Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՇԽԱՐՀԱԾԱՎԱԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Օվկիանիա

Օվկիանիա
  • ԵՐԿՐՆԵՐԸ 29

  • ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 39508267

  • ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ 96088

  • ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐԸ 63333

«Հիմա արդեն հասկանում եմ»

Ֆրիդան, ով խուլուհամր կին է, շատ ուրախացավ, երբ իմացավ, որ ինքն ու իր հետ Աստվածաշունչ ուսումնասիրող քույրը պետք է լինեն Պապուա Նոր Գվինեայում առաջին ժեստերի լեզվով ժողովի անդամ, որը կազմավորվեց 2013-ի մարտի 1-ին։ Ֆրիդան սկսեց նկատել, որ ավելի լավ է հասկանում, երբ հրատարակությունը մի կողմ է դնում և ուշադրությունը կենտրոնացնում է, թե ինչպես է նյութը ներկայացվում բեմից՝ ժեստերի և զննական միջոցների օգնությամբ։ Այդպես նա, ի զարմանս իրեն, աստիճանաբար հաղթահարեց ամաչկոտությունը, և հիմա հանդիպումների ընթացքում մի քանի անգամ մեկնաբանություն է տալիս։ 2013-ի ապրիլին նա դարձավ քարոզիչ։ Նա ուրիշ խուլուհամրերի էլ է հորդորում իր հետ ժողով գնալ։ Հաճախ ժողովի ժամանակ նրա աչքերը արցունքով են լցվում, ու երբ հարցնում են, թե ինչու, պատասխանում է. «Որովհետև հասկանում եմ, հիմա արդեն հասկանում եմ»։

Նա շփոթել էր մեքենան

Բարբարան Ավստրալիայում խմբակային քարոզչական ծառայության գնալիս մեքենան մայթի մոտ կանգնեցրեց, որպեսզի ստուգի, թե արդյոք վերցրել է տնետան նշումները։ Հանկարծ մի կին մեքենայի դուռը բացեց, որ նստի։

«Կներեք,— ասաց Բարբարան,— կարծում եմ՝ սխալ մեքենա եք նստում»։

«Ներողություն, ինձ թվաց՝ դուք այն կինն եք, որ պետք է մեքենայով գար իմ հետևից,— պատասխանեց կինը և, նկատելով «Դիտարան» ու «Արթնացե՛ք» ամսագրերը, ավելացրեց,— մի քանի տարի առաջ երկու կին ինձ հետ Աստվածաշունչ էին ուսումնասիրում։ Նրանք ինձ համար միշտ բերում էին այս ամսագրերից»։ Բարբարան ամսագրերը սիրով առաջարկեց կնոջը և հետագայում Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեց նրա հետ։

«Նամակներ Աստծուց»

Նոր Զելանդիա։ Վայըլեթը աստվածաշնչյան ճշմարտությունը հայտնում է նամակների միջոցով

Վայըլեթը 82 տարեկան վատառողջ քույր է, որն ապրում է Նոր Զելանդիայի Քրայստչերչ քաղաքում։ Նա կանոնավորաբար նամակներ և աստվածաշնչյան գրականություն է ուղարկում իր տարածքի ծերանոցներ և հոսպիսներ (օթևան անհույս հիվանդների համար)։ Այդ հիմնարկություններում աշխատող բուժքույրերը, որոնք ստանում և փոխանցում են նամակները, պատմում են, որ տարեցները անհամբեր սպասում են, թե երբ են «նամակներ ստանալու Աստծուց»։ Ոմանք նամակներն ու գրականությունը կարդալուց հետո փոխանակում են մյուսների հետ կամ էլ բարձրաձայն ընթերցում են նրանց համար, ովքեր լավ չեն տեսնում։ Բուժքույրերը նաև նկատել են, որ այն մարդիկ, ովքեր կարդում են դրանք, մյուս հիվանդներից ավելի հանգիստ են, խաղաղ ու լավատես։ Վայըլեթն ասում է. «Ուրախ եմ, որ Եհովան դեռ շարունակում է օգտագործել ինձ ուրիշներին օգնելու համար։ Ճշմարտությունն այս ձևով մարդկանց հայտնելը ոգևորում է ինձ»։

Նա կարդացել էր վարդերի մասին

«Ես արդեն կարդացել եմ այդ ամսագիրը»,— ասաց Բերնադեթ անունով մի ուսանողուհի։ Այդ պատասխանը ապշեցրեց Բերնիին, ով շաբաթ առավոտյան Սայպան կղզում առաջարկում էր «Դիտարանի» ամենավերջին թողարկումը։ Նա մտածեց, թե որտեղից այդ աղջկան ամսագիրը։ Բերնին պայուսակից մեկ ուրիշ ամսագիր հանեց։ «Դա էլ եմ կարդացել»,— ասաց Բերնադեթը։ Բերնին, զարմացած, հարցրեց. «Որտեղի՞ց քեզ այս ամսագրերը։ Եհովայի վկա՞ ես, եկել ես այստեղ հանգստանալո՞ւ»։ Բերնադեթը ասաց, որ Վկա չէ, իսկ ամսագրերը կարդացել է օնլայն։ Պատմեց, որ մի օր ծաղիկների մասին տեղեկություն էր փնտրում ինտերնետում և մի հոդված նրան շատ հետաքրքրեց։ «Արթնացե՛ք»-ից «Սքանչելի վարդեր Աֆրիկայից» հոդվածն էր Եհովայի վկաների վեբ կայքում։ Նրան այնքան էր դուր եկել հոդվածը, որ շարունակել էր կայքում այլ բաներ կարդալ։ Սկզբում կարդում էր միայն բույսերի և կենդանիների մասին հոդվածները, բայց հետո աստվածաշնչյան թեմաներն էլ հետաքրքրեցին նրան։ Տեսնելով Բերնադեթի հետաքրքրվածությունը՝ Բերնին Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն առաջարկեց և նրա համար բերեց «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։ Երրորդ անգամ, երբ հանդիպեցին, քննարկեցին այդ գրքի առաջին գլուխը։ Մոտ մեկ տարի անց՝ 2012-ի նոյեմբերին, Բերնադեթը մկրտվեց։ Նա այնքան արագ առաջադիմեց, որ ընկերները կատակով ասում են, որ Բերնադեթը ոչ թե եկավ, այլ վազեց դեպի ճշմարտությունը։ Ինչ խոսք, վեբ կայքը լավ «մարզավիճակի» էր բերել նրան։