Անցնել բովանդակությանը

Ձախ կողմում՝ «Գաղաադի» շրջանավարտները և ռահվիրաների խումբը (1940 թ.)։ Վերևի աջ կողմում՝ Քսիլոֆագուի առաջին ժողովի քարոզիչները։ Ներքևի աջ կողմում՝ եղբայրները հանրային ելույթ գովազդելիս (1952 թ.)

ՄԱՐՏԻ 29, 2022
ԿԻՊՐՈՍ

Կիպրոսը 100-ամյա հավատի լավ օրինակ է. 1922-2022 թթ.

Կիպրոսը 100-ամյա հավատի լավ օրինակ է. 1922-2022 թթ.

2022 թ.-ին Կիպրոսում լրանում է Եհովայի վկաների գործունեության 100-ամյակը։ Պողոս առաքյալը իր առաջին միսիոներական շրջագայության ժամանակ այցելել է այս կղզի բնիկ կիպրոսցու՝ Բառնաբասի հետ։ Մեր օրերում աստվածաշնչյան ճշմարտության սերմերը Կիպրոսում ցանվել են 1922 թ.-ին, երբ մի հոգևորական ստացավ «Հոգին մեռնու՞մ է» վերնագրով թերթիկը։

Սրանից երկու տարի անց ԱՄՆ-ից Կիպրոս վերադարձավ Սայրուս Չարալամբուսը, ով Աստվածաշունչ ուսումնասիրող էր։ Նա սկսեց նախանձախնդրորեն ծառայել և Կիպրոսի ամեն քաղաք ու գյուղ ուղարկեց «Որտե՞ղ են գտնվում մահացածները» թերթիկը։

Անտոնիս Սպեցիոտես

Թերթիկներից մեկը հասավ Անտոնիս Սպեցիոտեսին։ Տպավորվելով իր ընթերցածից՝ նա դրա մասին խոսեց հարևանի՝ Անդրեաս Խրիստուի հետ: Երկուսն էլ սկսեցին պատմել ուրիշներին այն, ինչ սովորել էին։

Հույն ուղղափառ եկեղեցին հակառակվեց Անտոնիսի և Անդրեասի քարոզչությանը և երկուսին էլ արտաքսեց եկեղեցուց, սակայն նրանց եռանդը չմարեց։ 1930-ականներին նրանց ջանքերի շնորհիվ Քսիլոֆագու գյուղում կազմավորվեց առաջին ժողովը։

Քարոզչական գործը մեծ թափ առավ, երբ 1947 թ.-ին եկավ «Գաղաադն» ավարտած առաջին միսիոները՝ Անտոնիոս Կարանդինոսը։ 1948 թ.-ին կղզում 50 քարոզիչ կար, և այդ նույն թվականին հիմնվեց առաջին մասնաճյուղը։ Եղբայրները որպես իրավաբանական անձ գրանցվեցին 1960 թ.-ին։ Ընդամենը երկու տարի անց Նիկոսիայում կառուցվեց Թագավորության առաջին սրահը։ Վկաների թիվը շարունակում էր աճել, և 1969 թ.-ին տեղի ունեցավ ավելի ընդարձակ Բեթելի շենքի նվիրումը։

Աճին զուգահեռ ուժգնացան հետապնդումներն ու հալածանքը։ 1960-ականների կեսերին զինծառայությունից հրաժարված երիտասարդ եղբայրները բանտարկվեցին։ Նրանցից ոմանց խոշտանգման ենթարկեցին, որպեսզի փոխզիջումների գնան։

Հումանիտար օգնությունը հասնում է Լիմասոլ

Ավելի ուշ՝ 1974 թ.-ին, եղբայրներն ու քույրերը բազում դժվարությունների բախվեցին, երբ կղզում պատերազմ սկսվեց։ Շուրջ 300 հավատակիցներ դարձան փախստականներ։ Բեթելի ընտանիքը մասնաճյուղից տարհանվեց։ Ողջ եղբայրությունը Կիպրոսի հավատակիցներին հումանիտար օգնություն ուղարկեց։ Նրանք, ում հանգամանքները թույլ էին տալիս, կացարաններ տրամադրեցին տարհանվածներին։

Հաջորդող տարիներին քարոզչական գործը շարունակում էր ծաղկել։ Շատ տարիներ անց՝ 2006 թ.-ին Լիմասոլում անցկացվող «Ազատագրումը մո՛տ է» համաժողովին էր, որ եղբայրները կարողացան միասին հավաքվել։

«Ազատագրումը մո՛տ է» մարզային համաժողովը (2006 թ., Լիմասոլ)

Այժմ 2 866 քարոզիչներ ծառայում են 14 լեզուներով գործող 41 ժողովներում և 17 խմբերում։ 2021 թ.-ին 5 588 հոգի ներկա էր Հիսուսի մահվան հիշատակի երեկոյին։

Մենք ցնծում ենք Կիպրոսի մեր եղբայրների ու քույրերի հետ։ Գիտենք, որ Եհովայի օգնությամբ նրանք կշարունակեն սահմանված կարգի համաձայն վարվել (Փիլիպպեցիներ 3։16