Անցնել բովանդակությանը

ՕԳՈՍՏՈՍԻ 5, 2019
ՖԻԼԻՊԻՆՆԵՐ

Երկրաշարժեր՝ Ֆիլիպիններում

Երկրաշարժեր՝ Ֆիլիպիններում

2019 թ. հուլիսի 27-ին երկու երկրաշարժեր ուժգին ավերածություններ պատճառեցին Ֆիլիպինների Իթբայաթ փոքր կղզում, որը գտնվում է Մանիլայից մոտ 690 կիլոմետր (430 մղոն) դեպի հյուսիս։ 5,4 և 6,4 մագնիտուդով երկրաշարժերի հետևանքով զոհվեց 9 մարդ, 64-ը՝ վիրավորվեց։ Նաև վնասվեց 266 տուն։ Ըստ պաշտոնական տվյալների՝ այդ երկրաշարժերի հետևանքով 2 968 մարդ է տուժել։

Մեր եղբայրներից ոչ ոք չի զոհվել։ Սակայն մի քույր թեթև մարմնական վնասվածք է ստացել։ Բացի այդ, մեծ վնաս է հասցվել մեր եղբայրներին պատկանող երկու տների։

Մասնաճյուղը կազմավորել է աղետից տուժածների աջակցության կոմիտե, որը օգնում է գնելու և բաշխելու այնպիսի անհրաժեշտ պարագաներ, ինչպիսիք են սննդամթերքն ու ջուրը։ Մասնաճյուղի ներկայացուցիչները կայցելեն տուժած եղբայրներին և քույրերին, որ Աստվածաշնչի միջոցով մխիթարեն և գործնական օգնություն ցույց տան նրանց։

Մենք աղոթում ենք այս երկրաշարժերի պատճառով տուժած մեր հավատակիցների համար։ Վստահ ենք, որ Եհովան՝ «ամենայն մխիթարության Աստվածը», կշարունակի հոգալ մեր եղբայրների կարիքները (2 Կորնթացիներ 1։3