Անցնել բովանդակությանը

Ուզբեկստանի Գերագույն դատարանի շենքը Տաշքենդում

ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 2018
ՈՒԶԲԵԿՍՏԱՆ

Ուզբեկստանի դատական բարձր ատյանները պաշտպանում են աստվածաշնչյան գրականություն ունենալու Եհովայի վկաների իրավունքը

Ուզբեկստանի դատական բարձր ատյանները պաշտպանում են աստվածաշնչյան գրականություն ունենալու Եհովայի վկաների իրավունքը

2018 թ. մարտից սկսած՝ վեց ամսվա ընթացքում Ուզբեկստանի Գերագույն դատարանը և Կարակալպակստանի (ինքնավար հանրապետություն Ուզբեկստնում) վարչական դատարանը դավանանքի ազատության վերաբերյալ գործերով որոշում կայացրին հօգուտ Եհովայի վկաների։ Գերագույն դատարանը բեկանեց ցածր ատյանի չորս վճիռները, որոնք կայացվել էին ընդդեմ մեր եղբայրների, իսկ վարչական դատարանը բեկանեց հինգերորդ վճիռը։

Թիմուր Սաթդանովը մեկն է այն եղբայրներից, որ արդարացվել են Ուզբեկստանի Գերագույն դատարանի կողմից

Մեր եղբայրների դեմ հարուցված գործերից մի քանիսը ոստիկանության խուզարկումների արդյունքում էին հարուցվել, երբ ոստիկանությունը բռնագրավել էր աստվածաշնչյան գրականություն, ինչպես նաև էլեկտրոնային սարքեր, որոնցում ներբեռնված էր եղել Աստվածաշունչը։ Արդյունքում՝ ցածր ատյանի դատարանները մեր եղբայրներին մեղավոր էին ճանաչել և տուգանքներ էին սահմանել։ Ըստ դատական ատյանների դիրքորոշման՝ նրանք խախտել էին այն օրենքը, որով իբր արգելվում է կրոնական նյութերի տարածումը։ Ուրախ ենք, որ վերջերս բարձր ատյանի դատարանները մեր եղբայրներին անմեղ ճանաչեցին և ազատեցին տուգանքներ վճարելու պարտավորությունից։

Ողջ աշխարհում Վկաները ցնծում են և շնորհակալ են իշխանություններին դեպքերի նման զարգացման համար։ Սակայն ամենից առավել նրանք երախտապարտ են Եհովային «բարի լուրը պաշտպանելու և օրինականապես հաստատելու» գործում առաջնորդելու և աջակցելու համար (Փիլիպպեցիներ 1:7