ՕԳՈՍՏՈՍԻ 31, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ՀՈՒՆՎԱՐԻ 26, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ | «Եհովան պարգևել է անվախ ընկերներ, որոնք միշտ իմ կողքին են»
2023 թ. հունվարի 24-ին Կեմերովոյի մարզի Նովոկուզնեցկի Կուզնեցկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Սերգեյ Սուշիլնիկովին և դատապարտեց վեց տարվա պայմանական ազատազրկման։ Նա չի կալանավորվի։
Ժամանակագրություն
Նոյեմբեր 2019
Քննիչները սկսեցին գաղտնալսել Սերգեյի հեռախոսազանգերը և տեսահսկել տունը։
Հունիսի 3, 2021
Հարուցվեց քրեական գործ։
Հունիսի 8, 2021
Սերգեյի տունը խուզարկվեց, նրան և կնոջը տարան հարցաքննության։
Հուլիսի 15, 2021
Սերգեյի անունը գրանցվեց ծայրահեղականների դաշնային ցանկում։ Նրա բանկային հաշիվները սառեցվեցին։
Փետրվարի 8, 2022
Մեղադրվեց ծայրահեղական կազմակերպության գործունեությունը կազմակերպելու և իրականացնելու մեջ։ Նրա նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։
Մարտի 30, 2022
Սկսվեց դատաքննությունը։
Տվյալներ
Մենք վստահ ենք, որ Եհովան միշտ օգնության կհասնի «նեղությունների մեջ» եղող իր հավատարիմ ծառաներին (Սաղմոս 46։1)։