Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Comstock Images/Stockbyte via Getty Images

ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ

Ո՞ւմ կընտրեք դուք։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Ո՞ւմ կընտրեք դուք։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

 Մարդիկ կարևոր որոշման առաջ են կանգնած՝ ո՞ւմ ընտրել։

 Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։

Մարդկային ղեկավարների հնարավորությունները սահմանափակ են

 Աստվածաշունչը մատնանշում է մի սահմանափակում, որն ունեն բոլոր մարդկային ղեկավարները.

  •   «Մի՛ ապավինեք իշխանավորներին, մարդու որդուն, որի մոտ փրկություն չկա։ Նրա ոգին դուրս է գալիս, և նա դեպի իր հողն է դառնում. նույն օրը կորչում են նրա մտքերը» (Սաղմոս 146։3, 4

 Նույնիսկ ամենաընդունակ ղեկավարներն են մի օր մահանալու: Ավելին, նրանք չեն կարող երաշխավորել, որ իրենց հաջորդները կշարունակեն իրենց բարի գործերը (Ժողովող 2:18, 19

 Իրականում, Աստվածաշունչը ցույց է տալիս, որ մարդիկ ստեղծված չեն իրար վրա իշխելու համար։

  •   «Քայլող մարդը չի կարող ուղղություն տալ իր քայլերին» (Երեմիա 10։23

 Իսկ կա՞ մեկը, ով կարո՛ղ է լավ ղեկավար լինել այսօր։

Ղեկավար, ով նշանակված է Աստծու կողմից

 Աստվածաշնչում ասվում է, որ Աստված նշանակել է մի առաջնորդի, ով ամենաշնորհալին է ու ամենավստահելին՝ Հիսուս Քրիստոսին (Սաղմոս 2։6)։ Հիսուսը Աստծու Թագավորության Թագավորն է: Այդ Թագավորությունը մի կառավարություն է, որն իշխում է երկնքից (Մատթեոս 6։10

 Կընտրե՞ք Հիսուսի իշխանությունը։ Աստվածաշունչը ընդգծում է այդ ընտրության կարևորությունը։

  •   «Համբուրե՛ք որդուն [Հիսուս Քրիստոսին], որ Նա չբարկանա և որ դուք չկորչեք ճանապարհից, որովհետև նրա զայրույթը կարող է արագ բորբոքվել։ Երջանիկ են բոլոր նրանք, ում համար ապաստան է նա» (Սաղմոս 2։12

 Հիմա է ձեր որոշում կայացնելու ժամանակը։ Աստվածաշնչյան մարգարեությունները ցույց են տալիս, որ Հիսուսը սկսել է իշխել 1914 թ.-ից, և որ շուտով Աստծու Թագավորությունը փոխարինելու է բոլոր մարդկային կառավարություններին (Դանիել 2։44

 Այն մասին, թե ինչպես կարող եք աջակցել Հիսուսի իշխանությանը, կարդացեք «Այսօր իսկ թիկունք կանգնեք Աստծու Թագավորությանը» հոդվածը։