Ամոս 1:1-15

1  Ամոսի՝ Թեկուեի+ ոչխարաբույծներից մեկի խոսքերը այն մասին, թե նա տեսիլքում ինչ տեսավ Իսրայելի վերաբերյալ+ Հուդայի թագավոր Օզիայի+ և Իսրայելի թագավորի՝ Հովասի+ որդի Հերոբովամի+ օրերում՝ երկրաշարժից+ երկու տարի առաջ։  Նա ասաց. «Եհովան Սիոնից առյուծի պես կմռնչա+ և Երուսաղեմից ձայն կտա+։ Արոտավայրերը կսգան, և Կարմեղոսի գագաթը կչորանա»+։  «Այսպես է ասում Եհովան. ««Դամասկոսի+ երեք ապստամբությունների և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի, որովհետև նրանք կալսեցին Գաղաադը+ երկաթե կամներով։  Ես կրակ+ կուղարկեմ Ազայելի+ տան վրա, և այն կլափի Բենադադի բնակելի աշտարակները+։  Ես կկոտրեմ Դամասկոսի+ դարպասի նիգը, բնաջինջ կանեմ Բիկաթ-​Ավենի բնակիչներին, Բեթ-​Եդեմի գավազանը բռնողին, և Ասորիքի ժողովուրդը կաքսորվի Կիր»+,– ասում է Եհովան»։  Այսպես է ասում Եհովան. ««Գազայի երեք ապստամբությունների+ և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի, որովհետև նրանք բոլոր գերիներին աքսորեցին+ ու տվեցին Եդոմին+։  Ես կրակ կուղարկեմ Գազայի+ պարսպի վրա, և այն կլափի նրա բնակելի աշտարակները։  Բնաջինջ կանեմ Ազոտոսի+ բնակիչներին և Ասկաղոնի+ գավազանը բռնողին։ Ձեռքս կմեկնեմ+ Ակկարոնի վրա+, և փղշտացիների մնացորդը կոչնչանա»+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»։  Այսպես է ասում Եհովան. «Տյուրոսի+ երեք ապստամբությունների և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի, որովհետև նրանք բոլոր գերիներին Եդոմին հանձնեցին ու չհիշեցին եղբայրական ուխտը+։ 10  Ես կրակ կուղարկեմ Տյուրոսի պարսպի վրա, և այն կլափի նրա բնակելի աշտարակները»+։ 11  Այսպես է ասում Եհովան. «Եդոմի+ երեք ապստամբությունների և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի, որովհետև նա սրով հետապնդեց իր եղբորը+, իր մեջ խեղդեց ողորմածությունը+։ Նա իր բարկությամբ շարունակ պատառոտում է, և նրա ցասումը միշտ բորբոքված է+։ 12  Ես կրակ կուղարկեմ Թեմանի+ վրա, և այն կլափի Բոսրայի+ բնակելի աշտարակները»։ 13  Այսպես է ասում Եհովան. ««Ամմոնի որդիների+ երեք ապստամբությունների և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի+, որովհետև նրանք պատռեցին Գաղաադի հղիներին, որպեսզի ընդարձակեն իրենց տարածքը+։ 14  Ես կհրկիզեմ Ռաբայի պարիսպը+, և կրակը կլափի նրա բնակելի աշտարակները, երբ պատերազմի օրը տագնապի ազդանշան հնչի, ու փոթորկի օրը մրրիկ բարձրանա+։ 15  Եվ նրանց թագավորը կաքսորվի իր իշխանների հետ միասին»+,– ասում է Եհովան»»։

Ծանոթագրություններ