Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՍԻԵՌԱ ԼԵՈՆԵ ԵՎ ԳՎԻՆԵԱ

«Չենք թողնելու երկրպագությունը»

Ֆիլիպ Թենգբե

«Չենք թողնելու երկրպագությունը»
  • ԾՆՎԵԼ Է՝ 1966թ.

  • ՄԿՐՏՎԵԼ Է՝ 1997թ.

  • ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. Փախստական, որ օգնել է կառուցել 5 Թագավորության սրահ։

1991-ին, երբ ապստամբ զորքերը ասպատակեցին Կոյնդու քաղաքը, որտեղ ապրում էինք ես ու կինս՝ Սատտան, փախանք, որ մեր կյանքը փրկենք։ Հետագա 8 տարիներին ապրել ենք փախստականների տարբեր ճամբարներում։ Տեսել ենք սով, հիվանդություններ և շրջապատված ենք եղել անբարո կյանք վարող հարևաններով։

Ամեն անգամ նոր ճամբար տեղափոխվելիս խնդրում էինք իշխանություններին մեզ տարածք հատկացնել Թագավորության սրահ սարքելու համար։ Երբեմն մեզ ընդառաջում էին։ Ամեն դեպքում, միշտ մի տեղ գտնում էինք հանդիպումներ անցկացնելու համար։ Որոշել էինք, որ ոչ մի դեպքում չենք թողնելու երկրպագությունը։ Պատերազմի ընթացքում տարբեր ճամբարներում 4 Սրահ կառուցեցինք։

Հետո, թեև պատերազմն ավարտվեց, մենք չէինք կարող տուն վերադառնալ։ Տարիներ տևած կռվի պատճառով մեր քաղաքն ամայացել էր։ Մեզ ուղարկեցին Բո քաղաքի մոտ գտնվող փախստականների ճամբար։ Այնտեղ մասնաճյուղի տրամադրած միջոցներով կառուցեցինք մեր հինգերորդ Սրահը։