Նոր աշխարհն աչքիս առաջ է
Բեռնել
1. Թռչուններն անուշ երգում են,
Վառ արևը շողշողում։
Շուրջբոլորն այնքան խաղաղ է,
Ու ոչինչ էլ մեզ չի վախեցնում։
Ամպերը ջինջ լողում են,
Կապուտակ, պարզ երկնքում,
Սա նոր կյանքն է դրախտում,
Ահա և նոր աշխարհը։
2. Կարկաչում է ժիր գետակը,
Ջրաղացն է պտտվում։
Տունը մեր կողքի հովտում է,
Մեր փոքրիկ այգին ենք մշակում։
Ոսկյա հասկերն փռված են,
Հունձն է բոլորին կանչում։
Ի՜նչ օրեր ենք վայելում,
Ահա և նոր աշխարհը։
(ՄԻՋԵՐԳ)
Ի՜նչ լուսավոր է կյանքը նոր,
Այստեղ չկան դառն արցունքներ,
Անհետացել են ու անցել,
Այս օրերին շատ ենք սպասել։
3. Տե՛ս, բոլորը երջանիկ են,
Ջերմ շփումն են վայելում,
Ու իր հետ ամեն մի օրը
Թարմություն է բոլորին բերում։
Շնորհակալ ենք քեզ, Եհո՛վա,
Հոգատար ես ու բարի,
Մեզ օրհնել ես լիուլի,
Ահա և նոր աշխարհը։
(ՄԻՋԵՐԳ)
Ուրախանում եմ ու ցնծում,
Ժպիտն է իմ դեմքին փայլում,
Որքա՜ն եմ ես պատկերացրել,
Որ կլինես իմ ջերմ գրկում...
4. Անհամբեր սպասում եմ
Օրերին այդ հիասքանչ,
Խոստացել է Հայր Եհովան,
Խոսքը երաշխիք է ինձ համար։
Ապագա օրհնությունները
Հիշելով՝ չեմ վհատվում,
Այլ իմ հույսն եմ վառ պահում,
Նոր աշխարհն աչքիս առաջ է։