Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ

Միգրացիոն ճգնաժամ. միլիոնավոր մարդիկ փախչում են Ուկրաինայից

Միգրացիոն ճգնաժամ. միլիոնավոր մարդիկ փախչում են Ուկրաինայից

 2022 թ. փետրվարի 24-ին Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա՝ առաջացնելով ծանր հումանիտար ճգնաժամ։ Խաղաղ բնակիչները փախչում են հակամարտության գոտուց։ a

 «Ռումբեր էին պայթում։ Այնքան սարսափելի էր, որ դժվար է բառերով նկարագրել: Երբ իմացանք, որ տարհանող գնացքներ կան, որոշեցինք հեռանալ։ Պետք է մեր ողջ կյանքը տեղավորեինք մեկ փոքրիկ ուսապարկի մեջ: Կարող էինք վերցնել միայն փաստաթղթեր, դեղեր, ջուր և թեթև սնունդ։ Մնացած ամեն ինչ թողեցինք ու գնացինք երկաթուղային կայարան՝ ռումբերի անձրևի տակ» (Նատալյա, Խարկով, Ուկրաինա)։

 «Մինչև վերջին պահը հավատում էինք, որ պատերազմ չի լինի։ Ես լսեցի պայթյուններ քաղաքի որոշ հատվածներից, պատուհանները դղրդում էին։ Որոշեցի հեռանալ՝ վերցնելով միայն անհրաժեշտ իրերը։ Առավոտյան ժամը 8:00-ին դուրս եկա տնից և գնացքով ուղևորվեցի Լվով, իսկ հետո՝ ավտոբուսով՝ Լեհաստան» (Նադիա, Խարկով, Ուկրաինա)։

Այս հոդվածում՝

 Որո՞նք են միգրացիոն այս ճգնաժամի իրական պատճառները

 Ուկրաինայում միգրացիոն ճգնաժամը սկսվել է Ռուսաստանի ռազմական ներխուժման պատճառով։ Սակայն, Աստվածաշունչը բացահայտում է նման բոլոր ճգնաժամերի հիմքում ընկած պատճառները.

  •   Մարդկային իշխանությունները ձախողվել են իրենց ստանձնած պարտականությունները կատարելու հարցում։ Իշխանություն ունեցողները հաճախ իրենց իշխանությունը օգտագործում են որպես ճնշում բանեցնելու միջոց (Ժողովող 4։1; 8։9

  •   Բանսարկու Սատանան՝ «այս աշխարհի իշխանը», չար ազդեցություն է բանեցնում մարդկանց վրա։ Աստվածաշնչում ասվում է, որ «ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (Հովհաննես 14։30; 1 Հովհաննես 5։19

  •   Բացի այն խնդիրներից, որոնք դարեր շարունակ պատուհասել են մարդկությանը, մենք ապրում ենք Աստվածաշնչում կանխագուշակված մի ժամանակահատվածում, որի մասին ասվում է. «Վերջին օրերում չափազանց դժվար ժամանակներ են լինելու» (2 Տիմոթեոս 3։1)։ Ավելին, այս օրերը նշանավորվելու են պատերազմներով, բնական աղետներով, սննդի պակասով և համաճարակներով. իրադարձություններ, որոնք ստիպում են մարդկանց դառնալ փախստական (Ղուկաս 21։10, 11

 Որտե՞ղ կարող են փախստականները հույս գտնել

 Աստվածաշնչում ասվում է, որ մեր մեծ Ստեղծիչը՝ Եհովա Աստված, b սեր և կարեկցանք է դրսևորում այն բոլոր մարդկանց հանդեպ, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տունը և փախստական դառնալ (2 Օրենք 10։18)։ Նա խոստանում է, որ իր երկնային կառավարությունը՝ Աստծու Թագավորությունը, կփոխարինի մարդկային կառավարություններին և կլուծի փախստականների հետ կապված բոլոր խնդիրները (Դանիել 2։44; Մատթեոս 6։10)։ Եհովան իր Թագավորության միջոցով կոչնչացնի Բանսարկու Սատանային (Հռոմեացիներ 16։20)։ Այդ Թագավորությունը կիշխի ողջ երկրի վրա, ուստի չեն լինի սահմաններ և ազգային բաժանումներ։ Ամբողջ մարդկությունը կդառնա մեկ միասնական ընտանիք։ Աստվածաշունչն ասում է, որ ոչ ոք այլևս ստիպված չի լինի փախչել իր տնից։ Այնտեղ գրված է. «Ամեն մեկը կնստի իր որթատունկի ու թզենու տակ, և ոչ ոք նրանց չի վախեցնի, որովհետև Զորքերի Տեր Եհովայի բերանով է դա ասվել» (Միքիա 4։4

 Միայն Աստծու Թագավորությունը կարող է կատարելապես լուծել աշխարհի առաջ ծառացած միգրացիոն ճգնաժամը։ Եհովան իր Թագավորության միջոցով կվերացնի այն հիմնախնդիրները, որոնց պատճառով մարդիկ ստիպված են լինում փախստական դառնալ։ Ահա դրանցից մի քանիսը։

  •   Պատերազմներ։ «[Եհովան] դադարեցնում է պատերազմները մինչև երկրի ծայրերը» (Սաղմոս 46։9)։ Իմանալու համար, թե ինչպես է Աստված լուծելու այս խնդիրը, կարդացեք «Խաղաղություն երկրի վրա. ինչպե՞ս» հոդվածը։

  •   Կեղեքումներ և բռնություն։ «[Եհովան] կեղեքումից և բռնությունից կազատի նրանց հոգին» (Սաղմոս 72։14)։ Տեսնելու համար, թե ինչպես է հնարավոր փոխել մարդկանց մեջ արմատացած բացասական հակումները, կարդացեք «Կոտրենք ատելության շղթան» հոդվածաշարը։

  •   Աղքատություն։ «[Եհովան] կփրկի աղքատին, որն օգնության է կանչում» (Սաղմոս 72։12)։ Ավելին իմանալու համար, թե ինչպես է Աստված վերացնելու աղքատության պատճառը, կարդացեք «Արդարություն տնտեսական համակարգում. հնարավո՞ր է» հոդվածը։

  •   Սով։ «Ցորենի առատություն կլինի երկրի վրա» (Սաղմոս 72։16)։ Պարզելու համար, թե Աստված ինչ է անելու, որ ոչ ոք սոված չլինի, կարդացեք «Աշխարհն առանց սովի» հոդվածը (անգլ., ռուս.

 Աստվածաշունչը կարո՞ղ է այսօր օգնել փախստականներին

 Այո՛։ Ապագայի համար ամուր հիմք տալուց բացի՝ Աստվածաշունչը կարող է օգնել փախստականներին այսօր իսկ լուծել իրենց խնդիրները։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Անփորձը հավատում է ամեն խոսքի, բայց խորագետը կշռադատում է իր քայլերը» (Առակներ 14։15

 Նշանակությունը։ Մտածեք, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ, և ինչ կարող եք անել դրանցից խուսափելու համար։ Զգուշացեք հանցագործներից, որոնք փորձում են խաբել և շահագործել հատկապես անփորձ փախստականներին։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Ուստի եթե ուտելիք, հագուստ և ծածկ ունենք, դրանցով բավարարվենք» (1 Տիմոթեոս 6։8

 Նշանակությունը։ Մի՛ կենտրոնացեք ֆինանսական դժվարությունների վրա։ Եթե բավարարվեք ունեցածով, ապա երջանիկ կլինեք։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Ուրեմն այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (Մատթեոս 7։12

 Նշանակությունը։ Բարի և համբերատար եղեք։ Այս հատկությունները կօգնեն, որ նոր տեղանքում լավ համբավ ձեռք բերեք։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Ոչ մեկին չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք» (Հռոմեացիներ 12։17

 Նշանակությունը։ Թույլ մի՛ տվեք, որ ուրիշների վատ վերաբերմունքի պատճառով բարկությամբ լցվեք և ցանկանաք վրեժ լուծել։ Դա միայն կսրի իրավիճակը։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ» (Փիլիպպեցիներ 4։13

 Նշանակությունը։ Ձեր կյանքում կարևոր տեղ հատկացրեք Աստծուն և աղոթքին։ Նա դիմանալու ուժ կտա։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն, և Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը» (Փիլիպպեցիներ 4։6, 7

 Նշանակությունը։ Ինչ իրավիճակում էլ որ լինեք, խնդրեք Աստծուն, որ ձեզ տա սրտի ու մտքի խաղաղություն։ Կարդացեք «Փիլիպպեցիներ 4։6, 7. «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք»» հոդվածը։

a Ներխուժման հաջորդ օրը Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը (ՄԱԿ ՓԳՀ) արտակարգ իրավիճակների ամենաբարձր մակարդակ՝ ճգնաժամ, հայտարարեց։ Ընդամենը 12 օրվա ընթացքում ավելի քան երկու միլիոն փախստական Ուկրաինայից գնացել է հարևան երկրներ, իսկ մեկ միլիոն մարդ տեղափոխվել է երկրի ներսում։

b Եհովան Աստծու անունն է (Սաղմոս 83։18)։ Տես «Ո՞վ է Եհովան» հոդվածը։