Ներածություն
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ «Նոր աշխարհ թարգմանության» այս հրատարակությունը ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք կարող են օգնել ընթերցողին աստվածաշնչյան ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերելու և այդ գիտելիքների պաշարը հարստացնելու։ Գրքի այդ առանձնահատկությունները հնարավոր են դարձել ժամանակակից համակարգչային ծրագրերի շնորհիվ։
ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՏԵՔՍՏԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՈՒՄԸ։ Այս հրատարակության մեջ գլուխներն ու խոսքերը համարակալված են, ինչպես որ «Նոր աշխարհ թարգմանության» անգլերեն հրատարակության մեջ է։ Դրա շնորհիվ Եհովայի վկաները հեշտությամբ են իրականացնում համաշխարհային կրթական ծրագիրը։ Փոխանակ աստվածաշնչյան ամեն մի խոսքը նոր պարբերությամբ սկսելու՝ խոսքերը, ըստ մտքի զարգացման, համախմբված են պարբերությունների մեջ։ Իսկ բանաստեղծական ոճով գրված հատվածները և գրքերը, ինչպես օրինակ՝ «Սաղմոսները», գրված են չափածո ստեղծագործության կառուցվածքով։ Կան նաև հատվածներ, որտեղ հանդիպում են ակրոստիքոսներ (տե՛ս Սաղմոս 119)։
ԷՋԱԽՈՐԱԳՐԵՐ։ Այս թարգմանության մեջ գրեթե բոլոր էջերի վերևում կարող եք տեսնել էջախորագրեր։ Դրանք օգնում են ընթերցողին արագ գտնելու Աստվածաշնչի պատմությունները։
ՀԱՄԱԲԱՐԲԱՌՆԵՐ։ Այս գրքի վերջում կարող եք գտնել «Աստվածաշնչի բառացանկ» վերնագրով մի համաբարբառ։ Ցանկում տեղ գտած բառերի մոտ նշվում է, թե տվյալ բառը Աստվածաշնչի որ համարներում է գործածվում, և, սովորաբար, բերվում է համատեքստից համառոտ քաղվածք։
ՀԱՎԵԼՎԱԾ։ Հավելվածի հոդվածները կարող են օգտակար լինել Աստվածաշնչի հիմնական ուսմունքները և դրանց հետ կապված այլ հարցերը բացատրելու համար։ Հավելվածի վերջում կան տարբեր աղյուսակներ։ Այնտեղ կարելի է գտնել տեղեկություններ դրամի, կշռի և չափման միավորների մասին, աստվածաշնչյան ժամանակների ամիսների օրացույց, աշխարհագրական տեղեկություններ և աստվածաշնչյան վայրերի քարտեզներ։ Հավելվածների սկզբում զետեղված է դրանց բովանդակությունը, որպեսզի ընթերցողը ծանոթանա հավելվածներին և հեշտությամբ կարողանա գտնել անհրաժեշտ տեղեկությունը։ Հավելվածների օգնությամբ շատերը կկարողանան ավելի խորությամբ ուսումնասիրել Սուրբ Գիրքը և ավելի լավ պատրաստված կլինեն՝ պաշտպանելու աստվածաշնչյան ճշմարտությունը (1 Պետրոս 3։15)։
ԲԱՌԱՐԱՆ։ Այս գրքի վերջում կա բառարան, որտեղ բերվում է Աստվածաշնչում գործածված 78 բառերի և արտահայտությունների բացատրությունը։
ԶՈՒԳԱՀԵՌ ՀՂՈՒՄՆԵՐ։ Այս հրատարակության մեջ ավելի քան 125 000 զուգահեռ հղումներ կան։ Այդ հղումները ցույց են տալիս, որ աստվածաշնչյան յուրաքանչյուր հաղորդագրություն ունի առնվազն երկրորդ «վկան»։ Զուգահեռ հղումների մանրամասն համեմատությունը և դրանց ուղեկցող ծանոթագրությունների ուսումնասիրությունը կբացահայտի, որ Աստվածաշնչի բոլոր 66 գրքերը ներդաշնակ են և կազմում են մեկ ամբողջական գիրք՝ ներշնչված Աստծու կողմից։
Զուգահեռ հղումները Աստվածաշնչի գրքերի համառոտ անվանումների տեսքով գտնվում են մեջտեղի սյունակում։ Տեքստում բառերի վրա դրված տառերը օգնում են ընթերցողին գտնել համապատասխան զուգահեռ հղումը։ Եթե բոլոր հղումները չեն տեղավորվել այդ սյունակում, դրանք կարող եք գտնել այդ նույն էջի աջ կողմի սյունակի ներքևում։ Երբ սկսվում են նոր գլխի հղումները, սկզբում նշվում է գլխի համարը։
Հղումները ցույց են տալիս միանման մտքերը, դեպքերը և պատմությունները, կենսագրական և աշխարհագրական տեղեկությունները, աստվածաշնչյան մարգարեությունների կատարումը՝ արձանագրված հենց Աստվածաշնչում, Աստվածաշնչի մյուս գրքերից մեջբերված արտահայտությունները կամ ամբողջական համարները, նաև ցույց են տալիս Օրենքի ուխտի նախատիպը և դրա կատարումը Քրիստոնեական Հունարեն Գրություններում։ Այս ամենը կարող է հարստացնել աստվածաշնչյան գիտելիքների պաշարը։
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Ծանոթագրությունները՝ որոշ ուսմունքային բառերի վրա, օգնում են ընթերցողին հասկանալու, թե ինչ իմաստով են այդ բառերն օգտագործված Աստվածաշնչում։ Երբեմն ծանոթագրություններում բերվում են բնագիր լեզվում շատ իմաստներ ունեցող բառերի կա՛մ բառացի տարբերակը, կա՛մ համարժեք մեկ այլ տարբերակ։ Դրանք պարզեցնում են բարդ համատեքստերը և պարզաբանում դժվարհասկանալի բառերը, բնագիր տեքստի բառախաղերը և դարձվածները, տեղեկություն են հայտնում որոշ անձանց և աշխարհագրական անունների վերաբերյալ։ Որոշ դեպքերում բերվում են դրամի, կշռի և չափի միավորները ժամանակակից միավորներով։ Ծանոթագրությունները հղում են նաև հավելվածներին, որտեղ ավելի մանրամասն տեղեկություններ կան։
Տեքստում բառերի կամ արտահայտությունների վրա դրվում է ծանոթագրության նշան։ Ծանոթագրությունը գտնվում է տվյալ սյունակի տակ և սկսվում է այդ խոսքի թավատառ համարով և միևնույն նշանով։ Եթե նույն խոսքում կան մի քանի ծանոթագրություններ, դրանք նշվում են հետևյալ նշաններով՝ *, #, *, *, *, *։
ԵԶՐԱՓԱԿՈՒՄ
«Նոր աշխարհ թարգմանության» 2010 թ. հրատարակության մեջ բազմաթիվ զուգահեռ հղումները և լրացուցիչ տեղեկությունները օգնում են տեսնելու, որ Աստվածաշնչի 66 գրքերը իրար փոխկապակցված են և միասին կազմում են Աստծու կողմից ներշնչված մեկ ամբողջական գիրք։ Այս գիրքը նաև ճշմարտության «մաքուր լեզվի» հիմքն է (Սոփոնիա 3։9)։ Այսպիսի խոր ուսումնասիրության շնորհիվ Աստվածաշնչի հասկացողության նոր հեռանկարներ կբացվեն նրանց առաջ, ովքեր իսկապես «դողում են» Եհովայի Սուրբ Խոսքից (Եսայիա 66։2, 5)։ Ցանկանում ենք, որ յուրաքանչյուր ընթերցող, լիովին օգտվելով Սուրբ Գրքի այս հրատարակության առանձնահատկություններից, կարողանա ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերել Աստվածաշնչից և ամբողջովին գիտակցել, որ «Աստծու խոսքը կենդանի է ու զորեղ» (Եբրայեցիներ 4։12)։ Իրոք որ երջանիկ են նրանք, ովքեր օգտվում են Եհովայի հոգևոր առատ սեղանից նրա կենդանի Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով (Մատթեոս 5։3)։
ՏԵՔՍՏԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐ։ Ներքևում բերվում են մի շարք ձեռագրերի նշաններ, որոնք օգտագործվել են այս հրատարակության մեջ։
א (ʼԱլեֆ) Սինայական ձեռագիր, հուն., մ.թ. IV դ., Բրիտանական թանգարան, ԵԳ, ՀԳ։
A Ալեքսանդրյան ձեռագիր, հուն., մ.թ. V դ., Բրիտանական թանգարան, ԵԳ, ՀԳ։
Al Հալեպի մատյան, եբր., մ.թ. մոտ 930 թ., Իսրայել, ԵԳ։
Aq ԵԳ-ի Աքվիլայի թարգմանությունը հունարեն, մ.թ. II դ.։
Arm Հայերեն թարգմանություն, մ.թ. V դ., ԵԳ, ՀԳ։
B Վատիկանյան ձեռագիր 1209, հուն., մ.թ. IV դ., Վատիկան, Հռոմ, ԵԳ, ՀԳ։
B 19Aտե՛ս Leningrad։
BHK Կիթելի «Եբրայերեն Աստվածաշունչ» (Kahle, Alt and Eissfeldt, Privilegierte Württembergische Bibelanstalt, Շտուտգարտ, յոթերորդից իններորդ հրատ., 1951-55 թթ., ԵԳ)։
BHS «Շտուտգարտի Եբրայերեն Աստվածաշունչ» (by Elliger and Rudolph, Deutsche Bibelstiftung, Շտուտգարտ, 1977 թ., ԵԳ)։
C Եփրեմյան ձեռագիր, հուն., մ.թ. V դ., Փարիզ, ԵԳ, ՀԳ։
D «Բեզայի ձեռագիր», հուն. և լատ., մ.թ. V և VI դդ., Քեմբրիջ, Անգլիա և Փարիզ, ՀԳ։
Gins. «Եբրայերեն Աստվածաշնչի մասորեթա-քննադատական տեքստ» (by C. D. Ginsburg, Լոնդոն, 1926 թ.)։
Gins.Int«Եբրայերեն Աստվածաշնչի մասորեթա-քննադատական հրատարակության նախաբան» (Introduction to the Massoretico-Critical Edition of the Hebrew Bible, by C. D. Ginsburg, Ktav Publishing House, Նյու Յորք, 1966 թ. վերատպված հրատ.)։
Gins.Mas«Մասորա» (The Massorah, by C. D. Ginsburg, Ktav Publishing House, Նյու Յորք, 1975 թ. վերատպված հրատ.)։
J1Մատթեոս, եբր. (edited by J. du Tillet, with a Lat. translation by J. Mercier, Փարիզ, 1555 թ.)։
J2Մատթեոս, եբր., մտցված է որպես առանձին գլուխ Eʹven boʹchan-ում (by Shem-Tobben Isaac Ibn Shaprut, 1385 թ.։ (Հրատ. The Gospel of Matthew According to a Primitive Hebrew Text, by George Howard, Մակոն, Ջորջիա, ԱՄՆ, 1987 թ.))։
J3Մատթեոս և Եբրայեցիներ, եբր. և լատ. (by Sebastian Münster, Բազել, 1537 և 1557 թ. հմպտսխնբր)։
J4Մատթեոս, եբր. (by J. Quinquarboreus, Փարիզ, 1551 թ.)։
J5Պատարագային Ավետարաններ, եբր. (by F. Petri, Wittemberg, 1573 թ.)։
J6Պատարագային Ավետարաններ, գերմ., լատ., հուն. և եբր. (by Johann Clajus, Լեյպցիգ, 1576 թ.)։
J7Քրիստոնեական Հունարեն Գրությունները 12 լեզուներով, ներառյալ եբր. (by Elias Hutter, Նյուրնբերգ, 1599-1600 թթ.)։
J8Քրիստոնեական Հունարեն Գրություններ, եբր. (by William Robertson, Լոնդոն, 1661 թ.)։
J9Ավետարաններ, եբր. և լատ. (by Giovanni Battista Jona, Հռոմ, 1668 թ.)։
J10«Նոր Կտակարան.... եբրայերեն և անգլերեն» (by Richard Caddick, հտ. 1-3, Մատթեոսից մինչև 1 Կորնթացիներ, Լոնդոն, 1798-1805 թթ.)։
J11Քրիստոնեական Հունարեն Գրություններ, եբր. (Թովմաս Ֆրայ և ուրիշներ, Լոնդոն, 1817 թ.)։
J12Քրիստոնեական Հունարեն Գրություններ, եբր. (by William Greenfield, Լոնդոն, 1831 թ.)։
J13Քրիստոնեական Հունարեն Գրություններ, եբր. (by A. McCaul, M. S. Alexander, J. C. Reichardt and S. Hoga, Լոնդոն, 1838 թ.)։
J14Քրիստոնեական Հունարեն Գրություններ, եբր. (by J. C. Reichardt, Լոնդոն, 1846 թ.)։
J15Ղուկաս, Գործեր, Հռոմեացիներ և Եբրայեցիներ, եբր. (by J. H. R. Biesenthal, Բեռլին, 1855, 1867, 1853 և 1858 թթ. հմպտսխնբր)։
J16Քրիստոնեական Հունարեն Գրություններ, եբր. (by J. C. Reichardt and J. H. R. Biesenthal, Լոնդոն, 1866 թ.)։
J17Քրիստոնեական Հունարեն Գրություններ, եբր. (by Franz Delitzsch, Լոնդոն, 1981 թ. հրատ.)։
J18Քրիստոնեական Հունարեն Գրություններ, եբր. (by Isaac Salkinson and C. D. Ginsburg, Լոնդոն)։
J19Հովհաննես, եբր. (by Moshe I. Ben Maeir, Դենվեր, Կոլորադո, 1957 թ.)։
J20«Հունարեն Կտակարանի համաբարբառ», (by W. F. Moulton and A. S. Geden, 4-րդ հրատ., Էդինբուրգ, 1963 թ.)։
J21«Էմֆաթիք դայագլոթ» (Հունարեն-անգլերեն տողացի թարգմանություն, Բենջամին Ուիլսոն, Նյու Յորք, 1864 թ., վերատպված՝ «Աստվածաշնչի և գրքույկի Դիտարան ընկերության» կողմից, Բրուքլին, 1942 թ.)։
J22Քրիստոնեական Հունարեն Գրություններ, եբր. (by United Bible Societies, Երուսաղեմ, 1979 թ.)։
J23Քրիստոնեական Հունարեն Գրություններ, եբր. (by J. Bauchet and D. Kinnereth (Arteaga), Հռոմ, 1975 թ.)։
J24«Նոր Կտակարանի բառացի թարգմանություն.... Վատիկանյան ձեռագրից» (by Herman Heinfetter, Լոնդոն, 1863 թ.)։
J25«Ս. Պողոսի նամակը հռոմեացիներին» (by W. G. Rutherford, Լոնդոն, 1900 թ.)։
J26Սաղմոսներ և Մատթեոս 1։1-3։6, եբր. (by Anton Margaritha, Լեյպցիգ, 1533 թ.)։
J27«Նոր Կտակարանի Սուրբ Գրությունը» (by Dominik von Brentano, 3-րդ հրատ., Վիեննա և Պրահա, 1796 թ.)։
J28«Նոր կտակարան կոչվող նոր ուխտը. Պեշիթո արամերեն տեքստը եբրայերեն թարգմանության հետ» (Աստվածաշնչյան ընկերություն, Երուսաղեմ, 1986 թ.)։
JThS «Աստվածաբանական ուսումնասիրությունների հանդես» (Journal of Theological Studies, Clarendon, Oxford)։
Leningrad Լենինգրադյան ձեռագիր (2B 19A), եբր., մ.թ. 1008 թ., ԵԳ, Սալտիկով-Շչեդրինի անվան պետական հանրային գրադարան, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան։
LSJ «Հունարեն-անգլերեն բառարան» (A Greek-English Lexicon, by H. Liddell and R. Scott, revised by H. S. Jones, Oxford, 1968)։
LXX «Յոթանասնից» հուն., թարգմանված մ.թ.ա. 3-րդ և 2-րդ դդ., ԵԳ, (A. Rahlfs, Deutsche Bibelgesellschaft, Շտուտգարտ, 1935 թ.)։
M Եբրայերեն մասորեթական տեքստը Լենինգրադյան B 19Aձեռագրում, ինչպես ներկայացված է BHK-ում և BHS-ում։
Nestle-Aland «Հունարեն Նոր Կտակարան» (Novum Testamentum Graece, 26-րդ հրատ., Շտուտգարտ, 1979 թ.)։
Sam Սամարական Հնգամատյան, բնագիրը՝ մ.թ.ա. մոտ IV դ., (Editions։ Biblia Polyglotta, by Brian Walton, London, Vol. I, 1657; Der hebräische Pentateuch der Samaritaner, by A. von Gall, 1914-1918 [reprinted in Berlin, 1963])։
Sy, SypԱսորերեն «Պեշիթո», քրիստոնեական արամ., մ.թ. V դ. (edited by S. Lee, London, 1826, and reprinted by United Bible Societies, 1979)։
Sym ԵԳ-ի հունարեն թարգմանություն, Սիմմաքոս, մ.թ. մոտ 200 թ.։
T Թարգումներ, արամ., ԵԳ-ի հատվածների հարասությունները։
Vg Լատիներեն «Վուլգատա», Հերոնիմոս, մ.թ. մոտ 400 թ. (Iuxta Vulgatam Versionem, Württembergische Bibelanstalt, Stuttgart, 1975).
VgcԼատիներեն «Վուլգատա», Կղեմեսի կողմից վերանայված բնագիր (S. Bagster & Sons, London, 1977).
ՆԱ «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանություն», (Աստվածաշնչի և գրքույկի Դիտարան ընկերություն, Բրուքլին, 1984 թ. վերահրատ.)։
ՀԱՄԱՌՈՏԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ։ Ներքևում բերվում են այն համառոտագրությունները, որոնք հանդիպում են այս գրքում.
ակներև. - ակներևաբար
Ա-շնչի - Աստվածաշնչի
ասոր. - ասորերեն
ար. - արական
արամ. - արամերեն
արտահայտ-ը -արտահայտությունը
արևել. - արևելյան
բռց. - բառացի
գ - գրամ
գերմ. - գերմաներեն
գյուղատնտ. - գյուղատնտեսական
գործածվ. - գործածված, գործածվում է
դրամ. - դրամական
եբր. - եբրայերեն
ԵԳ - Եբրայերեն Գրություններ
եզ. - եզակի
երաժշտ. - երաժշտական
երկրպագ. - երկրպագության
զին. - զինվորական
թարգմ. - թարգմանված
ժ. - ժամ
ժ-հատված - ժամանակահատված
ժմնկ - ժամանակ
իգ. - իգական
լ. - լիտր
լատ. - լատիներեն
խորհրդանշ. - խորհրդանշում
ծնթ. - ծանոթագրություն
կգ - կիլոգրամ
կմ - կիլոմետր
կշռ. - կշռում
կոչվ. - կոչվում
հ. - հատոր
ՀԳ - Հունարեն Գրություններ
ՀԿ - Հին Կտակարան
հա - հեկտար
հեռավ-ը - հեռավորությունը
հմմտ. - համեմատիր
հմպտ. - համապատասխանում
հմպտսխնբր - համապատասխանաբար
հոգն. - հոգնակի
հռոմ. - հռոմեական
հս - հյուսիս
հս.-արլ. - հյուսիս-արևելք
հվ.-արլ. - հարավ-արևելք
հվնբր - հավանաբար
հվսր - հավասար
հրատ. - հրատարակություն
հուն. - հունարեն, հունական
մ - մետր
մասնավ. - մասնավորապես
մատնանշ. - մատնանշում
մ.թ. - մեր թվարկության
մ.թ.ա. - մեր թվարկությունից առաջ
մղ - մղոն
ՆԿ - Նոր Կտակարան
նշ. - նշանակում
նշ-ը - նշանակությունը
շրնկ. - շարունակություն
սեռ. - սեռական
ս. - սուրբ
սմ - սանտիմետր
ստեղծ. - ստեղծագործություն
վերաբ. - վերաբերում
վերահրատ. - վերահրատարակություն
տ - տոննա
օգտագ. - օգտագործված
օր. - օրինակ