Անցնել բովանդակությանը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 2019
ՌՈՒԱՆԴԱ

Եհովայի վկաները կազմակերպել են ռուանդական ժեստերի լեզվով առաջին տարածաշրջանային համաժողովը

Եհովայի վկաները կազմակերպել են ռուանդական ժեստերի լեզվով առաջին տարածաշրջանային համաժողովը

2019 թ. օգոստոսի 16–18-ը մեր եղբայրները Կիգալիում (Ռուանդա) անցկացրին ռուանդական ժեստերի լեզվով առաջին տարածաշրջանային համաժողովը։ Ներկաների բարձրագույն թիվը 620 էր, մկրտվեցին 8 խուլ անհատներ։

Ներկաները երգում են Թագավորության երգերից մեկը

Կիրակի օրը համաժողովին ներկա եղան երկու պաշտոնատար անձինք՝ Ռուանդայում գործող խուլերի միավորման տնօրենների խորհրդի անդամ պրն Ժան Դամասին Բիզիմանան և հաշմանդամների ազգային խորհրդի գործադիր քարտուղար պրն Էմանուել Նդայիսաբան։ Բացի այդ, «Ուկվեզի» թերթը լուսաբանեց կիրակի օրվա ծրագիրը և օնլայն դրական հոդված հրապարակեց։

Քույրը խուլ և կույր անհատի համար շոշափողական ժեստերով թարգմանում է համաժողովի ծրագիրը

Պրն Բիզիմանան ասաց. «Այս համաժողովը ուղղակի հրաշալի էր։ Զարմանալի էր տեսնել համախմբված խուլ մարդկանց, որոնք եկել էին մեր երկրի տարբեր անկյուններից։ Շատ շնորհակալ ենք Եհովայի վկաներին հաղորդակցվելու հարցում խուլերին աջակցելու համար։ Իշխանությունները պետք է գան ու տեսնեն մարդկանց միավորող այս միջոցառումն ու ընդօրինակեն այն»։

Նախորդ երկու տարիներին ևս երկու նշանակալից իրադարձություններ են տեղի ունեցել ռուանդական ժեստերի լեզվի դաշտում։ 2017 թ. սեպտեմբերին Ռուանդայի մասնաճյուղը կազմակերպեց այդ լեզվով առաջին Ռահվիրայական ծառայության դպրոցը։ Իսկ մեկ տարի անց՝ 2018 թ. սեպտեմբերին, մասնաճյուղը սկսեց պաշտոնապես թարգմանել մեր հրատարակությունները ռուանդական ժեստերի լեզվով։

Եղբայր Ժան դ’Ամոր Հաբիյարեմյեն, որը մասնաճյուղի ներկայացուցիչն էր ժեստերի լեզվով համաժողովին, ասում է. «Մենք շատ ուրախ ենք այսպիսի աճ տեսնել ռուանդական ժեստերի լեզվի դաշտում, որի ապացույցներից մեկը այս տարածաշրջանային համաժողովն է։ Ծրագրի խորագիրը՝ «Սերը երբեք չի վերջանում», արտացոլվում է Եհովայի վկաների վերաբերմունքում, որոնք սեր են դրսևորում բոլորի, այդ թվում՝ խուլերի նկատմամբ»։

Այն, որ ռուանդական ժեստերի լեզվի դաշտն աճում է, վկայում է Եհովայի առատ օրհնության մասին (Սաղմոս 67։1