Աստվածաշնչում Աստծո՞ւ մտքերն են գրված
Աստվածաշնչի պատասխանը
Աստվածաշնչի շատ գրողներ նշում են, որ իրենք գրել են Աստծու առաջնորդությամբ։ Ուշադրություն դարձրեք հետևյալ օրինակներին.
Դավիթ թագավորը գրել է. «Եհովայի ոգին խոսեց իմ միջոցով, և նրա խոսքը իմ լեզվի վրա էր» (2 Սամուել 23:1, 2)։
Եսայիա մարգարեն գրել է. «Այսպես է ասում Գերիշխան Տերը՝ Զորքերի Տեր Եհովան» (Եսայիա 22:15)։
Հովհաննես առաքյալը գրել է. «Հայտնություն՝ Հիսուս Քրիստոսի կողմից, որ Աստված տվեց նրան» (Հայտնություն 1:1)։