Անցնել բովանդակությանը

ԱՊՐԻԼԻ 20, 2019
ՃԱՊՈՆԻԱ

«Նոր աշխարհ թարգմանության» վերանայված հրատարակությունը լույս է տեսել ճապոներենով

«Նոր աշխարհ թարգմանության» վերանայված հրատարակությունը լույս է տեսել ճապոներենով

2019 թ. ապրիլի 13-ին՝ շաբաթ, Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Ստիվեն Լեթը հայտարարեց ճապոներեն «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» վերանայված հրատարակության լույսընծայման մասին։ Այդ իրադարձությունը տեղի ունեցավ Ճապոնիայի Կոբե քաղաքի «Նոևիր Կոբե» մարզադաշտում՝ հատուկ հանդիպման ժամանակ, որին ներկա էր 20 868 մարդ։ Ծրագիրը ուղիղ միացմամբ հեռարձակվեց մասնաճյուղի տարածքում գտնվող ութ համաժողովների սրահներում և բազմաթիվ Թագավորության սրահներում։ Ավելի ուշ՝ այդ և հաջորդ օրը, հանդիպման տեսագրությունը ներկայացվեց մի քանի Թագավորության սրահներում նրանց համար, ովքեր չէին դիտել այն ուղիղ միացմամբ։ Ընդհանուր առմամբ շաբաթ-կիրակի օրերին այդ հատուկ հանդիպումը դիտեց 220 491 մարդ։

«Նոևիր Կոբե» մարզադաշտը

Մենք ուրախ ենք ողջ աշխարհում եղող ավելի քան 2 950 ճապոնախոս ժողովների, խմբերի և նախախմբերի համար, որոնք այժմ ունեն վերանայված «Նոր աշխարհ թարգմանությունը», որը անձնական ուսումնասիրության և ծառայության համար նախատեսված զորեղ պարգև է Եհովայից (Եբրայեցիներ 4:12

Եղբայրներն ու քույրերը ուրախ են, որ ստացել են վերանայված «Նոր աշխարհ թարգմանության» իրենց անձնական օրինակը

«Նոր աշխարհ թարգմանությունը» Ճապոնիայում 45 տարվա պատմություն ունի։ 1973 թ.-ին եղբայր Լայման Սուինգլը, որը Կառավարիչ մարմնի անդամ էր, Օսակայում (Ճապոնիա) տեղի ունեցած «Աստծու հաղթանակը» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց ճապոներեն «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Դրան հաջորդած ինը տարիների ընթացքում տարածվեց այդ հրատարակության 1 140 000 օրինակ, ինչը մոտ 75 անգամ գերազանցում էր այդ ժամանակ Ճապոնիայի քարոզիչների թիվը։ 1982 թ.-ին լույս ընծայվեց «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» ամբողջական հրատարակությունը, որի տպագրությունը և կազմարարական աշխատանքները իրականացվել էին Ճապոնիայում։ Եվ այժմ վերանայված ճապոներեն հրատարակության լույսընծայմամբ 2019 թվականը Ճապոնիայում բնակվող Եհովայի ժողովրդի համար Աստվածաշնչի թարգմանության մեկ այլ հատկանշական տարի դարձավ։

«Նոր աշխարհ թարգմանությունը» մասամբ կամ ամբողջությամբ թարգմանվել է 179 լեզուներով։ Դրանց թվում են 22 լեզուներով ամբողջությամբ վերանայված թարգմանությունները, որոնք հիմնված են 2013 թ. անգլերեն հրատարակության վրա։