Ամոս 3:1-15
3 «Ո՛վ Իսրայելի որդիներ, լսեցեք այս խոսքը+, որ Եհովան ասում է այս ամբողջ տոհմի մասին, որին ես հանեցի Եգիպտոսից+՝ ասելով.
2 «Երկրի բոլոր տոհմերից+ ես միայն ձեզ եմ ճանաչում+, ուստի ես ձեզնից հաշիվ կպահանջեմ ձեր բոլոր հանցանքների համար+։
3 Երկուսը կգնա՞ն միասին, եթե չպայմանավորվեն հանդիպման համար+։
4 Առյուծը կմռնչա՞ անտառում, եթե որս չի արել+։ Հզոր առյուծը իր թաքստոցից ձայն կտա՞, եթե ոչ մի բան չի բռնել։
5 Թռչունը թակարդը կընկնի՞ երկրի վրա, եթե որոգայթ չի դրվել+։ Թակարդը կվերցնե՞ն գետնից, եթե ոչ մի բան չի բռնվել։
6 Եթե քաղաքում եղջյուր փչեն, մի՞թե մարդիկ չեն սարսափի+։ Եթե քաղաքում աղետ լինի, մի՞թե Եհովան արած չի լինի դա։
7 Գերիշխան Տեր Եհովան ոչինչ չի անի, մինչև իր գաղտնիքը չհայտնի իր ծառաներին՝ մարգարեներին+։
8 Առյուծը մռնչացել է+, ո՞վ չի վախենա։ Գերիշխան Տեր Եհովան խոսել է, ո՞վ չի մարգարեանա»+։
9 «Հռչակեք Ազոտոսի ու Եգիպտոսի բնակելի աշտարակներից+. «Հավաքվե՛ք Սամարիայի լեռների դեմ+ ու տեսե՛ք, թե ինչքան անկարգություն և խաբեություն կա նրանում+։
10 Նրանք ճիշտն անելը չգիտեն+,– ասում է Եհովան,– նրանք իրենց բնակելի աշտարակներում բռնություն+ ու կողոպուտ են դիզում»»։
11 Ուստի այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Հակառակորդը շրջապատել է երկիրը+։ Նա քեզ կզրկի զորությունից, և բնակելի աշտարակներդ կթալանվեն»+։
12 Այսպես է ասում Եհովան. «Ինչպես որ հովիվն է առյուծի երախից երկու սրունք կամ ականջի մի կտոր խլում+, այնպես էլ կխլեն Իսրայելի որդիներին, որոնք Սամարիայում նստած են շքեղ մահիճներին+ և դամասկյան բազմոցներին»+։
13 «Լսեցե՛ք ու վկայե՛ք+ Հակոբի տան մեջ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան՝ Զորքերի Աստվածը,–
14 որովհետև այն օրը, երբ Իսրայելից հաշիվ պահանջեմ+ նրա ապստամբության համար, նաև հաշիվ կպահանջեմ Բեթելի զոհասեղաններից+։ Եվ զոհասեղանների եղջյուրները կկտրվեն ու գետին կընկնեն+։
15 Ես կքանդեմ ձմեռային տունը+ ամառային տան+ հետ միասին»։
«Փղոսկրե տները բնաջինջ կլինեն+, և շատ տներ կվերանան»+,– ասում է Եհովան»։