Մոտեցիր Եհովային
Աստված ուզում է, որ մտերմանաս իր հետ։ Այս գիրքը Աստվածաշնչի օգնությամբ ցույց է տալիս, թե ինչպես կարող ես դա անել։
Նախաբան
Դու կարող ես այնպիսի մտերմություն ունենալ Աստծու հետ, որը երբեք չի խզվի։
ԳԼՈՒԽ 2
Իսկապե՞ս կարող ես «մոտենալ Աստծուն»
Եհովա Աստված՝ երկնքի ու երկրի Արարիչը, մեզ և՛ հրավեր, և՛ խոստում է տալիս։
ԳԼՈՒԽ 4
«Եհովան.... մեծ զորության տեր է»
Արդյո՞ք պետք է վախենանք Աստծուց նրա ունեցած զորության պատճառով։ Ճիշտ են և՛ այո, և՛ ոչ պատասխանները։
ԳԼՈՒԽ 5
Արարելու զորություն. «երկնքի ու երկրի» Ստեղծիչը
Ստեղծագործությունը՝ հսկայական Արեգակից սկսած մինչև փոքրագույն կոլիբրին, մեզ կարևոր բան է սովորեցնում Աստծու մասին։
ԳԼՈՒԽ 6
Կործանելու զորություն. «Եհովան խիզախ պատերազմող է»
Ինչպե՞ս կարող է «խաղաղության Աստվածը» պատերազմներ մղել։
ԳԼՈՒԽ 7
Պաշտպանելու զորություն. «Աստված մեզ համար ապաստան է»
Աստված իր ծառաներին երկու ձևով է պաշտպանում, սակայն դրանցից մեկը ամենակարևորն է։
ԳԼՈՒԽ 8
Վերականգնելու զորություն. Եհովան «ամեն բան նոր է անում»
Եհովան արդեն վերականգնել է մաքուր երկրպագությունը։ Իսկ ապագայում ի՞նչ է վերականգնելու։
ԳԼՈՒԽ 9
«Քրիստոսը Աստծու զորությունն է»
Հիսուսի սովորեցրածներից և կատարած հրաշքներից ի՞նչ ենք սովորում Եհովայի մասին։
ԳԼՈՒԽ 10
«Ընդօրինակիր Աստծուն» զորություն գործադրելիս
Դու ավելի շատ զորություն ունես, քան կարծում ես։ Ինչպե՞ս կարող ես այն ճիշտ կերպով գործի դնել։
ԳԼՈՒԽ 12
«Մի՞թե անարդարություն կա Աստծու մոտ»
Ինչո՞ւ է աշխարհը լի անարդարությամբ, եթե Եհովան ատում է այն։
ԳԼՈՒԽ 14
Եհովան տալիս է «փրկանք շատերի փոխարեն»
Պարզ և միևնույն ժամանակ խորը ուսուցումը կօգնի քեզ մտերմանալ Աստծու հետ։
ԳԼՈՒԽ 15
Հիսուսը «երկրի վրա արդարություն» է հաստատում
Հիսուսն ինչպե՞ս է արդարություն հաստատել նախկինում։ Ինչպե՞ս է դա անում այժմ և ինչպե՞ս կանի ապագայում։
ԳԼՈՒԽ 16
Աստծու հետ քայլելիս «արդարություն գործադրիր»
Արդարություն գործադրելու մեջ է մտնում նաև այն, թե ինչ տեսակետ ունենք ճշտի ու սխալի վերաբերյալ և թե ինչպես ենք վարվում ուրիշների հետ։
ՄԱՍ 3
«Սրտով իմաստուն»
ԳԼՈՒԽ 17
«Օ՜, որքա՜ն.... խորն է նրա իմաստությունը»
Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Աստծու իմաստությունը գերազանցում է նույնիսկ նրա գիտելիքները, հասկացողությունն ու իմաստությունը։
ԳԼՈՒԽ 18
«Աստծու Խոսքի» իմաստությունը
Ինչո՞ւ է Աստված մարդկանց միջոցով գրի առել իր մտքերը։ Ինչո՞ւ են որոշ բաներ ընդգրկվել Աստվածաշնչում, իսկ որոշները՝ ոչ։
ԳԼՈՒԽ 19
Աստծու իմաստությունը՝ «սրբազան գաղտնիքի» մեջ
Ի՞նչ է սրբազան գաղտնիքը, որ Աստված բացահայտել է ժամանակի ընթացքում։
ԳԼՈՒԽ 21
Հիսուսը հայտնում է «Աստծուց եկած իմաստությունը»
Հիսուսի սովորեցրածները այնքան ազդեցիկ էին, որ երբ մի անգամ զինվորներին հրաման էր տրվել ձերբակալել Հիսուսին, նրա խոսքերից տպավորված՝ զինվորները չկատարեցին հրամանը։
ԳԼՈՒԽ 22
«Վերին իմաստությունը» քո կյանքում
Աստվածաշնչում նշված չորս բան կօգնեն մեզ զարգացնել Աստծուց եկող իմաստությունը։
ՄԱՍ 4
«Աստված սեր է»
ԳԼՈՒԽ 24
Ոչինչ «չի կարող բաժանել մեզ Աստծու սիրուց»
Մերժիր այն սուտը, թե դու անարժեք ես Աստծու աչքում, ու նա քեզ չի սիրում։
ԳԼՈՒԽ 25
«Մեր Աստծու խոր կարեկցանքը»
Քո հանդեպ Աստծու զգացմունքները ի՞նչ առումով են նման երեխայի հանդեպ մոր զգացմունքներին։
ԳԼՈՒԽ 26
Աստված, որ «ներելու պատրաստ» է
Եթե Աստված կատարյալ հիշողություն ունի, ինչպե՞ս նա կարող է ներել ու մոռանալ։
ԳԼՈՒԽ 29
«Ճանաչեք Քրիստոսի սերը»
Հիսուսի դրսևորած սիրո երեք երեսակները կատարելապես արտացոլում են Եհովայի սերը։
ԳԼՈՒԽ 30
«Շարունակեք քայլել սիրո մեջ»
«Առաջին նամակը կորնթացիներին» գրքում նշվում է, թե ինչ տարբեր ձևերով կարող ենք սեր դրսևորել։
ԳԼՈՒԽ 31
«Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ»
Ո՞րն է ամենակարևոր հարցը, որ գուցե տաս ինքդ քեզ։ Ի՞նչ կպատասխանես։