Առակներ 14:1-35
14 Իմաստուն կինը կառուցում է իր տունը+, բայց հիմարը իր իսկ ձեռքերով քանդում է այն+։
2 Իր ուղղամտությամբ քայլողը վախենում է Եհովայից+, բայց նա, ում ճանապարհները ծուռ են, արհամարհում է Նրան+։
3 Ամբարտավանության գավազանը հիմարի բերանում է+, բայց իմաստունների շուրթերը կպահպանեն նրանց+։
4 Որտեղ անասուն չկա, մսուրը մաքուր է, բայց ցլի զորության շնորհիվ բերքն առատ է։
5 Հավատարիմ վկան չի ստի+, բայց կեղծ վկան ստեր է խոսում+։
6 Ծաղրողը իմաստություն է փնտրում, բայց չի գտնում, իսկ հասկացողություն ունեցողը հեշտությամբ է գիտելիքներ գտնում+։
7 Հեռացիր հիմար մարդու առաջից+, այլապես գիտելիքներ հայտնող շուրթերին ուշադրություն չես դարձնի+։
8 Խորագետի իմաստությունը իր ճանապարհը հասկանալն է+, բայց հիմարների հիմարությունը խաբեություն է+։
9 Ովքեր ծաղրում են մեղավորության զգացումը+, հիմար են, բայց ուղղամիտների միջև համաձայնություն կա+։
10 Մարդու սիրտը տեղյակ է իր հոգու դառնությունից+, և ոչ մի օտար չի միջամտի սրտի ուրախությանը։
11 Ամբարիշտների տունը բնաջինջ կլինի+, բայց ուղղամիտների վրանը կբարգավաճի+։
12 Կա ճանապարհ, որ ուղիղ է թվում մարդու աչքին+, բայց դրա վերջում մահվան ճանապարհներն են+։
13 Նույնիսկ ծիծաղելիս սիրտը կարող է ցավի մեջ լինել+, և ուրախության վերջը տրտմություն է+։
14 Անհավատ սիրտ ունեցողը իր իսկ ճանապարհների պտուղներից կկշտանա+, իսկ բարի մարդը՝ իր գործերի պտուղներից+։
15 Անփորձը հավատում է ամեն խոսքի+, բայց խորագետը կշռադատում է իր քայլերը+։
16 Իմաստունը վախենում է և հեռու է մնում չարությունից+, բայց հիմարը կատաղում է ու ինքնավստահ դառնում+։
17 Նա, ով արագ բարկանում է, հիմարություն կգործի+, իսկ խորհելու կարողության տեր մարդը ատված է+։
18 Անփորձները հիմարություն կժառանգեն+, բայց խորագետները գիտելիքը որպես գլխի ծածկոց կկրեն+։
19 Չար մարդիկ կխոնարհվեն բարի մարդկանց առաջ+, և ամբարիշտները՝ արդարի դարպասների մոտ։
20 Աղքատը նույնիսկ իր մերձավորի կողմից է ատված+, բայց հարուստի ընկերները շատ են+։
21 Իր մերձավորին արհամարհողը մեղք է գործում+, բայց երջանիկ է նա, ով հաճություն է ցույց տալիս հարստահարվածներին+։
22 Չէ՞ որ չարիք հնարողները կմոլորվեն+։ Իսկ բարիք հնարողների մոտ սիրառատ բարություն և ճշմարտություն կա+։
23 Ամեն տեսակ աշխատանքից օգուտ կա+, բայց սոսկ շուրթերի խոսքերը կարիքի մեջ են գցում։
24 Իմաստունների պսակը իրենց հարստությունն է։ Հիմարների գործերը հիմարություն են+։
25 Ճշմարիտ վկան ազատում է հոգիները+, բայց ստախոս վկան ստեր է փչում+։
26 Եհովայի հանդեպ վախը ամուր վստահություն է տալիս մարդուն+, և նրա որդիները ապաստան կունենան+։
27 Եհովայի հանդեպ վախը կյանքի աղբյուր է+, որ հեռու է պահում մահվան ծուղակներից+։
28 Ժողովրդի շատությունը թագավորի զարդարանքն է+, բայց բնակչության քիչ լինելը բարձրաստիճան պաշտոնյայի կործանումն է+։
29 Նա, ով չի շտապում բարկանալ, շատ խորաթափանց է+, բայց անհամբեր մարդը մեծարում է հիմարությունը+։
30 Հանդարտ սիրտը կյանք է մարմնի համար+, իսկ նախանձը՝ փտություն ոսկորների համար+։
31 Նա, ով խաբում է խեղճին, նախատում է նրա Ստեղծողին+, բայց աղքատի հանդեպ հաճություն ցուցաբերողը փառավորում է Նրան+։
32 Իր չարության պատճառով ամբարիշտը վայր կգցվի+, բայց արդարը ապաստան կգտնի իր անարատության մեջ+։
33 Հասկացողություն ունեցողի սրտում իմաստություն կա+, և հիմարների մեջ այն հայտնի է դառնում։
34 Արդարությունն է բարձրացնում ազգին+, իսկ մեղքը անարգանք է ազգությունների համար+։
35 Թագավորին հաճելի է հասկացողությամբ վարվող ծառան+, բայց նրա ցասումը ամոթալի վարմունք ունեցողի վրա է+։