Անցնել բովանդակությանը

Եղբայրներ Պաուլոս Իյասուն, Իսակ Մոգոսը և Նեգեդե Տեկլեմարիամը, որոնք ազատազրկման մեջ են Էրիթրեայում 1994 թ. սեպտեմբերի 17-ից

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 2019
ԷՐԻԹՐԵԱ

Մեկ քառորդ դար՝ ճաղերի հետևում

Մեկ քառորդ դար՝ ճաղերի հետևում

Մեր ժամանակներում Էրիթրեան Եհովայի վկաների դեմ ուժգին հալածանքի կիզակետն է դարձել։ 2019 թ. սեպտեմբերի 17-ի դրությամբ երեք եղբայրներ՝ Պաուլոս Իյասուն, Իսակ Մոգոսը և Նեգեդե Տեկլեմարիամը, արդեն 25 տարի կալանավորված են։ Բացի այդ, ազատազրկման մեջ են 39 այլ եղբայրներ և 10 քույրեր։

Ներկայումս անազատության մեջ գտնվող մեր բոլոր եղբայրների ու քույրերի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել, նրանց գործերը դատարանում չեն քննվել, և որոշում չի կայացվել։ Նրանք չգիտեն, թե երբ ազատ կարձակվեն։ Չորս եղբայրներ մահացել են ազատազրկման մեջ, երեքը՝ ազատ արձակվելուց կարճ ժամանակ անց բանտի դաժան պայմանների պատճառով։

Էրիթրեայում հալածանքը ուժգնացավ 1994 թ. հոկտեմբերի 25-ին՝ մոտ մեկուկես տարի անց այն բանից հետո, երբ Էրիթրեան անկախացավ Եթովպիայից։ Նոր նախագահը հայտարարեց, որ Էրիթրեայում ծնված Եհովայի վկաները այլևս քաղաքացիներ չեն համարվում գլխավորապես քրիստոնեական չեզոքություն պահելու պատճառով։ Նախագահը նրանց նաև զրկեց քաղաքացիական հիմնական իրավունքներից։ Բացի այդ սահմանափակումներից, Եհովայի վկաները նաև զրկված են աշխարհիկ լիարժեք կրթություն ստանալու, բիզնես ունենալու կամ երկրից դուրս գալու հնարավորությունից։

Վերջին տարիներին մարդու իրավունքների հայտնի կառույցները իրենց մտահոգությունն են հայտնել այն բանի վերաբերյալ, որ Էրիթրեան կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային չափանիշները, այդ թվում՝ անտեսում է մեր հավատակիցների վերաբերյալ գործերը։ Էրիթրեան չի կիրառում այս մարմինների հանձնարարականները։

Տես «ՀԱՏՈՒԿ ԶԵԿՈՒՅՑ. Եհովայի վկաների նկատմամբ հալածանքը Էրիթրեայում» (անգլ.)։

Մենք կշարունակենք իրազեկել պաշտոնյաներին և այլ պատասխանատու մարմիններին Էրիթրեայում տիրող իրավիճակի մասին։ Մինչ մեր եղբայրներն ու քույրերը, չնայած դաժան հալածանքին, շարունակում են ակնառու հավատ ու քաջություն ցուցաբերել, մենք մեր հույսը դնում ենք Եհովայի վրա, որը նրանց օգնականն է և «ապաստանը» (Սաղմոս 94։22