Անցնել բովանդակությանը

Նաթոնինում (Մաունթին նահանգ) սողանքներից մեկի հետևանքով տեղի ունեցած ավերածությունը

ՕԳՈՍՏՈՍԻ 14, 2019
ՖԻԼԻՊԻՆՆԵՐ

Մուսոնային անձրևներ՝ Ֆիլիպիններում

Մուսոնային անձրևներ՝ Ֆիլիպիններում

2019 թ. օգոստոսի սկզբին Ֆիլիպիններում տեղացած հորդառատ անձրևները և ուժգին քամիները ջրհեղեղի և սողանքների պատճառ դարձան։ Ցավոք, Նաթոնինում (Մաունթին նահանգ) սողանքի հետևանքով զոհվեց մեր եղբայրներից մեկը, որը ծառայում էր որպես ժամանակավոր հատուկ ռահվիրա։ Մեկ ուրիշ եղբայր, որը նույնպես ժամանակավոր հատուկ ռահվիրա է, փոքր մարմնական վնասվածքներ ստացավ նույն սողանքի պատճառով։ Մեկ այլ դեպքում տասը տարեկան մի տղա վնասվեց սողանքներից մեկի պատճառած ավերածության հետևանքով, բայց պատշաճ բուժօգնություն ստացավ։

Մեր եղբայրներից ոչ ոքի տունը լուրջ վնաս չկրեց։ Սակայն Արևմտյան Նեգրոս նահանգում գտնվող մեկ Թագավորության սրահ ուժգին քամիների պատճառով փոքր-ինչ վնասվեց՝ փլուզվեց առաստաղի մի մասը։

Ֆիլիպինների մասնաճյուղն ու տեղի շրջանային վերակացուն հոգևորապես և զգացապես աջակցում են մեր եղբայրների ընտանիքներին։

Մենք ցավ ենք ապրում՝ լսելով այս ողբերգական կորստի մասին և աղոթում ենք նրանց համար, ովքեր սգում են մեր եղբոր մահը։ Անհամբերությամբ սպասում ենք այն օրվան, երբ այս ցավալի բաները նույնիսկ «չեն հիշվի» (Եսայիա 65։17