Ամոս 4:1-13
4 «Լսեցե՛ք այս խոսքը, ո՛վ Բասանի կովեր+, որ Սամարիայի լեռան վրա եք+, որ խաբում եք խեղճերին+, զրկանք եք պատճառում աղքատներին և ձեր տերերին ասում եք. «Մի բա՛ն բեր, որ խմենք»։
2 Գերիշխան Տեր Եհովան երդվել է իր սրբությամբ+. ««Ահա օրեր են գալիս, երբ նա կբարձրացնի ձեզ մսագործի կեռով և ձեր մնացորդին՝ ձկնորսական կարթով+։
3 Դուք դուրս կգաք ճեղքերի միջով+՝ յուրաքանչյուրդ ձեր առաջ եղող ճեղքով, և կգցվեք Հարմոնի* մեջ»,– ասում է Եհովան»։
4 «Եկե՛ք Բեթել և անօրենությո՛ւն գործեք+, Գաղգաղայում շատ անօրենությո՛ւն գործեք+, առավոտյան բերե՛ք ձեր զոհերը և երրորդ օրը՝ ձեր տասանորդները+։
5 Թթխմորով պատրաստվածը այրե՛ք որպես երախտագիտության զոհ+ և հայտարարե՛ք կամավոր ընծաների+ մասին։ Հայտնե՛ք այդ մասին, որովհետև դուք սիրում եք դա, ո՛վ Իսրայելի որդիներ»+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։
6 «Ձեզ սովի մատնեցի*+ ձեր բոլոր քաղաքներում և այնպես արեցի, որ հացի կարոտ լինեք ձեր բնակության բոլոր վայրերում+, բայց դուք չվերադարձաք ինձ մոտ»+,– ասում է Եհովան։
7 «Ես զրկում էի ձեզ հորդառատ անձրևից, երբ հնձին դեռ երեք ամիս կար+։ Մի քաղաքի վրա անձրև էի բերում, մյուսի վրա՝ ոչ։ Հողի մի մասի վրա անձրև էր գալիս, իսկ մյուս մասը, որի վրա ես անձրև չէի բերում, չորանում էր+։
8 Երկու կամ երեք քաղաքներ օրորվելով գնում էին մի քաղաք՝ ջուր խմելու+, և չէին հագենում։ Բայց դուք չվերադարձաք ինձ մոտ»+,– ասում է Եհովան։
9 «Ես ձեզ հարվածում էի տոթակեզ քամիով ու ալրացողով*+։ Ձեր պարտեզներն ու խաղողի այգիները շատանում էին, սակայն թրթուրը խժռում էր ձեր թզենիներն ու ձիթենիները+։ Բայց դուք չվերադարձաք ինձ մոտ»+,– ասում է Եհովան։
10 «Ձեզ վրա Եգիպտոսի համաճարակի պես համաճարակ էի ուղարկում+։ Ձեր երիտասարդներին սրով էի սպանում+ ու ձեր ձիերը գերի էի տանում+։ Ձեր ճամբարների գարշահոտությունը մինչև ձեր քիթն էի հասցնում+։ Բայց դուք չվերադարձաք ինձ մոտ»+,– ասում է Եհովան։
11 «Ես ամայացրի ձեզ Սոդոմի ու Գոմորի պես+։ Դուք կրակից փրկված գերանի պես դարձաք+, բայց չվերադարձաք ինձ մոտ»+,– ասում է Եհովան։
12 Ուստի ահա թե ինչ եմ անելու քեզ, ո՛վ Իսրայել։ Եվ քանի որ անելու եմ դա, պատրա՛ստ եղիր դիմավորելու քո Աստծուն+, ո՛վ Իսրայել։
13 Ահա Նա՝ լեռները Կազմավորողը+, քամու Արարիչը+, Նա, ով հայտնում է մարդուն իր մտքերը+, Նա, ով լուսաբացը խավարի է վերածում+, Նա, ով քայլում է երկրի բարձունքներով+. նրա անունը Եհովա է՝ Զորքերի Աստված»+։