Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 2021
ԳՐԵՆԼԱՆԴԻԱ

Քրիստոնեական Հունարեն Գրությունները լույս են տեսել գրենլանդերեն

Քրիստոնեական Հունարեն Գրությունները լույս են տեսել գրենլանդերեն

2021 թ. հոկտեմբերի 30-ին Սկանդինավիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Պիտեր Գևիցը հայտարարեց գրենլանդերենով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Հայտարարությունը արվեց օնլայն հատուկ ծրագրի ընթացքում, որը հեռարձակվում էր JW Stream-ով, և որը դիտեցին 413 մարդ, ընդ որում՝ նրանցից 164-ը՝ Գրենլանդիայից։ Առայժմ այս Աստվածաշունչը հասանելի է միայն թվային ձևաչափով, իսկ տպագրված տարբերակը հնարավոր կլինի ձեռք բերել ավելի ուշ։

«Դիտարանը» սկսել է թարգմանվել գրենլանդերենով դեռևս 1973 թ.-ից։ Այս լեզվով խոսում է մոտ 57 000 մարդ։ Այն պատկանում է արկտիկական շրջանում տարածում գտած իննուիտյան լեզվաընտանիքին։ Աստվածաշնչի այս թարգմանությունը մեծ օրհնություն է գրենլանդական դաշտում ծառայող 134 քարոզիչների համար։

Գրենլանդացիները շատ են հարգում Աստվածաշունչը։ Գրենլանդերեն Քրիստոնեական Հունարեն Գրությունները առաջին անգամ թարգմանել է մի նորվեգացի միսիոների որդի 1766 թ.-ին։ 1822 թ.-ին մեկ այլ միսիոներ Դանիայից թարգմանեց «Ծննդոց» գիրքը՝ հիմնական տեքստում ներառելով Եհովա անունը։ Միայն 1900 թ.-ին Աստվածաշնչի բոլոր գրքերը թարգմանվեցին գրենլանդերեն, և միայն 2000 թ.-ին ամբողջ Աստվածաշունչը հասանելի դարձավ մեկ գրքի տեսքով։

Հատուկ ծրագրի ժամանակ եղբայր Գևիցը ասաց. «Դուք կարող եք վստահ լինել, որ այս թարգմանությունը Աստծու ներշնչյալ խոսքերը ճշգրտորեն է փոխանցում ժամանակակից գրենլանդերենով»։ Այս թարգմանության մեջ ավելի ճշգրիտ են նկարագրվում մարդկային զգացմունքները։ Օրինակ՝ Հովհաննես 11:38-ում որոշ գրենլանդերեն Աստվածաշնչերում ասվում է, որ Հիսուսը Ղազարոսի գերեզմանի մոտ «բարկացավ» կամ «վիրավորվեց»։ Իսկ «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» մեջ ավելի ճշգրտորեն ասվում է, որ Հիսուսը «խորապես հառաչեց»։

Վստահ ենք, որ այս պարզ և ճշգրիտ Աստվածաշունչը կօգնի գրենլանդախոս մարդկանց ավելի լավ հասկանալ Աստծու Խոսքը (Մատթեոս 13։51