Անցնել բովանդակությանը

ՓԵՏՐՎԱՐԻ 19, 2020
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թողարկվել է աշխարհում առաջին ամբողջական Աստվածաշունչը ժեստերի լեզվով

Թողարկվել է աշխարհում առաջին ամբողջական Աստվածաշունչը ժեստերի լեզվով

2020 թ. փետրվարի 15-ին Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Ջեֆրի Ջեքսոնը հայտարարեց ամերիկյան ժեստերի լեզվով (այսուհետ՝ ԱԺԼ) «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Այն Աստվածաշնչի‵ աշխարհում առաջին ամբողջական թարգմանությունն է ժեստերի լեզվով։ Այս պատմական հայտարարությունն արվեց ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում գտնվող ԱԺԼ նոր թարգմանչական գրասենյակի նվիրման ծրագրի ընթացքում։

Այս իրադարձությանը ներկա եղան ավելի քան 2 500 հոգի, իսկ 15 635 հոգի էլ տեսակապի միջոցով դիտեցին ծրագիրը ԱՄՆ-ի, Բելիզի, Դոմինիկյան Հանրապետության, Կանադայի, Հաիթիի, ինչպես նաև Տրինիդադի ու Տոբագոյի Հանրապետության Թագավորության սրահներից։ Ընդհանուր հաշվով, ծրագիրը դիտեցին ավելի քան 18 000 հոգի։

Եղբայր Ջեֆրի Ջեքսոնը, ով Կառավարիչ մարմնի անդամ է, հարցազրույց է անցկացնում ծրագրի ժամանակ

Նվիրման ելույթից հետո եղբայր Ջեքսոնը հայտարարեց ԱԺԼ-ով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» վերջին գրքի լույսընծայման մասին։ «Մենք շատ կարևոր բան ունենք ձեզ հայտնելու, առանձնահատուկ բան,— ասաց եղբայր Ջեքսոնը իր ելույթի եզրափակիչ մասում։— «Հոբ» գրքի լույսընծայմամբ ամբողջացվեց «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը»։ Որքանով տեղյակ ենք, մեր կազմակերպությունն առաջինն է, որ ամբողջ Աստվածաշունչը թարգմանել է ԱԺԼ-ով։ Եվ դա, թերևս, նշանակում է, որ սա աշխարհում առաջին ամբողջական Աստվածաշունչն է ԱԺԼ-ով»։

«Հոբ» գրքի լույսընծայումով ավարտվեց այն գործը, որը թարգմանիչները սկսել էին 15 տարի առաջ։ 2004թ. Կառավարիչ մարմինը հավանություն տվեց, որ Աստվածաշունչը թարգմանվի ԱԺԼ-ով։ Երկու տարի անց թողարկվեց «Մատթեոս» գիրքը, իսկ Հունարեն Գրությունների մնացած գրքերը մեկ առ մեկ թողարկվեցին մինչև 2010թ.։ Եբրայերեն Գրությունների թարգմանությունն էլ արվեց վերջին 10 տարիների ընթացքում։

ԱԺԼ-ով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» լույսընծայումը մեծ ազդեցություն է ունեցել խուլերի համայնքի վրա։ «Երբ առաջին անգամ դիտեցի «Նոր աշխարհ թարգմանությունը», չկարողացա արցունքներս զսպել, — այսպես արտահայտվեց Այզեաս Իթոնը, որը ներկա էր գտնվել ծրագրին։— Երբ Աստվածաշունչն անգլերեն էի կարդում, այն ինձ չէր հուզում, բայց հենց որ սկսեցի այն դիտել ժեստերի լեզվով, աչքերս արցունքներով լցվեցին»։

Այս թարգմանության շնորհիվ ժեստերի լեզվով ժողովներում ծառայությունը շատ է փոխվել։ Դեյվիդ Գոնսալեսը, որը ծառայում է թարգմանչական գրասենյակում, ասում է. « Հիմա ճշմարտությունը հասկանում եմ ամբողջությամբ։ Դրա շնորհիվ ավելի քաջ եմ ծառայության ժամանակ։ Նախկինում, երբ ժեստերի լեզվով Աստվածաշունչ չունեինք, ես անվստահ էի և վախենում էի, որ տանտերը կարող է դժվար հարց տալ։ Սակայն հիմա, երբ բոլոր գրքերն ունենք ԱԺԼ-ով, այդ վախն անհետացել է»։

«ԱԺԼ-ով Աստվածաշնչի նախագիծը օրինակ դարձավ մյուս ժեստերի լեզուների համար,— ասում է Նիկոլաս Ալադիսը, ով օգնում է համակարգել թարգմանչական խմբերի սպասարկման բաժնի աշխատանքները Ուորվիքում՝ գլխավոր վարչությունում։ Աստվածաշնչի որոշ մասեր արդեն հասանելի են 17 ժեստերի լեզուներով, և այդ թիվը դեռ մեծանալու է»։

ԱԺԼ-ով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» շնորհիվ Աստծու Խոսքը ավելի շատ մարդկանց սրտին կհասնի, ու նրանք կմոտենան Եհովային (Գործեր 2։6