Անցնել բովանդակությանը

Դախաուի համակենտրոնացման ճամբարի հուշահամալիրի տնօրեն դ-ր Գաբրիելե Համերմանը իր ելույթի ընթացքում ներկայացնում է Մաքս Էքերթին նվիրված հուշատախտակի լուսանկարը

ՀՈՒԼԻՍԻ 9, 2018
ԳԵՐՄԱՆԻԱ

Այլևս անանուն զոհ չէ. Դախաուի համակենտրոնացման ճամբարի հուշահամալիրում բացվեց Մաքս Էքերթի հուշատախտակը

Այլևս անանուն զոհ չէ. Դախաուի համակենտրոնացման ճամբարի հուշահամալիրում բացվեց Մաքս Էքերթի հուշատախտակը

2018 թ. մայիսի 7-ին Դախաուի համակենտրոնացման ճամբարի հուշահամալիրում տեղի ունեցած մի միջոցառման ժամանակ, որին ներկա էր մոտ 200 մարդ, բացվեց եղբայր Մաքս Էքերթին նվիրված մի հուշատախտակ։ Մաքս Էքերթը երկուսից ավելի տարի բանտարկված էր եղել Դախաուի ճամբարում, ինչից հետո նրան ուղարկել էին Ավստրիայում գտնվող Մաութհաուզենի տխրահռչակ համակենտրոնացման ճամբար։ Նա այդպես էլ երբեք տուն չվերադարձավ։ Թեև եղբայր Մաքս Էքերթին քիչ թվով մարդիկ էին ճանաչում, երբ նա մահացավ, սակայն այժմ նրան շատերն են ճանաչում որպես անսասան հավատ ունեցող մարդու։

Դախաուի նախկին համակենտրոնացման ճամբարի՝ վերջերս արված լուսանկարը։ Այստեղ էր բանտարկված Մաքս Էքերթը նախքան Մաութհաուզեն ուղարկվելը

Մաութհաուզենի տխրահռչակ համակենտրոնացման ճամբարը, որտեղ մահացել է Մաքս Էքերթը

Եղբայր Էքերթի մասին եղած տեղեկությունները վկայում են, որ նա միշտ նվիրված էր եղել Աստծուն։ Դեռևս 1935 թ.-ին նրան և իր կնոջը տուգանեցին ուրիշների հետ իրենց հավատի մասին խոսելու համար։ Ավելի ուշ նա կորցրեց իր աշխատանքը, քանի որ հրաժարվել էր սվաստիկայով դրոշ տանելուց։ 1937 թ.-ին եղբայր Էքերթը այն մոտ 600 անվախ Եհովայի վկաների թվում էր, ովքեր բանտարկված էին Դախաուում։ Ավելի քան երկու տարի անց նրան տեղափոխեցին Մաութհաուզեն, որտեղ անմարդկային պայմանների պատճառով մահացավ առնվազն 90 000 բանտարկյալ։ 1940 թ. փետրվարի 21-ին եղբայր Էքերթի կինը մի հեռագիր ստացավ, որում առանց այլևայլությունների ասվում էր. «Ամուսինը մահացել է ճամբարում։ Մանրամասների համար դիմեք ոստիկանություն»։ Նա 43 տարեկան էր։

Միջոցառման ժամանակ Դախաուի համակենտրոնացման ճամբարի հուշահամալիրի տնօրեն դ-ր Գաբրիելե Համերմանը իր ներկայացրած ելույթում նշեց. «Աստվածաշունչ ուսումնասիրողները [ինչպես որ այդ ժամանակ հայտնի էին Եհովայի վկաները] հալածվում էին, քանի որ նրանց համոզմունքները թույլ չէին տալիս իրենց դառնալ նացիստական որևէ կազմակերպության անդամ, ասել «հա՛յլ Հիտլեր» կամ մասնակցել զինվորական ծառայության»։ Նա նաև ասաց. «Նախկին բանտարկյալները Աստվածաշունչ ուսումնասիրողների վերաբերմունքի մասին մեծ հարգանքով էին [խոսում] և հատկապես [նշում էին] նրանց հաստատակամությունն ու օգնելու հարցում պատրաստակամ լինելը»։

Գերմանիայում Եհովայի վկաների խոսնակ եղբայր Վոլֆրամ Սլուպինան հաստատեց, որ ներկաներից շատերը չէին ճանաչում եղբայր Էքերթին, և նշեց. «Մենք նույնիսկ չունենք Մաքս Էքերթի լուսանկարը»։ Սակայն նա ավելացրեց, որ հուշատախտակի արձանագրության մեջ «հաստատվում է, որ [եղբայր Էքերթը] անսասան հավատ է ունեցել և վճռական է եղել երբեք զիջումների չգնալ իր կրոնական համոզմունքների հարցում, անգամ մինչև մահ»։

Անկասկած, Եհովան հիշում է Մաքս Էքերթի հավատն ու անարատությունը, ինչպես նաև իր մյուս բոլոր Վկաներին, ովքեր մահացել են իրենց հավատի համար (Եբրայեցիներ 6:10