Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Ի՞նչ է Աստվածաշունչն ասում Եհովայի՝ ապագան կանխագուշակելու կարողության մասին

Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ Եհովան կարող է կանխագուշակել ապագան (Ես. 45։21)։ Բայց այն չի մանրամասնում, թե երբ և ինչպես է նա որոշում անել դա, և թե ապագայի հետ կապված որքան տեղեկություն է նախընտրում իմանալ։ Ուստի մենք չենք կարող հստակ պատասխանել այս հարցերին։ Այդուհանդերձ, նկատի առնենք հետևյալ գործոնները։

Եհովան անսահման կարողության տեր է, բայց երբեմն նա որոշակի սահմանափակումներ է դնում իր առջև։ Իր անսահման իմաստության շնորհիվ նա կարող է կանխագուշակել ցանկացած բան (Հռոմ. 11։33)։ Բայց քանի որ Եհովան կատարյալ ինքնատիրապետում ունի, կարող է նաև որոշել չիմանալ, թե ինչ է լինելու ապագայում (համեմատիր Եսայիա 42։14

Եհովան այնպես է անում, որ իր կամքը կատարվի։ Ինչպե՞ս է այս փաստը կապված ապագան կանխագուշակելու նրա ունակության հետ։ Եսայիա 46։10-ում նա ասում է. «Ես ամենասկզբից ասում եմ այն, ինչ լինելու է վերջում, ու վաղեմի ժամանակներից այն, ինչը դեռ չի եղել։ Ասում եմ. «Իմ որոշումը կկատարվի, ես կանեմ այն, ինչ հաճելի է ինձ»»։

Այսպիսով՝ պատճառներից մեկը, թե ինչու ենք ասում, որ Եհովան կարող է կանխագուշակել ապագան, այն է, որ նա զորություն ունի դեպքերին իր ուզած ընթացքը տալու։ Նա կարիք չունի ժամանակը «առաջ տալու», որպեսզի իմանա, թե ինչ է լինելու ապագայում, ասես դեպքերը արդեն տեղի են ունեցել, և նա պարզապես աչքի է անցկացնում դրանք։ Սակայն Եհովան կարող է որոշել, որ այս կամ այն իրադարձությունը լինելու է տվյալ ժամանակահատվածում, և հետո այնպես անել, որ երբ ժամանակը գա, այդ բանը տեղի ունենա (Ելք 9։5, 6; Մատթ. 24։36; Գործ. 17։31

Այդ պատճառով նկարագրելու համար, թե ինչ է Եհովան անում ապագա որոշ իրադարձությունների հետ կապված Աստվածաշունչը հետևյալ բառերն է օգտագործում՝ «վճռել» կամ «մտադրվել» (2 Թագ. 19։25; Ես. 46։11)։ Դրանք թարգմանվել են բնագիր մի բառից, որը սերտորեն կապված է մեկ այլ բառի հետ, որը նշանակում է «բրուտ» (Երեմ. 18։4)։ Ճիշտ ինչպես հմուտ բրուտը կարող է մի գունդ կավին ձև տալ և դրանից գեղեցիկ սպասք պատրաստել, այնպես էլ Եհովան կարող է դեպքերը այնպես «ձևավորել», կամ՝ դրանց այնպիսի ընթացք տալ, որ իր կամքը իրագործվի (Եփես. 1։11

Եհովան հարգում է մեր ազատ կամքը։ Նա մարդկանց համար ճակատագիր չի սահմանում, և երբեք լավ մարդկանց չի դրդում անել մի բան, ինչը կարող է կործանման տանել նրանց։ Եհովան թույլ է տալիս, որ յուրաքանչյուր մարդ կյանքի իր ուղին ընտրի, սակայն հորդորում է ճիշտն ընտրել։

Քննենք երկու օրինակ։ Առաջինը Նինվեի բնակիչներին է վերաբերում։ Եհովան կանխագուշակել էր, որ նրանց չարության պատճառով Նինվեն կործանվելու է։ Բայց երբ նրանք զղջացին, Եհովան «ափսոսաց, որ մտադրվել էր աղետ բերել նրանց վրա և չբերեց» (Հովն. 3։1-10)։ Նա փոխեց իր մտադրությունը, քանի որ նինվեցիները, օգտագործելով իրենց ազատ կամքը, ականջ դրեցին Եհովայի նախազգուշացմանը և զղջացին։

Երկրորդ օրինակը Կյուրոսի մասին մարգարեությունն է։ Ըստ դրա՝ Կյուրոս անունով մի մարդ պետք է ազատեր հրեաներին ստրկությունից և պատվիրեր նրանց վերակառուցել Եհովայի տաճարը (Ես. 44։26-45։4)։ Այդ մարգարեությունը կատարվեց Պարսկաստանի Կյուրոս թագավորի միջոցով (Եզր. 1։1-4)։ Նա չէր պաշտում ճշմարիտ Աստծուն, ու թեև Եհովան նրա միջոցով իրականացրեց իր տված մարգարեությունը, բայց չբռնացավ նրա ազատ կամքի վրա և չստիպեց նրան, որ իրեն պաշտի (Առակ. 21։1

Մենք քննեցինք ընդամենը մի քանի գործոն, որոնք Եհովան հաշվի է առնում ապագան կանխագուշակելիս։ Իրականում, մարդ արարածը չի կարող լիովին հասկանալ Եհովայի ճանապարհները (Ես. 55։8, 9)։ Այդուհանդերձ, այն, ինչ Եհովան հայտնել է մեզ իր մասին, ամրացնում է մեր հավատն այն բանում, որ նա միշտ ճիշտ է վարվում, այդ թվում՝ ապագան կանխագուշակելու հարցում։