Ամբակում 2:1-20

2  Իմ պահակակետում ես կանգնած կմնամ+ և կշարունակեմ պատվարի վրա կանգնել, ուշադիր կնայեմ+, որ տեսնեմ, թե ինչ կասի նա իմ միջոցով+ և թե հանդիմանվելիս ինչ կպատասխանեմ+։  Եհովան պատասխանեց ինձ. «Գրի՛ առ այս տեսիլքը և տախտակների վրա հստակ արձանագրի՛ր+, որպեսզի բարձրաձայն ընթերցողը կարողանա սահուն կարդալ+,  որովհետև տեսիլքը պետք է կատարվի նշանակված ժամանակին+. այն շտապում է իր ավարտին և չի ստի։ Եթե հապաղի էլ, սպասի՛ր նրան, որովհետև անպատճառ պիտի կատարվի+, այն չի ուշանա։  Ահա նրա հոգին ուռճացել է+, այն ազնիվ չէ նրանում։ Բայց արդարն իր հավատարմության շնորհիվ կապրի+։  Քանի որ գինին նենգորեն է գործում+, մարդը մեծամիտ է դառնում+։ Նա չի հասնի իր նպատակին+՝ նա, ով իր հոգին գերեզմանի* պես լայնարձակ է դարձրել, ով նման է մահվան ու չի կշտանում+։ Նա իր մոտ է ժողովում բոլոր ազգերին և հավաքում բոլոր ժողովուրդներին+։  Բայց չէ՞ որ նրանք բոլորը առակներով+ ու ակնարկներով՝ դատապարտելով կխոսեն նրա դեմ։ Հետո կասեն. «Վա՜յ նրան, ով շատացնում է այն, ինչ իրենը չէ+ (մինչև ե՞րբ)+, և ով իրեն ծանրաբեռնում է պարտքերով։  Չէ՞ որ հանկարծակի քո դեմ վեր կկենան քեզնից տոկոս պահանջողները, չէ՞ որ կարթնանան քեզ ուժգին ցնցողները, և դու նրանց համար ավար կդառնաս+։  Քանի որ շատ ազգերի կողոպտեցիր, ժողովուրդների ողջ մնացորդն էլ քեզ կկողոպտի+։ Նա քեզ կկողոպտի մարդկային արյուն թափելու և երկրի, քաղաքի ու նրա բոլոր բնակիչների հանդեպ բռնություն անելու համար+։  Վա՜յ նրան, ով անազնիվ շահ է ստանում իր տան համար+, որպեսզի իր բույնը բարձր տեղում դնի և ազատվի աղետի ձեռքից+։ 10  Դու ամոթալի բան ես ծրագրել տանդ համար՝ ծրագրել ես շատ ժողովուրդների բնաջինջ անել+, և քո հոգին մեղք է գործում+։ 11  Նույնիսկ պատի միջի քարը աղիողորմ կաղաղակի, և տանիքից գերանը կպատասխանի նրան+։ 12  Վա՜յ նրան, ով արյունով է շինում քաղաքը և անարդարությամբ է քաղաք հիմնում+։ 13  Մի՞թե Զորքերի Տեր Եհովայից չէ, որ ժողովուրդները տքնելու են, բայց լոկ կրակի համար, և ազգությունները զուր տեղն են իրենց ուժերը սպառելու+։ 14  Որովհետև երկիրը լիքն է լինելու Եհովայի փառքի մասին գիտելիքներով, ինչպես որ ջրերն են ծածկում ծովը+։ 15  Վա՜յ նրան, ով իր մերձավորներին խմիչք է տալիս՝ դրան խառնելով իր ցասումն ու բարկությունը, որպեսզի նրանց հարբեցնի+ և տեսնի նրանց ամոթալի տեղերը+։ 16  Փառքի փոխարեն՝ անպատվությամբ կկշտանաս+։ Դու էլ խմիր+ և անթլփատ համարվիր+։ Եհովայի աջ ձեռքում գտնվող բաժակը քեզ էլ կհասնի+, և քո փառքի վրա անարգանք կլինի, 17  որովհետև Լիբանանի+ հանդեպ արված բռնությունը և գազանների անհագ կերպով բնաջնջումը, ինչը սարսափեցնում է նրանց, կծածկի քեզ մարդկային արյուն թափելու և երկրի+, քաղաքի ու նրա բոլոր բնակիչների հանդեպ բռնություն գործադրելու+ համար։ 18  Ի՞նչ օգուտ կա արհեստավորի քանդակած պատկերից+, ձուլածո արձանից և ստություն սովորեցնող ուսուցչից+։ Այն շինողն այնքան է ապավինում դրան+, որ փուչ աստվածներ է պատրաստում, որոնք համր են+։ 19  Վա՜յ նրան, ով փայտի կտորին ասում է՝ արթնացի՛ր և համր քարին. «Զարթնի՛ր։ Մեզ խրա՛տ տուր+»։ Այն պատված է ոսկով ու արծաթով+, և նրանում ոչ մի շունչ չկա+։ 20  Բայց Եհովան իր սուրբ տաճարում է+։ Լռի՛ր նրա առաջ, ո՛ղջ երկիր»»+։

Ծանոթագրություններ

Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։