շրջանային վերակացուների և բեթելցիների, ու եղբայրը տեսնում էր, թե որքան ուրախ էին նրանք։ Մկրտությունից շատ չանցած՝ 1989 թ. սեպտեմբերի 1-ին եղբայր Ֆլիգլը ռահվիրայություն սկսեց։ Երկու տարի անց իրականացավ Բեթելում ծառայելու նրա նպատակը, որին նա ձգտել էր 12 տարեկանից։ 1991 թ. հոկտեմբերին նա սկսեց ծառայել Բրուքլինի Բեթելում։

Եղբայրը Բեթելում ութ տարի աշխատել է կազմատանը, ինչից հետո նշանակվել է ծառայողական բաժին։ Այդ ընթացքում նա մի քանի տարի ծառայել է ռուսախոս ժողովում։ 2006 թ.-ին նա ամուսնացել է Նադյայի հետ, և ամուսնությունից հետո նրանք մինչ օրս միասին ծառայում են Բեթելում։ Ֆլիգլները ծառայել են նաև պորտուգալախոս դաշտում, այնուհետև ավելի քան տասը տարի՝ իսպանախոս դաշտում։ Երկար տարիներ ծառայողական բաժնում ծառայելուց հետո եղբայր Ֆլիգլը նշանակվել է ուսումնական կոմիտեի գրասենյակ, իսկ հետագայում՝ ծառայողական կոմիտեի գրասենյակ։ 2022 թ. մարտին եղբայր Ֆլիգլը նշանակվել է Կառավարիչ մարմնի ծառայողական կոմիտեի օգնական։

Ջեֆրի Ուինդերը և նրա կինը՝ Անժելան

Եղբայր Ուինդերը մեծացել է Վկաների ընտանիքում ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մարիետա քաղաքում։ Նա մկրտվել է 1986 թ. մարտի 29-ին։ Հենց հաջորդ ամիս նա ենթառահվիրա է ծառայել, և այդ ծառայությունը այնքան է նրան դուր եկել, որ նա որոշել է շարունակել այն։ Մի քանի ամիս ենթառահվիրայություն անելուց հետո՝ 1986 թ. հոկտեմբերի 1-ից, եղբայր Ուինդերը ռահվիրայություն է սկսել։

Պատանեկան տարիքում եղբայր Ուինդերը մի օր այցելեց իր երկու ավագ եղբայրներին, ովքեր այդ ժամանակ ծառայում էին Բեթելում։ Այդ այցելությունից հետո նա Բեթելում ծառայելու մեծ ցանկությամբ լցվեց։ Տարիներ անց՝ 1990 թ. մայիսին, նրան հրավիրեցին ծառայելու Ուոլքիլի Բեթելում։

Եղբայր Ուինդերը ծառայել է Բեթելի տարբեր բաժիններում, այդ թվում՝ մաքրության բաժնում, ֆերմայում և Բեթելի բյուրոյում։ 1997 թ.-ին նա ամուսնացել է Անժելայի հետ, և նրանք մինչ օրս ծառայում են Բեթելում։ 2014 թ.-ին նրանց խնդրեցին տեղափոխվել Ուորվիք, որտեղ եղբայր Ուինդերը մասնակցեց գլխավոր վարչության շենքի կառուցման նախագծին։ 2016 թ.-ին նրանց նշանակեցին ծառայելու Պատերսոնում գտնվող Դիտարանի կրթական կենտրոնում, որտեղ եղբայր Ուինդերը ծառայել է ձայնագրման/տեսագրման բաժնում։ Չորս տարի անց նրանք վերադարձան Ուորվիք, և եղբայր Ուինդերը նշանակվեց ծառայելու Կառավարիչ մարմնի կադրերի կոմիտեի գրասենյակում։ 2022 թ. մարտին եղբայր Ուինդերը նշանակվեց Կառավարիչ մարմնի կադրերի կոմիտեի օգնական։

Մենք աղոթում ենք, որ Եհովան առատորեն օրհնի «մարդկանց տեսքով [այս] պարգևներին», մինչ նրանք շարունակում են ծանր աշխատել հանուն Թագավորության շահերի (Եփես. 4։8