Ամոս 5:1-27

5  «Լսեցե՛ք այս խոսքը, որն ասում եմ որպես ողբերգ+ ձեր մասին, ո՛վ Իսրայելի տուն.   «Ընկավ+ կույս+ Իսրայելը, Չի կարող վեր կենալ+։ Նրան լքել են իր իսկ երկրում, Ոչ ոք նրան չի վեր կացնում»+։  Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Այն քաղաքում, որտեղից հազար հոգով էին պատերազմի դուրս գալիս, հարյուր հոգի կմնա։ Իսկ այն քաղաքում, որտեղից հարյուր հոգով էին դուրս գալիս, տասը հոգի կմնա. ահա թե ինչ կպատահի Իսրայելի տանը»+։  Այսպես է ասում Եհովան Իսրայելի տանը. «Փնտրե՛ք ինձ+ և ողջ կմնաք+։  5  Մի՛ փնտրեք Բեթելը+, մի՛ գնացեք Գաղգաղա+, մի՛ մտեք Բերսաբեե+, որովհետև Գաղգաղան անպատճառ կաքսորվի+, իսկ Բեթելը մոգության վայր կդառնա+։  Փնտրե՛ք Եհովային և ողջ կմնաք+, ո՛վ Հովսեփի տուն+, որպեսզի նա կրակի պես չդառնա+ ու ձեզ չլափի, և չլինի այնպես, որ Բեթելը իրեն հանգցնող չունենա+,  ո՛վ արդարությունը օշինդր դարձնողներ+ և արդարադատությունը գետնով տվողներ+։  Ահա Նա՝ Կիմահ+ ու Կեսիլ+ համաստեղությունների+ Ստեղծողը, Նա, ով թանձր ստվերը+ առավոտի է վերածում, Նա, ով ցերեկը մթնեցնում է գիշերվա պես+, Նա, ով իր մոտ է կանչում ծովի ջրերը, որ թափի երկրի երեսին+. նրա անունը Եհովա է+։  Նա անսպասելիորեն կողոպտում է ուժեղին, որպեսզի կողոպուտը նույնիսկ ամրության վրա հասնի։ 10  Նրանք ատում են դարպասի մոտ իրենց հանդիմանողին+ և գարշում են ճշմարտությունն ասողից+։ 11  Եվ քանի որ խեղճից որպես վարձավճար պահանջում եք նրա բերքը և նրանից հացահատիկի տուրք եք վերցնում+, այդ պատճառով դուք տաշած քարից տներ կշինեք+, բայց չեք բնակվի դրանցում, խաղողի ցանկալի այգիներ կտնկեք, բայց դրանց գինին չեք խմի+։ 12  Չէ՞ որ ես գիտեմ, թե որքան շատ են ձեր ապստամբությունները+ և որքան ծանր են ձեր մեղքերը+, ո՛վ արդարի հանդեպ թշնամություն ունեցողներ+, որ կաշառք եք վերցնում լուռ մնալու համար+ և աղքատներին+ դարպասի մոտ մի կողմ եք հրում+։ 13  Դրա համար հասկացողություն ունեցողը լուռ կմնա այդ ժամանակ, քանի որ դա աղետալի ժամանակ է լինելու+։ 14  Բարի՛ն փնտրեք և ոչ թե չարը+, որ ողջ մնաք+ և որ Եհովան՝ Զորքերի Աստվածը, ձեզ հետ լինի, ինչպես որ դուք ասում եք+։ 15  Ատե՛ք չարը և սիրե՛ք բարին+, դարպասի մոտ տե՛ղ տվեք արդարությանը+։ Միգուցե Եհովան՝ Զորքերի Աստվածը, հաճություն ցույց տա+ Հովսեփի մնացորդին»+։ 16  Ուստի այսպես է ասում Եհովան՝ Զորքերի Աստված Եհովան. «Բոլոր հրապարակներում լաց ու կոծ կլինի+ և բոլոր փողոցներում մարդիկ կասեն՝ վա՜յ, վա՜յ։ Հողագործին սգի կկանչեն+ և հմուտ ողբացողներին՝ կոծի»+։ 17  «Խաղողի բոլոր այգիներում լաց ու կոծ կլինի+, որովհետև ես կանցնեմ քո միջով»+,– ասում է Եհովան։ 18  «Վա՜յ Եհովայի օրը ցանկացողներին+։ Եհովայի օրը ձեզ ի՞նչ է բերելու+։ Այն խավար է լինելու և ոչ թե լույս+, 19  ինչպես մարդ փախչի առյուծից, և նրան արջ հանդիպի, կամ տուն մտնի, ձեռքով հենվի պատին, և օձը կծի նրան+։ 20  Եհովայի օրը խավար է լինելու և ոչ թե լույս, այն մթություն է լինելու և ոչ թե պայծառություն+։ 21  Ես ատում եմ, մերժում եմ ձեր տոները+։ Ձեր զոհերի հոտը ինձ տհաճ կլինի ձեր հանդիսավոր հավաքույթների ժամանակ+։ 22  Նույնիսկ եթե ողջակեզներ+՝ նվիրաբերման զոհեր մատուցեք, դրանք ինձ հաճելի չեն լինի+, ու ես չեմ նայի ձեր պարարտ կենդանիներին, որոնք կմատուցեք որպես խաղաղության զոհ+։ 23  Հեռացրե՛ք ինձնից ձեր երգերի աղմուկը, որ չլսեմ ձեր տավիղների քաղցրահունչ ձայնը+։ 24  Թող արդարությունը հորդի ջրերի պես+, և արդարադատությունը՝ անդադար հոսող գետի պես+։ 25  Մի՞թե անապատում քառասուն տարի զոհաբերություններ ու նվիրաբերման զոհեր էիք բերում ինձ, ո՛վ Իսրայելի տուն+։ 26  Դուք կտանեք Սիկութին*՝ ձեր թագավորին+, և Քիունին*, որոնք ձեր աստծու աստղի պատկերներն են, և որոնք դուք շինել եք ձեզ համար+։ 27  Ես ձեզ Դամասկոսից էլ այն կողմ կաքսորեմ»+,–ասում է նա, ում անունը Զորքերի Աստված Եհովա է»+։

Ծանոթագրություններ

Հվնբր խոսքը աստղ-​աստծու մասին է։
Հվնբր աստղ-​աստված է։ Գրծ 7։43-ում՝ «Հռեմփա»։