Առակներ 11:1-31
11 Խարդախ կշեռքը գարշելի է Եհովայի համար+, բայց լիակշիռ կշռաքարը հաճելի է նրան։
2 Հանդգնությո՞ւն եկավ, անպատվություն էլ կգա+, բայց իմաստությունը համեստների հետ է+։
3 Ուղղամիտների անարատությունն է իրենց առաջնորդում+, բայց անհավատարիմների խարդախությունը իրենց կկողոպտի+։
4 Ցասման օրը թանկարժեք բաները անօգուտ կլինեն+, բայց արդարությունը կազատի մահից+։
5 Անարատի արդարությունը ուղիղ կդարձնի նրա ճանապարհը+, բայց ամբարիշտը իր իսկ ամբարշտությամբ կընկնի+։
6 Ուղղամիտների արդարությունը կազատի նրանց+, բայց անհավատարիմները իրենց իսկ ցանկությունների կողմից կբռնվեն+։
7 Երբ ամբարիշտը մեռնում է, նրա հույսը կորչում է+, կորչում է նաև զորության վրա հիմնված ակնկալիքը+։
8 Արդարը ազատվում է նեղությունից+, և նրա փոխարեն ամբարիշտն է ընկնում դրա մեջ+։
9 Հավատուրացը իր բերանով կործանում է իր մերձավորին+, բայց արդարները գիտելիքի շնորհիվ փրկվում են+։
10 Արդարների առաքինության* շնորհիվ քաղաքը ցնծում է+, իսկ երբ ամբարիշտները կործանվում են, ուրախ բացականչություններ են լինում+։
11 Ուղղամիտների օրհնությամբ քաղաքը բարձրանում է+, բայց ամբարիշտների բերանով այն քանդվում է+։
12 Խոհեմ սիրտ չունեցող մարդը արհամարհում է իր մերձավորին+, բայց մեծ խորաթափանցություն ունեցող մարդը լուռ է մնում+։
13 Զրպարտելով+ ման եկողը հայտնում է մտերմիկ զրույցում ասված բաները+, բայց ոգով հավատարիմը ծածկում է գործը+։
14 Երբ հմուտ առաջնորդություն չի լինում, ժողովուրդն ընկնում է+, բայց երբ խորհրդատուները շատ են, փրկություն է լինում+։
15 Օտարի համար երաշխավոր լինողը անպայման կտուժի+, իսկ նա, ով ատում է ձեռք սեղմելը, անհոգ է լինում։
16 Հմայիչ կինը փառք է ձեռք բերում+, իսկ բռնավորները՝ հարստություն։
17 Սիրառատ բարություն ցուցաբերող մարդը լավություն է անում իր հոգուն+, բայց դաժան մարդը փորձանք է բերում իր մարմնին+։
18 Ամբարիշտը կեղծ եկամուտ* է ձեռք բերում+, բայց նա, ով արդարություն է ցանում, ճշմարիտ շահույթ* է ստանում+։
19 Նա, ով հաստատ կանգնած է արդարության կողմը, դեպի կյանք է գնում+, բայց նա, ով չարության հետևից է ընկնում, դեպի մահ է գնում+։
20 Ծուռ սիրտ ունեցողները գարշելի են Եհովայի համար+, բայց անարատ ընթացք ունեցողները հաճելի են նրան+։
21 Չնայած չար մարդիկ ձեռք ձեռքի են տալիս՝ նրանք անպատիժ չեն մնա+, իսկ արդարների սերունդը կփրկվի+։
22 Ինչպես ոսկե օղն է խոզի քթին, այնպես էլ այն կինն է, որ գեղեցիկ է, բայց մերժում է խելամտությունը+։
23 Արդարների ցանկությունը բարիք է+, իսկ ամբարիշտների հույսը՝ ցասում+։
24 Կա մարդ, որ առատորեն բաժանում է, բայց իր մոտ եղածը շատանում է+, իսկ նա, ով իրեն հետ է պահում բարիք անելուց, կարիքի մեջ է ընկնում+։
25 Առատաձեռն հոգին կպարարտանա+, և ուրիշներին առատորեն ոռոգողը ինքն էլ առատորեն կոռոգվի+։
26 Հացահատիկը հետ պահողին ժողովուրդը կնզովի, բայց վաճառողի գլխին օրհնություն կլինի+։
27 Բարիք որոնողը, բարեհաճություն է փնտրում+, բայց չարիք փնտրողի վրա չարիք էլ կգա+։
28 Իր հարստությանն ապավինողը կընկնի+, բայց արդարները դալար տերևների պես կկանաչեն+։
29 Ով իր տան վրա փորձանք* է բերում+, քամի+ կժառանգի, և հիմար մարդը սրտով իմաստունի ծառան կլինի։
30 Արդարի պտուղը կյանքի ծառ է+, և նա, ով հոգիներ է շահում, իմաստուն է+։
31 Ահա արդարը երկրի վրա հատուցում կստանա+։ Որքա՜ն առավել հատուցում կստանան ամբարիշտն ու մեղավորը+։