Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

JW.ORG ԿԱՅՔ

Օգտվել Աստվածաշնչի ուսումնասիրության թողարկումից

Օգտվել Աստվածաշնչի ուսումնասիրության թողարկումից

«Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» (ուսումնական թողարկում) պարունակում է ուսումնասիրությանն օժանդակող ավելի շատ գործիքներ, որոնց թվում են՝

  • Ներածություն յուրաքանչյուր աստվածաշնչյան գրքի համար, նաև մի ներածական տեսանյութ

  • Ամփոփ բովանդակություն յուրաքանչյուր գրքի համար

  • Համարին առնչվող ուսումնասիրության նյութեր

  • Ծանոթագրություններ բառի կամ արտահայտության վերաբերյալ

  • Ըստ կատեգորիաների դասավորված հղումներ

  • Մեդիա (պատկերներ և տեսանյութեր)

  • Աստվածաշնչյան տերմինների բառարան

  • Հավելվածներ, որտեղ կան քարտեզներ, սխեմաներ և ուսումնասիրության այլ նյութեր

  • Յուրաքանչյուր գլխի ընթերցանության ձայնագրություն

  • Համարը Աստվածաշնչի այլ թարգմանություններում տեսնելու հնարավորություն

Անգլերեն ուսումնական թողարկման «Մատթեոս» գիրքը լույս է տեսել 2015-ի հոկտեմբերին։ Աստվածաշնչի մյուս գրքերը ավելանում են աստիճանաբար, երբ նրանց հետ կապված ուսումնասիրության նյութերը պատրաստ են լինում։

Հետևյալ ուղեցույցի միջոցով ծանոթացեք Աստվածաշնչի ուսումնական թողարկման տարբեր հնարավորություններին։

 Շրջագայել Աստվածաշնչյան գրքում և գլխում

Մտեք ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ և սեղմեք Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանություն (ուսումնական թողարկում) շապիկի կամ հղման տեքստի վրա։

Բովանդակություն էջում երևում են առկա գրքերը կապույտով։ Կան նաև այլ նյութերի, այդ թվում՝ բառարանի, մի քանի հավելվածների և մեդիաների (պատկերներ և տեսանյութեր) հղումներ։

  • Սեղմեք Տեսքը վանդակով, որպեսզի տեսնեք Ուսումնական Աստվածաշնչի բովանդակությունը կոմպակտ վանդակներով դասավորված։ Սա ստանդարտ տեսքն է։

  • Սեղմեք Տեսքը ցանկով, որպեսզի տեսնեք Ուսումնական Աստվածաշնչի բովանդակությունը հորիզոնական շարքերով դասավորված՝ Եբրայերեն և Քրիստոնեական հունարեն գրությունները առանձին սունյակներով։

Սեղմեք Աստվածաշնչի որևէ գրքի վրա։ Կբացվի էջ, որտեղ գլուխներն են, գրքի ամփոփ բովանդակությունը և երկու հավելյալ հնարավորության համար կոճակները։

  • Ներածություն տվյալ աստվածաշնչյան գրքի համար, նաև մի ներածական տեսանյութ։

  • Տվյալ աստվածաշնչյան գրքի ամփոփ բովանդակությունը։ Ի տարբերություն սովորական «Նոր աշխարհ թարգմանության» ամփոփ բովանդակության, որտեղ ամփոփումն արված է գլուխ առ գլուխ, ուսումնական Աստվածաշնչում ընդհանուր բովանդակության մեջ ընդգծվում է տվյալ գրքի թեման։

Ընտրեք այն գլուխը, որն ուզում եք ուսումնասիրել։

Շրջագայման բացվող ցուցակները՝ էջի վերևում, ցույց են տալիս ընթացիկ գիրքը և գլուխը։ Այդ բացվող ցուցակներից ընտրեք այլ աստվածաշնչյան գիրք կամ գլուխ, կամ ուսումնական Աստվածաշնչում ընդգրկված օժանդակ բովանդակություն, ինչպես օրինակ՝ աստվածաշնչյան գրքի ամփոփ բովանդակությունը կամ բառարանն են։

 Օգտագործել ուսումնասիրության գործիքները տվյալ գլխի համար

Գլխում եղած տեքստը Ընթերցանության հատվածում է՝ էկրանի ձախ մասում, իսկ Ուսումնասիրության հատվածը՝ աջ մասում է։ (Ուշադրություն։ Ավելի փոքր մոբայլ սարքերում Ուսումնասիրության հատվածը ծածկված է լինում, սակայն դուրս է գալիս, երբ սեղմում եք համարի թվի, ծանոթագրության նշանի կամ զուգահեռ հղման տառի վրա կամ սեղմում եք Ցուցադրել հատվածը նշանի վրա։)

Ստորև ներկայացվում է՝ ինչպես օգտվել ուսումնասիրության տարբեր հնարավորություններից։

  • Սեղմեք գլխի կամ համարի թվի վրա տեսնելու համար խոսքին առնչվող լրացուցիչ ուսումնասիրության նյութերը բացված Ուսումնասիրության հատվածում։

  • Սեղմեք ծանոթագրության նշանի վրա տեսնելու համար բառի կամ արտահայտության վերաբերյալ ծանոթագրությունը։

  • Սեղմեք զուգահեռ հղման տառի վրա՝ տեսնելու համար այդ հղումը Ուսումնասիրության հատվածում և այն պարբերության տեքստը, որին հղում է արվում։

  • Միացնելու համար տվյալ գլխի կամ կոնկրետ մի համարից սկսած ձայնագրությունը՝ սեղմեք տվյալ համարի տեքստի վրա, ապա կերևա ձայնագրության պատկերանշան, որը հարկավոր է սեղմել։

  • Ձայնագրությունը գլխի սկզբից միացնելու համար, սեղմեք Միացնել կոճակը ձայնագրության դաշտում՝ էջի վերևում։

  • Մեջբերված համար մասում սեղմեք Միացնել կոճակը՝ լսելու համար միայն մեջբերված համարի հատվածը։

  • Սեղմեք Կանգնեցնել կոճակը ձայնագրությունը կանգնեցնելու համար։

  • Սեղմեք Փնտրտուքներ կոճակը՝ Ուսումնասիրության հատվածում ակտիվացնելու համար Փնտրտուքների բաժինը և տեսնելու համար բոլոր ուսումնասիրության նյութերը, ծանոթագրությունները, զուգահեռ հղումները և մեդիան, որոնք վերաբերում են տվյալ գլխին։ (Այս բաժինը ավտոմատ երևում է, երբ բացում եք գլուխը։)

  • Սեղմեք Աստվածաշնչերի համեմատություն կոճակը Ուսումնասիրության հատվածում ակտիվացնելու համար Աստվածաշնչերի համեմատություն բաժինը և տեսնելու համար տվյալ համարը այլ թարգմանություններում։

  • Սեղմեք Զուգահեռ հղումներ կոճակը Ուսումնասիրության հատվածում ակտիվացնելու համար Զուգահեռ հղումներ բաժինը և տեսնելու համար տվյալ գլխի բոլոր զուգահեռ հղումների ցուցակը՝ ըստ կատեգորիաների։

  • Փոքր մոբայլ սարքով Ուսումնասիրության հատվածը տեսնելու համար սեղմեք Ցույց տալ հատվածը կոճակը։

  • Փոքր մոբայլ սարքում Ուսումնասիրության հատվածը ծածկելու համար սեղմեք Ծածկել հատվածը կոճակը։

Փնտրտուքների բաժին

Փնտրտուքների բաժնի սկզբում բերված է Աստվածաշնչի տվյալ գրքի վերաբերյալ ամփոփ բովանդակությունը, որը վերաբերում է տվյալ գլխին։ Եթե տեղեկությունը ունի ենթամասեր, սեղմեք (+) նշանը տեսնելու համար ենթամասերը կամ (-) նշանը դրանք ծածկելու համար։

Այդուհետ, տվյալ գլխի յուրաքանչյուր համարի վերաբերյալ կտեսնեք հետևյալը.

  • Ուսումնասիրության նյութեր։ Համարին առնչվող տարբեր նյութեր ուսումնասիրության համար։

  • Մեդիա։ Համարին առնչվող պատկերներ կամ տեսանյութեր։ Սեղմեք պատկերի կամ դրա նկարագրի վրա բացելու համար Media Gallery-ն և ավելին իմանալու համար։

  • Ծանոթագրություններ։ Լրացուցիչ տեղեկություններ տվյալ խոսքում եղած բառի կամ արտահայտության վերաբերյալ։

  • Զուգահեռ հղումներ։ Զուգահեռ հղումներ կան տվյալ խոսքում գտնվող բառի կամ արտահայտության համար։ Սեղմեք (+) նշանը տեսնելու համար ամբողջ հղումը և աստվածաշնչյան համարի տեքստը։ Սեղմեք (-) նշանը ծածկելու համար հղումը և աստվածաշնչյան համարի տեքստը։

Ընթերցանության հատվածում սեղմեք համարի թվի, ծանոթագրության նշանի կամ զուգահեռ հղման տառի վրա տեսնելու համար դրանց առնչվող ուսումնասիրության նյութը Ուսումնասիրության հատվածում։

Աստվածաշնչերի համեմատություն բաժին

Աստվածաշնչերի համեմատություն բաժինը ցույց է տալիս տվյալ համարը այլ թարգմանություններում։ Սեղմեք այլ համար Ընթերցանության հատվածում տեսնելու համար դրա թարգմանությունը այլ Աստվածաշնչերում։

Զուգահեռ հղումներ բաժին

Զուգահեռ հղումներ բաժին ցույց է տալիս տվյալ գլխին վերաբերվող բոլոր զուգահեռ հղումները՝ բաժանված 3 կատեգորիաների.

  1. Զուգահեռ արձանագրություն։ Աստվածաշնչյան միևնույն դեպքը մյուս գրքում կամ գլխում։

  2. Մեջբերում։ Տվյալ գլխում մեջբերված աստվածաշնչյան այլ համարներ։

  3. Ընդհանուր։ Զուգահեռ հղումներ, որոնց հետ կապված զուգահեռ արձանագրություններ կամ մեջբերումներ չկան։ Դրանց մեջ կարող են լինել այլ հղումներ միևնույն անձի կամ տեղանքի վերաբերյալ, միևնույն արտահայտության օգտագործում, մարգարեության կատարում կամ դրա հետ կապված սկզբունքի քննարկում։

Ամեն անգամ սեղմեք (+) նշանը տեսնելու համար համարին վերաբերող բոլոր զուգահեռ հղումները և տեսնելու աստվածաշնչյան համարի խոսքերը, կամ սեղմեք (-) ծածկելու համար հղումները և աստվածաշնչյան համարի տեքստը։

Նշեք Ընդգծել բոլորը շրջանակը, որ երևում է կատեգորիաներից մեկի կողքին, Ընթերցանության հատվածում ընդգծելու համար այդ կատեգորիայի բոլոր զուգահեռ հղումները։ Սա կարող է օգտակար լինել, օրինակ, եթե դուք ցանկանում եք տեսնել այն տեղերը, որտեղ Հունարեն Գրությունները գրողներից մեկը մեջբերումներ է արել Եբրայերեն գրություններից։

 Տեսնել տվյալ գրքի համար եղած մեդիան

Media Gallery-ն աստվածաշնչյան յուրաքանչյուր գրքի վերաբերյալ պատկերների և տեսանյութերի հավաքածուն է։ Դրանք երևում են այն հերթականությամբ, ինչ հերթականությամբ որ դրանց մասին խոսում է գիրքը։

Շրջագայեք Media Gallery-ում հետևյալ կերպով.

  • Սեղմեք Ուսումնասիրության հատվածում երևացող պատկերի վրա։

  • Բովանդակություն էջում կամ շրջագայման բացվող ցուցակում ընտրեք Մեդիա։ Սեղմեք գիրքը ներկայացնող պատկերը կամ հղումը։

    Media Gallery-ն ունի երեք մաս.

  1. Պատկեր կամ տեսանյութ։ Սեղմեք Ձախ սլաքը կամ Աջ սլաքը տեսնելու համար հաջորդ կամ նախորդ մեդիան։

  2. Պատկերը նկարագրող մակագրություն և Ուսումնասիրության հատվածում նույն պատկերին արվող հղումների ընթերցանություն։

    Փոքր մոբայլ սարքերում սեղմեք Ցույց տալ մակագրությունը/Show Caption նշանը, որպեսզի պատկերի վերևում երևա մակագրությունը։

  3. Իրար հաջորդող փոքրիկ պատկերներ, որ ներկայացնում է մեդիա նյութերը։ Սեղմեք Ձախ սլաքը կամ Աջ սլաքը տեսնելու համար այլ պատկերներ։ Սեղմեք պատկերի վրա բացելու համար համապատասխան պատկերը կամ տեսանյութը։

Պատկերը ընտրելուց հետո կարող եք փոխել չափը՝ օգտվելով Փոքրացնել/Zoom In կամ Մեծացնել/Zoom Out կոճակները, կամ էլ՝ սենսորային էկրանին երկու մատները դեպի իրար և հակառակ ուղղությամբ սահեցնելով։

Եթե ընտրում եք տեսանյութ, օգտագործեք տեսանյութերի ցուցադրումը ղեկավարելու հրահանգները այն միացնելու, կանգնեցնելու կամ ողջ էկրան ռեժիմով դիտելու համար։

 Օգտվել աստվածաշնչյան գրքի ամփոփ բովանդակությունից, բառարանից կամ հավելվածներից

Որպես հղում կցված նյութերից օգտվելու երկու կերպ կա.

  • Սեղմեք ծանոթագրության հղման վրա Ուսումնասիրության հատվածում։

  • Ընտրեք այս հոդվածներից ձեր ուզածը Բովանդակություն էջում կամ բացվող ցանկում։

Աստվածաշնչյան գրքերի ամփոփ բովանդակությունները ներկայացված են համառոտ ձևաչափով, որը կարելի է ընդլայնել։ Սեղմեք (+) նշանը ավելին տեսնելու համար կամ (-) նշանը ծածկելու համար տվյալ բաժնում ընդգրկված նյութերը։

Բառարանում ներկայացված են Աստվածաշնչում օգտագործված տերմիններն ու բառերը և դրանց բացատրությունը։ Եթե սեղմեք բառարանի հղման վրա Ուսումնասիրության հատվածում, անմիջապես կմիանաք տվյալ բառահոդվածին։

Եթե բացում եք բառարանը Բովանդակության էջից կամ բացվող ցուցակի պատուհանից, ապա պետք է այնուհետև սեղմել այն տառի վրա, որով սկսվում է ձեր որոնած բառը, և կբացվի այբբենական կարգով դասավորված բառերի ցուցակը, և բարձրացրեք ցուցակը այնքան, մինչև գտնեք ձեր ուզած բառը։

Որոշ հավելվածներում նյութը ներկայացված է երկու ձևով՝ որպես մեկ պատկեր (ինչպես «Նոր աշխարհ թարգմանության» տպված էջում է) կամ որպես տեքստ՝ առանձին պատկերներով։

  • Դիտեք հոդվածը որպես պատկեր։ Սեղմեք պատկերի վրա և կբացվի Պատկերային տեսք/Image Viewer ձևով։ Կարող եք փոխել պատկերի չափը՝ օգտվելով Փոքրացնել/Zoom In կամ Մեծացնել/Zoom Out կոճակները, կամ էլ՝ սենսորային էկրանին երկու մատները դեպի իրար և հակառակ ուղղությամբ սահեցնելով։

  • Դիտեք հոդվածը որպես տեքստ՝ առանձին պատկերներով։ Այս ձևը հնարավորություն է տալիս ունենալ թե՛ սուրբգրային համարների և թե՛ այլ լրացուցիչ նյութերի ակտիվ հղումներ, որոնց վրա սեղմելով՝ հղման նյութը կբացվի Ուսումնասիրության հատվածում։