Անցնել բովանդակությանը

Աստվածաշնչի վրա հիմնված քաջալերական քննարկումներ տարհանված եղբայրների և քույրերի հետ

ՄԱՅԻՍԻ 23, 2022
ՈՒԿՐԱԻՆԱ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ #8 | Եղբայրական սերը աճում է Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի պայմաններում

Պատերազմը շարունակվում է, հովվական գործը՝ նույնպես

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ #8 | Եղբայրական սերը աճում է Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի պայմաններում

Ուկրաինայում շարունակվող դժվարություններին զուգահեռ մասնաճյուղը ակտիվացրել է հովվական գործը ողջ երկրում: Պատասխանատու եղբայրները ամեն ջանք ներդնում են, որ հովվական այցելություն կատարեն հազարավոր տարհանված եղբայրներին ու քույրերին։ Նրանց այցելությունները հոգևոր օգուտներ են բերում։ Այն բանից հետո, երբ մասնաճյուղի կոմիտեի անդամներից մեկը այցելեց արևմտյան Ուկրաինայի տեղահանված հավատակիցներին, մի քույր, ով մոտ 30 հոգու հետ ժամանակավորապես ապաստանում է Ուժգորոդ քաղաքի Թագավորության սրահում, ասաց. «Ինձ թվաց, թե Եհովան իր գիրկն է առել ինձ»։

Եղբայրները նաև հովվում են աղետից տուժածներին օգնելու 27 կոմիտեներում ծառայող մոտ 100 խիզախ եղբայրներին։ Իհորը, ով ծառայում է այդ կոմիտեներից մեկում, ասում է. «Երբ ինձ նշանակեցին ծառայելու ԱՏՕԿ-ում, ես և կինս արդեն տարհանվել էինք և տեղավորվել նոր կացարանում: Մենք չափազանց հոգնած էինք, սակայն մասնաճյուղի կոմիտեի անդամներից մեկը, ով նույնպես շատ զբաղված է, ժամանակ գտավ մեզ այցելելու և ուշադիր լսելու։ Մենք զգացինք, որ նա անձնական հետաքրքրություն է ցուցաբերում մեր հանդեպ։ Երբ մենք այնպիսի իրավիճակում ենք, որ նման ենք մանուկների, որոնք չեն կարող վերահսկել հանգամանքները, կամ երբ իրավիճակից ելք չենք տեսնում, և միակ բանը Եհովայի առաջնորդության համար աղոթելն է, այդ ժամանակ է, որ ականատես ենք լինում, թե ինչպես է Եհովան գործում հօգուտ մեզ»։

Ինչ վերաբերում է հակամարտության գոտում Թագավորության սրահներին, ապա 4-ն ամբողջությամբ ավերված են, 8-ը՝ լրջորեն վնասված, իսկ 33-ը՝ թեթևակի վնասված։

Թագավորության սրահ, որը գտնվում է Կիևից դուրս (ձախ կողմում՝ 2019 թ., աջ կողմում՝ այսօր)

2022 թ. մայիսի 17-ի դրությամբ Ուկրաինայից ստացվել են ներքոհիշյալ տվյալները։ Այս վիճակագրությունը հիմնված է տեղի եղբայրների հաշվետվությունների վրա։ Այնուամենայնիվ, իրական թվերը կարող են զգալիորեն բարձր լինել, քանի որ դժվար է կապ հաստատել երկրի բոլոր մարզերի հետ:

Տուժած հավատակիցներ և վնասներ

  • 37 քարոզիչ մահացել է։

  • 74 քարոզիչ վնասվածքներ է ստացել։

  • 45 253 քարոզիչ փախել է երկրի առավել անվտանգ տարածքներ։

  • 418 տուն ավերվել է։

  • 466 տուն լրջորեն վնասվել է։

  • 1 213 տուն թեթևակի է վնասվել։

  • 4 Թագավորության սրահ ավերվել է։

  • 8 Թագավորության սրահ լրջորեն վնասվել է։

  • 33 Թագավորության սրահ թեթևակի է վնասվել։

Օգնություն աղետից տուժածներին

  • Ուկրաինայում գործում է աղետից տուժածներին օգնելու 27 կոմիտե։

  • ԱՏՕԿ-ները օգնել են 48 806 քարոզիչների ապաստան գտնել ավելի ապահով վայրերում։

  • Ուկրաինայից հեռացել են 21 786 քարոզիչներ, որոնց օգնություն են տրամադրում այլ երկրների իրենց հավատակիցները։