Անցնել բովանդակությանը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 2019
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Պատմության մեջ ուժեղագույն ծովամրրիկներից մեկը՝ «Դորիանը», մեծ վնաս է հասցրել Բահամյան կղզիներին

Պատմության մեջ ուժեղագույն ծովամրրիկներից մեկը՝ «Դորիանը», մեծ վնաս է հասցրել Բահամյան կղզիներին

2019 թ. սեպտեմբերի 1-ին՝ կիրակի առավոտյան, 5-րդ աստիճանի ուժգնության «Դորիան» ծովամրրիկը՝ Ատլանտյան օվկիանոսում ձևավորված ամենաուժգին փոթորիկներից մեկը, հարվածեց Բահամյան կղզիների հյուսիսում գտնվող Մեծ Աբաքո կղզուն։ «Դորիանը» հատկապես վտանգավոր է դանդաղ ընթացքի, ուժգին քամիների և հեղեղների պատճառով։ Հողմատակ կղզիներով, Պուերտո Ռիկոյով և Վիրջինյան կղզիներով փոթորիկն անցավ որպես արևադարձային փոթորիկ՝ չհասցնելով գրեթե ոչ մի վնաս։

Միացյալ Նահանգների մասնաճյուղը շարունակում է տեղեկություններ հավաքել և միևնույն ժամանակ փորձում է պարզել, թե ինչ վնասներ է փոթորիկը պատճառել մեր եղբայրներին և մասնաճյուղի գույքին։ Այս պահի տվյալներով՝ Մեծ Աբաքո կղզու երկու ժողովներում ծառայող 46 քարոզիչներից ոչ ոք մարմնական վնասվածք չի ստացել։ Սակայն կղզու միակ Թագավորության սրահն ավերվել է։

Մեծ Բահամա կղզում կան չորս ժողովներ, որոնցում ծառայում են 364 քարոզիչներ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մեր եղբայրներից 196-ը ստիպված են եղել լքել իրենց տները։ Բացի այդ, վնասվել է 22 տուն, և ավերվել՝ 3-ը։

Մասնաճյուղը աղետի գոտում ծառայող շրջանային վերակացուներին և երեցներին նախապես հրահանգներ է տվել, թե ինչպես պատրաստվել փոթորկին։ Բոլոր եղբայրներին խորհուրդ է տրվել տեղափոխվել մայրաքաղաք Նասաու կամ այլ ապահով վայրեր։

Մենք աղոթում ենք այս ծովամրրկից տուժած մեր եղբայրների ու քույրերի համար։ Գիտենք, որ Եհովան տեսնում է նրանց դժվարությունները և կշարունակի զորացնել, որ տոկան նեղության այս ժամանակներում (Սաղմոս 46:1, 2