Անցնել բովանդակությանը

65 եղբայրներից մի քանիսը, ովքեր վաղաժամ ազատ են արձակվել բանտից Հարավային Կորեայի Գերագույն դատարանի որոշումից հետո, որով սահմանվեց, որ եղբայրների խղճի թելադրանքը հանցանք չի համարվում

ՄԱՐՏԻ 7, 2019
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

Հարավային Կորեայում բոլոր Վկա խղճի կալանավորները այժմ ազատության մեջ են

Հարավային Կորեայում բոլոր Վկա խղճի կալանավորները այժմ ազատության մեջ են

2019 թ. փետրվարի 28-ին ազատ արձակվեց Հարավային Կորեայում չեզոքության համար դատապարտված վերջին Եհովայի վկան։ Ազատ արձակված բոլոր եղբայրները իրենց երախտագիտությունն են արտահայտել ստացած ազատության և Եհովա Աստծու հանդեպ հավատարմությունը փաստելու հնարավորության համար։

Ընդհանուր առմամբ 65 եղբայրներ են ազատ արձակվել Գերագույն դատարանի՝ 2018 թ. նոյեմբերի 1-ի պատմական որոշումից հետո, որով սահմանվում է, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելը հանցանք չէ։ Այդ որոշմամբ վերջ դրվեց համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին ազատազրկելու 65-ամյա պրակտիկային։

Կորեայի մեր եղբայրների հավատն ու անարատությունը մղում է մեզ «ավելի մեծ քաջություն» դրսևորելու մեր Թագավորին ու նրա Թագավորությանը հավատարմորեն մատուցվող մեր ծառայության մեջ (Փիլիպպեցիներ 1։14)։ Մենք աղոթում ենք մեր այն եղբայրների համար, ովքեր դեռ ազատազրկման մեջ են Էրիթրեայում, Թուրքմենստանում, Ռուսաստանում և Սինգապուրում (Եբրայեցիներ 10:34