Անգե 1:1-15
1 Դարեհ թագավորի թագավորության երկրորդ տարում+՝ վեցերորդ ամսում՝ ամսվա առաջին օրը, Եհովայի խոսքը Անգե+ մարգարեի միջոցով եղավ Սաղաթիելի+ որդի Զորաբաբելին+՝ Հուդայի կառավարչին+, ու Հովսեդեկի+ որդի Հեսու+ քահանայապետին, և ասվեց.
2 «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան*+. «Այս ժողովուրդն ասում է. «Ժամանակը չի եկել, ժամանակը չէ, որ Եհովայի տունը կառուցվի»»»+։
3 Եհովայի խոսքը դարձյալ եղավ Անգե մարգարեի միջոցով, և ասվեց.
4 «Իսկ ժամանա՞կն է, որ դուք բնակվեք փայտակերտ տներում+, մինչ այս տունը ավերակների մեջ է+։
5 Եվ հիմա այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Ուշադրություն դարձրեք ձեր ճանապարհներին+։
6 Շատ սերմ եք ցանում, բայց քիչ եք հավաքում+։ Ուտում եք, բայց չեք կշտանում+։ Խմում եք, բայց չեք հագենում*։ Հագուստներ եք հագնում, բայց չեք տաքանում։ Վարձկանը վարձվում է, որ իր աշխատավարձը ծակ քսակի մեջ դնի»»+։
7 «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Ուշադրություն դարձրեք ձեր ճանապարհներին»+։
8 «Լե՛ռը բարձրացեք և փայտանյո՛ւթ բերեք+։ Կառուցե՛ք այդ տունը+, որ հավանություն տամ դրան+ և փառավորվեմ»+,– ասում է Եհովան»։
9 ««Շատ բանի էիք սպասում, բայց քիչ բան ստացաք+։ Այդ ամենը տուն բերեցիք, բայց ես փչեցի դրա վրա և ցիրուցան արեցի+։ Հանուն ինչի՞+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։– Հանուն իմ տան, որն ավերակների մեջ է, մինչդեռ ձեզնից յուրաքանչյուրն իր տան համար է վազվզում+։
10 Այդ պատճառով երկինքը ձեզնից հետ պահեց իր ցողը, և երկիրը՝ իր բերքը+։
11 Եվ ես երկրի, լեռների, հացահատիկի, նոր գինու+, յուղի, հողից բուսած ամեն ինչի, մարդու, ընտանի կենդանու և ձեռքի բոլոր գործերի վրա երաշտ էի բերում»»+։
12 Այդ ժամանակ Սաղաթիելի որդի Զորաբաբելը+, Հովսեդեկի+ որդի Հեսու քահանայապետը և ժողովրդից մնացած բոլոր մարդիկ լսեցին իրենց Աստված Եհովայի ձայնին+ ու Անգե+ մարգարեի խոսքերին, քանի որ իրենց Աստված Եհովան էր նրան ուղարկել։ Ժողովուրդը սկսեց վախենալ Եհովայից+։
13 Եհովայի պատգամաբեր+ Անգեն շարունակեց խոսել ժողովրդի հետ՝ Եհովայից ստացած հանձնարարության համաձայն+։ Նա ասաց. ««Ես ձեզ հետ եմ»+,– ասում է Եհովան»։
14 Եհովան արթնացրեց Սաղաթիելի որդի Զորաբաբելի՝ Հուդայի կառավարչի ոգին+, Հովսեդեկի որդի Հեսու+ քահանայապետի ոգին, ինչպես նաև ժողովրդից մնացած բոլոր մարդկանց ոգին, և նրանք մտան ու սկսեցին Զորքերի Տեր Եհովայի՝ իրենց Աստծու տանը գործ անել+։
15 Դա տեղի ունեցավ Դարեհ+ թագավորի թագավորության երկրորդ տարում՝ վեցերորդ ամսվա քսանչորսերորդ օրը։