Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Կապրեմ քեզ համար

Կապրեմ քեզ համար

Բեռնել

  1. 1. Գիշերվա անդորրն անհոգ,

    Աստղերի տաղերն անխոսք

    Ինձ տանում են վեր՝ ծնելով խոհեր,

    Ու մղում ասել քեզ գովք։

  2. 2. Քոնն է սիրտս ու հոգիս.

    Դու ես Տերը ողջ կյանքիս։

    Կքայլեմ քեզ հետ, կսիրեմ հավետ.

    Կլինես դու միշտ կողքիս։

  3. (ԿՐԿՆԵՐԳ)

    Ես քո տված հույսով

    Նոր շունչ առա.

    Բացվեց նոր էջ պայծառ։

    Որդուդ արյան գնով

    Կյանքի եկա։

    Կապրեմ ես քեզ համար.

    Ընծաս վերցրու, իմ Հա՛յր։

  4. 3. Ամեն օր տաքուկ արփիդ

    Տարածում է լույս ու խինդ։

    Հոգատար ես դու. սերն է քո հորդում

    Ու դեմքիս վառում ժպիտ։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ես քո տված հույսով

    Նոր շունչ առա.

    Բացվեց նոր էջ պայծառ։

    Որդուդ արյան գնով

    Կյանքի եկա։

    Կապրեմ ես քեզ համար.

    Ընծաս վերցրու, իմ Հա՛յր։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ես քո տված հույսով

    Նոր շունչ առա.

    Բացվեց նոր էջ պայծառ։

    Որդուդ արյան գնով

    Կյանքի եկա։

    Կապրեմ ես քեզ համար.

    Ընծաս վերցրու, իմ Հա՛յր։