Անցնել բովանդակությանը

Չելմսֆորդի (Անգլիա) մասնաճյուղի շինությունները։ Առաջին պլանում՝ եղբայր Կուկը ներկայացնում է նվիրման ելույթը

ՄԱՅԻՍԻ 27, 2024
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեծ Բրիտանիայի մասնաճյուղի նվիրումը՝ ավելի քան 60 երկրներից հյուրերի մասնակցությամբ

Մեծ Բրիտանիայի մասնաճյուղի նվիրումը՝ ավելի քան 60 երկրներից հյուրերի մասնակցությամբ

2024 թ. մայիսի 18-ին տեղի ունեցավ Չելմսֆորդի (Անգլիա) մասնաճյուղի նոր շինությունների նվիրումը։ Նվիրման ելույթը ներկայացրեց Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Քենեթ Կուկը։ Մասնաճյուղի տարածքում գտնվող 4 լսարաններում ծրագիրը ունկնդրեց 1 518 հոգի։ Ծրագրին ներկա էին Կառավարիչ մարմնի մի քանի այլ անդամներ և նրանց օգնականները։ 10 085 հոգի էլ ծրագիրը դիտեց տեսակոնֆերանսի միջոցով Իռլանդիայի և Միացյալ Թագավորության համաժողովների սրահներում ու աստվածաշնչյան կրթական կենտրոններում։ 11 000 ունկնդիրներից ավելի քան 3 000-ը շինարարությանը մասնակցած կամավորներ էին։

Եղբայրներն ու քույրերը «Իսթ Փենին» համաժողովների սրահում ուշադրությամբ լսում են նվիրման ելույթը (Ռոդերհամ, Անգլիա)

Հաջորդ օրը այդ հատուկ հոգևոր ծրագիրը վայելեց 172 834 հոգի։ Այն հեռարձակվեց մասնաճյուղի տարածքի 1 821 ժողովներին։

Նվիրմանը նախորդող շաբաթը հյուրերը շրջայց կատարեցին մասնաճյուղի շինություններում։ Այցելուների համար ինտերակտիվ ցուցահանդես էր կազմակերպվել, որպեսզի վերջիններս տեսնեին, թե հանուն Թագավորության գործի ինչ աշխատանքներ են կատարվում մասնաճյուղի տարածքում և ամբողջ աշխարհում։ Օրինակ՝ տարածաշրջանային նկարահանող խումբը քայլ առ քայլ ներկայացրեց, թե ինչպես են պատրաստվում աստվածաշնչյան տեսանյութերը, և հրավիրեց հյուրերին դիտել նկարահանման ընթացքը։

Ձախ կողմում՝ քույրը հյուրասիրություններով սեղան է պատրաստում։ Աջ կողմում՝ տարածաշրջանային նկարահանող խումբը ցույց է տալիս, թե ինչպես են նկարահանվում մեր կազմակերպության տեսանյութերը

Լոնդոնի Բրիտանական թանգարանում շրջելիս եղբայրներն ու քույրերը զննում են Կյուրոսի գլանը

Այս ամենից բացի՝ շատ եղբայրներ ու քույրեր մասնակցեցին Բեթելից դուրս որոշ շրջայցերի։ Դրանց թվում էին ուղևորություններ դեպի Լոնդոնի պատմական վայրեր և Քենթի կոմսությունը։ Այստեղ այցելուները ծանոթացան Անգլիայում Աստվածաշնչի պատմությանը։

Հետադարձ հայացք նետելով բուռն իրադարձություններով լի այդ շաբաթվան՝ եղբայր Ռիչարդ Կուկը, ով Մեծ Բրիտանիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ է, ասաց. «Շատ տպավորիչ էր այս հատուկ առիթին տեսնել մեր համաշխարհային եղբայրությանը։ Ապշած էինք, թե Եհովան ինչպես օգնեց մեզ հաղթահարել խոչընդոտները և կազմակերպել մի այնպիսի նվիրման ծրագիր, որը փառք բերեց իր անվանը»։

Մենք ամբողջ սրտով ցնծում ենք Բրիտանիայի մեր հավատակիցների համար և կիսում ենք նրանց մեծ ուրախությունը, քանի որ այժմ այս գեղեցիկ շինությունները Եհովային են նվիրված (Նեեմիա 12։43