Անցնել բովանդակությանը

ՕԳՈՍՏՈՍԻ 11, 2017
ԹԱՅՎԱՆ

Քաղաքացիական բնույթի հաջողված այլընտրանքային ծառայություն Թայվանում

Քաղաքացիական բնույթի հաջողված այլընտրանքային ծառայություն Թայվանում

2000թ.-ին Թայվանը ստեղծեց քաղաքացիական բնույթի այլընտրանքային ծառայություն կատարելու հնարավորություն, որի միջոցով համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողները կարող են պետության հանդեպ պարտքը կատարել՝ առանց ոտնահարելու իրենց խիղճը։ Դրա շնորհիվ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողները որպես այլընտրանք կարող են աշխատել հիվանդանոցներում, ծերանոցներում և հանրային ծառայության այլ ոլորտներում։ Այլընտրանքային ծառայության ստեղծումը գերազանցել է ակնկալիքները. այն օգուտներ է բերում թե՛ Թայվանի հասարակությանը, թե՛ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին, որոնք այլևս չեն ազատազրկվում չեզոքության համար։

Այս տեսանյութում ներկայացվում է, թե ինչպես է Թայվանում ընդունվել քաղաքացիական բնույթի այլընտրանքային ծառայության մասին օրենքը, պատասխան է տրվում այն հարցերին, որոնք հաճախ առաջ են քաշում այդ օրենքի ընդունմանը դեմ մարդիկ, ինչպես նաև ներկայացվում են անմիջապես այդ ծառայության մասնակիցների դիտարկումները։ Զինապարտության ազգային կոմիտեի նախագահ պրն Կոու-Ենն Լինը նշում է. «Հուսով եմ, որ այլ երկրները կկիրառեն մեր փորձը»։