Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Նամակ Կառավարիչ մարմնից

Նամակ Կառավարիչ մարմնից

Սիրելի՛ տան անդամներ,

Այս տարի նշանակալից տարի է։ 2014-ի վերջին կլրանա հարյուր տարին, ինչ մեր սիրելի Թագավոր Հիսուս Քրիստոսը սկսել է իշխել (Սաղ. 110։1, 2

Այս ծառայողական տարվա սկզբին «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերության» (Փենսիլվանիա) տարեկան հանդիպմանը Աստվածաշնչի «Նոր աշխարհ թարգմանության» կոմիտեն լույս ընծայեց անգլերեն Աստվածաշնչի լավագույն թարգմանության վերանայված տարբերակը, այն թարգմանության, որի պատրաստման և հրատարակման աշխատանքները Եհովան վստահել էր իր օծյալ զավակներին (Հռոմ. 8։15, 16)։ Հենց միայն այս փաստը ինքնին առանձնահատուկ է դարձնում Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունը։

Արդեն երկար տարիներ է, ինչ Կառավարիչ մարմնի գրական կոմիտեն առաջնահերթություն է տալիս Աստվածաշունչը տարբեր լեզուներով թարգմանելուն։ Այսօր «Նոր աշխարհ» թարգմանությունը ամբողջությամբ կամ մասամբ մատչելի է 121 լեզուներով։ Հորդորում ենք ձեզ Աստվածաշնչի համար ձեր երախտագիտությունը ցույց տալ Աստծուն՝ ամեն օր այն կարդալով և դրա շուրջ խորհրդածելով։ Դրա շնորհիվ է՛լ ավելի կմտերմանաք Աստվածաշնչի Հեղինակի՝ Եհովա Աստծու հետ (Հակ. 4։8

Մենք ցավում ենք, երբ լսում ենք, թե ինչպիսի դժվարություններ են ունենում մեր թանկագին քույրերն ու եղբայրները։ Ուստի հասկանալի է, որ երբեմն գուցե նրանք չկարողանան կիսել մյուսների ուրախությունը։ Օրինակ՝ Ասիայում ապրող մի ընտանիքի համար աշխարհն ասես շուռ եկավ, երբ նրանց մայրը հանկարծակի անդամալույծ դարձավ։ Բժիշկները չկարողացան վերականգնել նրա առողջությունը։ Ամուսինը օր ու գիշեր հոգ է տանում կնոջը։ Նրանց որդին և երկու աղջիկները, լինելով օրինակելի քրիստոնյաներ, ծնողների հանդեպ մեծ հոգատարություն են դրսևորում և աջակցում են նրանց։ Այս ընտանիքը, ինչպեսև դուք բոլորդ, որ տարբեր փորձությունների միջով եք անցնում, կարող եք ուրախ լինել նրանով, որ ձեզ հաջողվում է տոկալ (Հակ. 1։2–4)։ Եհովան վստահեցնում է իր օծյալ ծառաներին և «ուրիշ ոչխարներին», որ փորձություններին տոկալով երջանիկ կլինենք, քանի որ կօրհնվենք և որպես պարգև հավիտենական կյանք կստանանք (Հակ. 1։12

Անցած տարի Հիշատակի երեկոյին ներկա եղավ 19241252 հոգի։ Մեր սիրտը ցնծությամբ է լցվում, երբ տեսնում ենք, թե ինչքան շատ մարդիկ են պատվում Եհովային և Հիսուս Քրիստոսին՝ ներկա լինելով Աստծու ժողովրդի համար տարվա մեջ ամենակարևոր հանդիպմանը։ Հիշատակի երեկոյի շրջանում՝ մարտ և ապրիլ ամիսներին, ավելի քան 2 միլիոն Վկաներ փառաբանության հզոր ձայն հնչեցրին Եհովայի առաջ՝ ծառայելով որպես ենթառահվիրա։ Ուրախալի է նաև այն փոփոխությունը, որ շրջանային վերակացուի այցելության ժամանակ ռահվիրաների հետ հանդիպմանը ենթառահվիրաները կարող են մնալ մինչև վերջ, նույնիսկ եթե նրա այցը մարտ և ապրիլ ամիսներին չէ։ Իմաստուն և հոգևորապես հասուն քրիստոնյաները հասկանում են, թե որքան կարևոր է շարունակ զբաղված լինել քարոզչական ծառայությամբ և ժողովի գործունեությամբ։ Դա օգնում է մնալ հաստատ ու անկոտրում՝ ձախողության մատնելով մեր հավատը թուլացնելու և մեզ ճիշտ ուղուց շեղելու Սատանայի ջանքերը (1 Կորնթ. 15։58

Որքա՜ն ենք ոգևորվում՝ իմանալով, որ անցած ծառայողական տարվա ընթացքում 277344 հոգի իրենց նվիրումը խորհրդանշեցին ջրի մկրտությամբ և այժմ կյանքի ճանապարհով են ընթանում՝ իրենց համաշխարհային եղբայրությանը համաքայլ (Մատթ. 7։13, 14)։ Այս նոր անհատները «հավատի մեջ հաստատված լինելու» համար մեր աջակցության կարիքն ունեն (Կող. 2։7)։ Ուստի շարունակեք քաջալերել միմյանց «մինչև վերջ համբերել», «սփոփեք վհատված հոգիներին, թիկունք կանգնեք թույլերին, համբերատար եղեք բոլորի հանդեպ» (Մատթ. 24։13; 1 Թեսաղ. 5։14)։ Եվ թող որ բոլորս «անդադար աղոթենք» Աստծուն՝ ասելով. «Թող գա քո թագավորությունը» (1 Թեսաղ. 5։17; Մատթ. 6։10

Վայելեք այս տարեգրքի ընթերցանությունը և հիշեք, որ ձեզնից ամեն մեկը թանկ է մեզ համար։

Ձեր եղբայրներ՝

Եհովայի վկաների Կառավարիչ մարմին