ՀՈՒՆԻՍԻ 15, 2015
ԱԴՐԲԵՋԱՆ
Եհովայի վկաները կոչ են անում վերջ դնել Ադրբեջանում անօրինական կալանքին
2015թ. փետրվարի 17-ին Ադրբեջանի իշխանությունները ձերբակալեցին և կալանքի վերցրին Եհովայի վկա երկու կանանց, քանի որ վերջիններս իրենց հավատալիքների մասին խոսել են ուրիշների հետ։ Նրանք եղել են նախնական կալանքի տակ դաժան պայմաններում։ Նրանց վերաբերվել են որպես վտանգավոր հանցագործների։ Տեսնենք, թե ինչպես է Եհովայի քրիստոնյա վկաների եվրոպական ասոցիացիան նկարագրում այդ կանանց իրավիճակը։