Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՍԻԵՌԱ ԼԵՈՆԵ ԵՎ ԳՎԻՆԵԱ

«Մի տարի էլ չես ձգի»

Զաքիուս Մարտին

«Մի տարի էլ չես ձգի»
  • ԾՆՎԵԼ Է՝ 1880թ.

  • ՄԿՐՏՎԵԼ Է՝ 1942թ.

  • ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. 72 տարեկանում սկսել է ծառայել ռահվիրա։

ԶԱՔԻՈՒՍԻ հետ ոչ ոք Աստվածաշունչ չի ուսումնասիրել։ Երբ նա կարդաց «Փրկություն» և «Աստծու քնարը» գրքերը, հասկացավ, որ գտել է ճշմարտությունը։

1941-ին՝ մի կիրակի՝ վաղ առավոտյան, Զաքիուսը ճանապարհ ընկավ մասնակցելու Եհովայի վկաների ժողովին։ Ժողով հասնելու համար նա պետք է 8 կիլոմետր անցներ՝ իջնելով շատ կտրուկ զառիթափից։ Շուտ էր դուրս եկել տնից, որովհետև չգիտեր, թե երբ է սկսում ժողովը։ Զաքիուսը Թագավորության սրահ հասավ մի քանի ժամ շուտ, նստեց ու սպասեց, մինչև եղբայրները եկան։ Եվս 3 անգամ կիրակի օրերին ժողով գալուց հետո նա տեղի անգլիկան եկեղեցուն խնդրեց իր անունը հանել անդամների ցուցակից։

Նրա մտերիմ ընկերներից մեկը, որն այդ եկեղեցու անդամ էր, կշտամբելով նրան, ասաց. «Լսի՛ր, ծերո՛ւկ, եթե ամեն անգամ այդ մարդկանց մոտ գնալու համար 8 կիլոմետր վեր ու վար անես, մի տարի էլ չես ձգի»։ Հինգ տարի շարունակ նա տեսավ, թե ինչպես է Զաքիուսը շաբաթական երկու անգամ սարից իջնում և նորից բարձրանում։ Հետո այդ ընկերը մահացավ։ Իսկ Զաքիուսը 25 տարի անց էլ շատ կայտառ էր զգում իրեն։

Զաքիուսը հավատարմորեն ծառայեց Եհովային մինչև իր մահը, երբ արդեն 97 տարեկան էր։