Ամբակում 1:1-17
1 Պատգամը, որն Ամբակում մարգարեն տեսավ տեսիլքում։
2 Ո՛վ Եհովա, ինչքա՞ն պիտի աղերսեմ օգնության համար, և դու չլսես+։ Ինչքա՞ն պիտի օգնության կանչեմ, որ փրկես բռնությունից+։
3 Ինչո՞ւ ես ինձ չարիք տեսնել տալիս ու նայում ամբարշտությանը։ Ինչո՞ւ իմ առաջ կողոպուտ ու բռնություն կա, ինչո՞ւ են գժտություններ լինում, և վեճեր ծագում+։
4 Դրա համար էլ օրենքը կորցրել է իր ուժը, ու երբեք արդարություն գործի չի դրվում+։ Քանի որ ամբարիշտը շրջապատել է արդարին, արդարությունն աղավաղվում է+։
5 «Նայե՛ք ազգերին, տեսե՛ք և ապշահար իրա՛ր նայեք+։ Ապշահա՛ր եղեք, որովհետև ձեր օրերում մի այնպիսի գործ է կատարվում, որի մասին նույնիսկ եթե պատմեին ձեզ, չէիք հավատա+։
6 Ահա ես վեր եմ կացնում քաղդեացիներին+՝ կատաղի և արագընթաց ազգին, որը գնում է երկրի լայնարձակ տեղերով, որ տիրանա իրեն չպատկանող բնակատեղերին+։
7 Նա սոսկալի ու վախազդու է։ Նա արդարության ի՛ր չափանիշներն է հաստատում և ինքն է իրեն պատվի արժանացնում+։
8 Նրա ձիերը ընձառյուծներից սրընթաց են և երեկոյան գայլերից+՝ կատաղի։ Նրա նժույգները դոփում են գետնին, դրանք հեռվից են գալիս։ Նրանք որսի վրա սլացող արծվի նման են թռչում+։
9 Բոլորը գալիս են, որ բռնություն անեն+։ Երբ միասին առաջ են ընթանում, նրանց երեսները նման են արևելյան քամու+, և նա ավազի չափ գերիներ է հավաքում։
10 Այդ ազգը ծաղրում է թագավորներին, բարձրաստիճան պաշտոնյաները ծիծաղի առարկա են նրա համար+, նա ծիծաղում է ամեն ամրության վրա+, հողաթմբեր է կանգնեցնում և գրավում այն։
11 Այդ ժամանակ նա քամու պես առաջ կշարժվի, կանցնի երկրի միջով ու հանցավոր կդառնա+։ Նրա ուժն իր աստվածն է+»։
12 Մի՞թե դու հնուց ի վեր գոյություն չունես, ո՛վ Եհովա+։ Ո՛վ իմ Աստված, իմ Սո՛ւրբ, դու չես մահանում*+։ Ո՛վ Եհովա, դատաստան անելու համար նշանակեցիր նրան, ո՛վ Վեմ+, հանդիմանելու+ համար հաստատեցիր նրան։
13 Քո աչքերը չափազանց մաքուր են, որ նայեն չարիքին, և դու չես կարող նայել ամբարշտությանը+։ Ուրեմն ինչո՞ւ ես նայում դավաճաններին+ և լռում, երբ ամբարիշտը կուլ է տալիս իրենից արդարին+։
14 Ինչո՞ւ ես մարդուն ծովի ձկների ու սողունների պես դարձնում, որոնց վրա ոչ ոք չի իշխում+։
15 Նրանց բոլորին նա կարթով է հանել+։ Նա քաշում է նրանց իր ուռկանով և հավաքում է իր ձկնորսական ցանցի մեջ+. ահա թե ինչու է ուրախանում և ցնծում+։
16 Այդ պատճառով նա զոհ է մատուցում իր ուռկանին և զոհերի ծուխ՝ իր ձկնորսական ցանցին, որովհետև դրանց շնորհիվ նրա բաժինը յուղալի է, և կերակուրը՝ առողջարար+։
17 Ինչո՞ւ ես թույլ տալիս, որ նա լցնի ու դատարկի իր ուռկանները, մի՞թե նա առանց կարեկցելու անդադար կոտորելու է ազգերին+։
Ծանոթագրություններ
^ Եբր.՝ լօ թա մութ։ Այսպես էր բնագրում, բայց սոփերիմները փոխեցին և գրեցին լօ նա մութ, այսինքն՝ «մենք չենք մեռնելու»։