Ամբակում 3:1-19
3 Ամբակում մարգարեի աղոթք-ողբերգը.
2 «Ո՛վ Եհովա, ես լուր եմ լսել քո մասին+։ Քո գործերից ես վախով եմ լցվել, ո՛վ Եհովա+։
Քեզ հարմար ժամանակին* կյանքի բեր դրանց, քեզ հարմար ժամանակին հայտնիր դրանց մասին։ Բարկությունդ թափելիս հիշիր քո ողորմության մասին+։
3 Աստված եկավ Թեմանից, Սուրբը՝ Փառան լեռից+։ (Սելա*)+
Նրա վեհությունը ծածկեց երկինքը+, և երկիրը լցվեց նրան ուղղված գովաբանությամբ+։
4 Նրա պայծառությունը լույսի պես էր+, երկու ճառագայթներ էին արձակվում նրա ձեռքից, և դրանում էր նրա զորության թաքստոցը+։
5 Նրա առաջից համաճարակ էր գնում+, և նրա ոտքերից տենդ էր դուրս գալիս+։
6 Նա կանգ առավ, որ ցնցի երկիրը+։ Նայեց, ու ազգերը վախից վեր թռան+։
Հավերժական լեռները ջարդուփշուր եղան+, դարավոր բլուրները խոնարհվեցին+։ Այսպիսին են նրա վաղեմի ճանապարհները։
7 Ես տեսա, որ Քուշանի վրանները տանջվում էին։ Մադիանի+ վրանի պաստառները տագնապահար եղան+։
8 Մի՞թե գետերի վրա, ո՛վ Եհովա, մի՞թե գետերի վրա էր բորբոքվել բարկությունդ+, կամ մի՞թե ծովի հանդեպ էիր ցասումով լցվել+, երբ հեծել էիր ձիերդ+. կառքերդ փրկություն էին բերում+։
9 Քո աղեղը մերկացել է+, ցեղերն արդեն երդումներ են տվել+։ (Սելա) Երկիրը գետերով ես բաժանել+։
10 Լեռները տեսան քեզ, և սուր ցավը խոցեց նրանց+։ Ամպրոպ անցավ, ջրերի անդունդը ձայն տվեց+ և վեր բարձրացրեց իր ձեռքերը։
11 Արևն ու լուսինը կանգ առան+ իրենց վեհաշուք բնակատեղում+։ Լույսի պես էին թռչում քո նետերը+։ Նիզակդ կայծակի պես փայլատակում էր+։
12 Դատապարտությամբ էիր քայլում երկրով մեկ, բարկությամբ կալսում էիր ազգերին+։
13 Դուրս եկար քո ժողովրդի փրկության համար+, որպեսզի փրկես օծյալիդ։ Գլխավորին կտոր-կտոր արեցիր ամբարշտի տանը+։ Մինչև կտուրը այն քարուքանդ է եղել, և բացվել է նրա հիմքը+։ (Սելա)
14 Նրա իսկ զենքով դու խոցեցիր+ նրա ռազմիկների գլուխը, երբ փոթորկի պես եկան ինձ ցիրուցան անելու+։ Նրանք ցնծում էին նրանց պես, ովքեր մտադրվում են ծածուկ տեղում խժռել հարստահարվածին+։
15 Քո ձիերով դու անցար ծովի միջով, շատ ջրերի հորձանքով+։
16 Ես լսեցի, և ներսս դող ընկավ։ Այդ լուրից շուրթերս դողացին, ոսկորներիս մեջ փտություն մտավ+, այդ ժամանակ տագնապահար եղա։ Բայց ես հանգիստ կսպասեմ նեղության օրվան+, որը գալու է և հարձակվելու է ժողովրդի վրա+։
17 Նույնիսկ եթե թզենին չծաղկի+ ու որթատունկի վրա պտուղ չլինի, նույնիսկ եթե ձիթենին բերք չտա և դարավանդները՝ կերակուր+, նույնիսկ եթե հոտերին դուրս անեն փարախներից և ցանկապատի հետևում նախիր չլինի+,
18 Ես, միևնույնն է, կցնծամ Եհովայով+, կուրախանամ իմ փրկության Աստծով+։
19 Գերիշխան Տեր Եհովան իմ զորությունն է+. նա իմ ոտքերը եղնիկի ոտքերի պես կդարձնի+ և ինձ բարձր տեղերով կքայլեցնի»+։
Նվագավարին՝ իմ
լարային նվագարաններով։