Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

JW.ORG ԿԱՅՔ

Գտնել կայքի բովանդակությունը այլ լեզվով

Գտնել կայքի բովանդակությունը այլ լեզվով

Եթե դուք օտար լեզու եք սովորում կամ ուզում եք jw.org կայքում տեղ գտած ինֆորմացիան հայտնել մեկին, ով ուրիշ լեզվով է խոսում, օգտվեք հետևյալ երեք մեթոդներից՝ տեսնելու համար ձեր ուզած նյութը այլ լեզվով։

 Փոխել կայքի լեզուն

Սեղմեք Լեզվի ընտրություն կոճակը տեսնելու համար jw.org կայքում առկա լեզուների ցուցակը։

Ցանկում յուրաքանչյուր լեզվի կողքին կա հետևյալ պատկերներից մեկը։

  • Կայքն ամբողջությամբ կամ մասամբ թարգմանված է տվյալ լեզվով։ Սեղմեք այդ լեզվի վրա փոխելու համար կայքի լեզուն։

  • Կայքը դեռևս թարգմանված չէ տվյալ լեզվով, սակայն մատչելի են այդ լեզվով հրատարակություններ բեռնելու համար։ Սեղմեք այդ լեզվի վրա տեսնելու համար առկա հրատարակությունները։

  • Սա ժեստերի լեզու է։

    Եթե jw.org կայքի որևէ բաժին թարգմանվել է տվյալ ժեստերի լեզվով, ապա կայքը կբացվի ձեր ընտրած ժեստերի լեզվով։

    Եթե jw.org կայքը դեռևս չի թարգմանվել ձեր ընտրած ժեստերի լեզվով, ապա կտեսնեք միայն այդ լեզվով առկա հրատարակությունների ցանկը։

Քանի որ ցուցակում կան հարյուրավոր լեզուներ, ձեր ուզած լեզուն հեշտությամբ գտնելու համար օգտվեք հետևյալ հնարավորություններից.

  • Ընտրեք նախընտրած լեզուների շարքից։ Ամենավերջին ընտրած չորս լեզուները երևում են ցուցակի վերևի տողում։

  • Հավաքեք լեզվի անունը։ Հավաքեք լեզվի անունից մի քանի տառ ձեր լեզվով կամ ձեր որոնած լեզվով։ Օրինակ՝ եթե ձեր բացած կայքի լեզուն հայերեն է, և ուզում եք այն դարձնել անգլերեն, որոնման տողում հավաքեք կամ՝ «Անգլերեն», կամ՝ «English»։ Ամեն տառը տպելիս լեզուների ցուցակը կկրճատվի՝ ներկայացնելով միայն այն լեզուները, որոնք համընկնում են ձեր հավաքած տառերի համակցությանը։

 Ցուցադրել էջը այլ լեզվով

Մեթոդ 1. Այս մեթոդը գործում է այն էջերի համար, որը ունի Կարդալ հետևյալ լեզվով հնարավորությունը՝ բացվող ցանկով։

Գտեք այն հոդվածը, որն ուզում եք կարդալ ուրիշ լեզվով կամ ուզում եք ցույց տալ այլ լեզվով խոսող մեկին։ Հետո Կարդալ հետևյալ լեզվով տողի միջոցով բացվող ցանկից ընտրեք տվյալ լեզուն, որպեսզի ցուցադրվի այդ լեզվով հոդվածը։ (Եթե բացվող ցանկում չկա ձեր փնտրած լեզուն, նշանակում է՝ հոդվածը դեռևս չի հրատարակվել այդ լեզվով։)

Հուշում։ Կարդալ հետևյալ լեզվով տողի բացվող ցանկում որոշ լեզուների կողքին երևում է ականջակալների կամ աուդիո սիմվոլ, ինչը նշանակում է, որ առկա է նաև տվյալ լեզվով հոդվածի ձայնագրությունը։

Երբ օգտվում եք Կարդալ հետևյալ լեզվով տողի բացվող ցանկից, ապա միայն տվյալ հոդվածն է երևում ընտրված լեզվով, իսկ կայքի լեզուն չի փոխվում։

Մեթոդ 2. Եթե տվյալ էջում չկա Կարդալ հետևյալ լեզվով հնարավորությունը, կարող եք օգտվել Լեզվի ընտրություն հնարավորությունից՝ փոխելու համար կայքի լեզուն։ Եթե ձեր ընտրած լեզվով առկա է տվյալ էջը կամ հոդվածը, ապա այն անմիջապես կցուցադրվի, իսկ եթե ոչ, ապա կբացվի կայքի գլխավոր էջը։

 Գտնել այլ լեզվով հրատարակություն

Մտեք ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ։ Ցույց տալ տողում բացվող ցանկից ընտրեք ձեր ուզած լեզուն և սեղմեք Որոնել։

Օգտվեք հետևյալ հնարավորություններից հեշտությամբ գտնելու համար ձեզ ուզած լեզուն։

  • Ընտրեք նախընտրած լեզուների շարքից։ Ամենավերջին ընտրած չորս լեզուները երևում են ցուցակի սկզբում։

  • Հավաքեք լեզվի անունը։ Հավաքեք լեզվի անունից մի քանի տառ ձեր լեզվով կամ ձեր որոնած լեզվով։ Օրինակ՝ եթե ձեր բացած կայքի լեզուն հայերեն է, և ուզում եք այն դարձնել անգլերեն, որոնման տողում հավաքեք կամ՝ «Անգլերեն», կամ՝ «English»։ Ամեն տառը տպելիս լեզուների ցուցակը կկրճատվի՝ ներկայացնելով միայն այն լեզուները, որոնք համընկնում են ձեր հավաքած տառերի համակցությանը։

Եթե ձեր ուզած լեզվով շատ հրատարակություններ են մատչելի, ապա ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ էջում ներկայացված կլինի դրանց մի մասը միայն։ Այդ լեզվով տարբեր տեսակի հրատարակությունները ցուցադրված են կոնկրետ բաժիններում (օրինակ՝ ԳՐՔԵՐ & ԳՐՔՈՒՅԿՆԵՐ կամ ԱՄՍԱԳՐԵՐ

Եթե տվյալ տեսակի հրատարակությունը ձեր որոնած լեզվով առկա չէ, ապա էջը հղում կանի այն հրատարակությունների տեսակներին, որոնք առկա են։