Անցնել բովանդակությանը

Ձախից աջ. Արսեն Ավանեսով, Վիլեն Ավանեսով և Ալեքսանդր Պարկին

ՄԱՅԻՍԻ 12, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Արդեն երկար ժամանակ է՝ մեր եղբայրներից երեքը գտնվում են նախնական կալանքի տակ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Արդեն երկար ժամանակ է՝ մեր եղբայրներից երեքը գտնվում են նախնական կալանքի տակ

2022 թ. հունիսի 23-ին Ընդհանուր իրավասության 4-րդ վճռաբեկ դատարանը մերժեց Վիլեն Ավանեսովի և Ալեքսանդր Պարկովի երկրորդ բողոքը։ Դատախազի միջնորդությամբ դատարանը եղբոր՝ Արսեն Ավանեսովի դեմ գործը վերադարձրեց բողոքարկման առաջին փուլ։ Դա կարող է հանգեցնել նրան, որ Արսենի նկատմամբ էլ ավելի ծանր պատիժ սահմանվի։ Երեք եղբայրներն էլ մնում են բանտում։

2021 թ. դեկտեմբերի 6-ին Ռոստովի մարզային դատարանը մերժեց եղբայր Արսեն Ավանեսովի, Վիլեն Ավանեսովի և Ալեքսանդր Պարկովի բողոքը։ Եղբայրները կմնան կալանավորված։

2021 թ. հուլիսի 29-ին Դոնի Ռոստովի Լենինսկի շրջանի դատարանը Արսենին և Ալեքսանդրին դատապարտեց վեցուկես տարվա, իսկ Վիլենին՝ վեց տարվա ազատազրկման։ Արդեն երկու տարի է՝ եղբայրները գտնվում են նախնական կալանքի տակ և դեռ կմնան կալանավայրում։

Տվյալներ

Արսեն Ավանեսով

  • Ծնվել է 1983 թ. (Բաքու, Ադրբեջան)

  • Կենսագրություն: Մասնագիտությամբ ինժեներ է, աշխատել է որպես շինարար։ Երեխա տարիքում սիրել է ռեգբի խաղալ։ Գիտի անգլերեն և ֆրանսերեն։

    Աստվածաշնչի հանդեպ սեր նա զարգացրել է ծնողների շնորհիվ։ Մկրտվել է 2005 թ.-ին։

Վիլեն Ավանեսով

  • Ծնվել է 1952 թ. (Բաքու, Ադրբեջան)

  • Կենսագրություն: Աշխատել է որպես էլեկտրիկ և շինարար։ Սիրում է ուտեստներ պատրաստել, հաց թխել և կարդալ։ Աստվածաշունչը նրա սիրած գրքերից մեկն է, որը նա սկսել է կարդալ դեռ երիտասարդ տարիքից։

    Ստելլայի հետ ամուսնացել է 1980 թ.-ին։ Ունեն մեկ որդի, որի անունը Արսեն է, և դուստր՝ Էլինան։ 1988 թ.-ին նրա ընտանիքը որպես փախստական տեղափոխվեց Հայաստան։ Այդ նույն տարի Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժը ազդեց երկրի տնտեսական վիճակի վրա, և Ավանեսովների ընտանիքը ստիպված եղավ տեղափոխվելու Դոնի Ռոստով։ Մկրտվել է 2006 թ.-ին։

Ալեքսանդր Պարկով

  • Ծնվել է 1967 թ. (Սպասկ, Կեմերովոյի մարզ)

  • Կենսագրություն: Երեխա տարիքից տքնաջան աշխատել է ֆերմայում և զբաղվել անասնապահությամբ։ Աշխատել է որպես տրակտորիստ և պղնձագործ։

    Գալինայի հետ ամուսնացել է 1990 թ.-ին։ Մկրտվել է 1992 թ.-ին։ Ունեն երկու դուստր և երկու թոռ։

Դատական գործի պատմություն

2019 թ. մայիսին 22-ին Դոնի Ռոստովում ոստիկանները խուզարկեցին մի քանի Եհովայի վկաների տներ։ Եղբայր Վիլեն Ավանեսովը և նրա որդին՝ Արսենը, ինչպես նաև եղբայր Ալեքսանդր Պարկովը ձերբակալվեցին և վերցվեցին նախնական կալանքի։ Մինչ օրս՝ ավելի քան երկու տարի, նրանք կալանավորված են։ 2021 թ. մարտին երեք եղբայրներին տեղափոխեցին մեկ այլ կալանավայր։

Վիլենի կնոջը՝ Ստելլային, արգելել են տեսակցել ամուսնուն և որդուն։ Քույրը չունի եկամտի որևէ աղբյուր։ Ալեքսանդրի կինը՝ Գալինան, նույնպես հալածվել է հավատի համար։ Դատարանը նրան նույնպես մեղավոր է ճանաչել և դատապարտել երկու տարի և երեք ամսվա պայմանական ազատազրկման։

Մեր համաշխարհային եղբայրությանը շատ է մտահոգում այս անարդար վերաբերմունքը։ Մենք կշարունակենք «հիշել նրանց, ովքեր բանտի կապանքներում են, ասես թե [մենք] էլ ենք նրանց հետ բանտարկված» (Եբրայեցիներ 13։3