Առակներ 10:1-32
10 Սողոմոնի առակները+։
Իմաստուն որդին նա է, ով ուրախացնում է հորը+, իսկ հիմար որդին իր մոր տրտմությունն է+։
2 Ամբարշտի գանձերը անօգուտ կլինեն+, բայց արդարությունը կազատի մահից+։
3 Եհովան արդարի հոգին սոված չի թողնի+, բայց ամբարիշտների ցանկությունը կմերժի+։
4 Ծույլ ձեռքով աշխատողը աղքատ կլինի+, բայց ժրաջան մարդու ձեռքը նրան կհարստացնի+։
5 Հասկացողությամբ գործող որդին ամռանն է հավաքում, իսկ ամոթալի վարմունք ունեցող որդին հնձի ժամանակ խոր քնի մեջ է+։
6 Օրհնությունները արդարի գլխի համար են+, իսկ ամբարիշտների բերանը ծածկում է բռնությունը*+։
7 Արդարի հիշատակը օրհնության է արժանի+, բայց ամբարիշտների անունը կնեխի+։
8 Սրտով իմաստունը պատվիրաններ կընդունի+, բայց հիմար շուրթեր ունեցողը կկոխկռտվի+։
9 Անարատությամբ քայլողը ապահով կքայլի+, բայց իր ճանապարհները ծռողը ինքն իրեն կբացահայտի+։
10 Աչքով անողը ցավ կպատճառի+, և հիմար շուրթեր ունեցողը կկոխկռտվի+։
11 Արդարի բերանը կյանքի աղբյուր է+, բայց ամբարիշտների բերանը ծածկում է բռնությունը+։
12 Ատելությունը վեճեր է հրահրում+, բայց սերը ծածկում է բոլոր հանցանքները+։
13 Հասկացող մարդու շուրթերին իմաստություն կա+, իսկ գավազանը խոհեմ սիրտ չունեցողի մեջքի համար է+։
14 Իմաստունները գանձի պես կուտակում են գիտելիքները+, իսկ հիմարի բերանը մոտ է կործանման+։
15 Հարուստ մարդու թանկարժեք իրերը նրա ամուր քաղաքն են+։ Խեղճերի կործանումը իրենց աղքատությունն է+։
16 Արդարի գործերը կյանքի են տանում+, իսկ ամբարշտի գործի արդյունքը մեղք է+։
17 Ով բռնում է խրատը*, կյանքի տանող ճանապարհ է*+, իսկ ով հեռանում է հանդիմանությունից, մոլորեցնում է+։
18 Ատելություն ծածկողը կեղծ շուրթեր ունի+, և կեղծ լուրեր հնարողը հիմար է+։
19 Խոսքերի շատության դեպքում հանցանքն անպակաս է+, բայց իր շուրթերը հսկողը խոհեմությամբ է վարվում+։
20 Արդարի լեզուն ընտիր արծաթ է+, իսկ ամբարշտի սիրտը չնչին արժեք ունի+։
21 Արդարի շուրթերը հովվում են շատերին+, բայց հիմարները մեռնում են խոհեմ սիրտ չունենալու պատճառով+։
22 Եհովայի օրհնությունն է հարստացնում+, և նա ցավ չի ավելացնում դրան+։
23 Հիմարի համար անառակ վարքը զվարճանքի պես է+, բայց իմաստությունը խորաթափանց մարդու համար է+։
24 Ինչից որ ամբարիշտը սարսափում է, այն իր վրա կգա+, իսկ արդարների ցանկությունը կբավարարվի+։
25 Ինչպես փոթորկալից քամին է անցնում, այնպես էլ ամբարիշտն է անհետանում+, բայց արդարը մշտատև հիմք է+։
26 Ինչպես քացախը՝ ատամներին, և ծուխը՝ աչքերին, այնպես էլ ծույլ մարդն է իրեն ուղարկողների համար+։
27 Եհովայի հանդեպ վախը օրեր կավելացնի+, իսկ ամբարիշտների տարիները կկրճատվեն+։
28 Արդարների ակնկալիքը ուրախություն է+, իսկ ամբարիշտների հույսը կկորչի+։
29 Եհովայի ճանապարհը ամրոց է անարատի համար+, բայց կործանում է նրանց համար, ովքեր չարիք են գործում+։
30 Արդարին ոչինչ չի սասանի+ հավիտյան, իսկ ամբարիշտները երկրի վրա չեն բնակվի+։
31 Արդարի բերանը իմաստության պտուղ է բերում+, բայց նենգավոր լեզուն կվերանա+։
32 Արդարի շուրթերը հավանություն կգտնեն+, բայց ամբարիշտների բերանում նենգություն կա+։