Անցնել բովանդակությանը

Ապեքս՝ փոքր բնակավայր Իկալուիտ քաղաքում (Բաֆինի երկիր, Նունավուտ)

ԱՊՐԻԼԻ 17, 2020
ԿԱՆԱԴԱ

2020 թ. Հիշատակի երեկո. Կանադա

Հիշատակի երեկոն երկրագնդի «ամենահյուսիսում»

2020 թ. Հիշատակի երեկո. Կանադա

Կանադական արկտիկական արշիպելագի Իկալուիտ ժողովի 27 քարոզիչները Հիշատակի երեկոն նշեցին տեսակապի միջոցով։ Նրանց միացան նաև ժողովի 55 Աստվածաշունչ ուսումնասիրողներից 12-ը, ինչի համար վերջիններս շատ ուրախ էին։

Քանի որ ուսումնասիրողներից շատերը ապրում են ժողովի հեռավոր տարածքներում, նրանց համար Հիշատակի երեկոյին ներկա լինելը դժվար կլիներ, գուցե նույնիսկ անհնար։ Ժողովի տարածքը ձգվում է Կիմիրուտից մինչև Կանադայի հեռավոր հյուսիսային բնակավայրը՝ Գրիս Ֆյորդ, և ընդգրկում է 2 մլն քառակուսի կմ (772 204 քառակուսի մղոն) տարածք։

«Առաջին անգամ էր, որ մեր ուսուցումները մեզ հետ նշեցին Հիշատակի երեկոն։ Մի ուսումնասիրող, որն ապրում է Գրիս Ֆյորդում, 4 հոգու հրավիրել էր, որ դիտեին ծրագիրը։ Այսպիսով՝ Հիշատակի երեկոն նշելու համար երկրագնդի «ամենահյուսիսային» մասից մեզ միացան 5 հոգի»,— ասում է Իկալուիտ ժողովի երեցներից մեկը՝ եղբայր Այզեք Դեմիստերը։

COVID-19 համավարակի պատճառով առաջացած այս արտասովոր հանգամանքները օգնեցին Իկալուիտ ժողովի քույրերին ու եղբայրներին տեսնելու հարմարվող ու ճկուն լինելու օգուտները։

Քույր Քեթի Բուրեչայլոն նշում է. «Մենք կապ հաստատեցինք արևելյան Արկտիկայի բնակիչների հետ։ Մի քանի հրաշալի հեռախոսազրույց ունեցանք մեր տարածքի ամենահեռավոր վայրերում ապրող մարդկանց հետ։ Մարդիկ հիմա տանն են և մխիթարության կարիք ունեն»։

«Մեկուսացած լինելը հատկապես մտահոգիչ է մեզ՝ Իկալուիտում ապրողներիս համար, քանի որ դրա պատճառով ֆինանսական խնդիրներ ունենք, և դեռ հայտնի չէ, թե այս անորոշությունը որքան կտևի,— ասում է քույր Լորա Մըքգրեգորը։— Առաջին անգամ մենք ինքներս պատրաստեցինք Հիշատակի երեկոյի հացը մեր ընտանիքի համար։ Միասին հիանալի ժամանակ անցկացրինք։ Դա օգնեց մեզ հասկանալու, թե Հիշատակի երեկոն որքան պարզ արարողություն է, և թե որքան հեշտ է ձեռք բերել դրա խորհրդանիշները»։

Եղբայր Դեմիստերը հավելեց. «Թեև COVID-19 համաճարակը բաժանել է մեզ շատ առումներով, սակայն հաճելի էր տեսնել, թե մեր ժողովը Հիշատակի երեկոյի ընթացքում որքան մտերմացավ։ Այս տարվա Հիշատակի երեկոն կյանքեր փոխեց»։

Իկալուիտի ժողովը անհամբերությամբ սպասում է, թե երբ են հանգամանքները փոխվելու, որ սկսվի իրենց Թագավորության սրահի շինարարությունը։ Մենք գիտենք, որ Եհովան կօրհնի նրանց, ովքեր ջանք չեն խնայում՝ բարի լուրը հասցնելու «մինչև աշխարհի ծայրերը» (Գործեր 1։8