Առակներ 15:1-33

15  Մեղմ պատասխանը հեռացնում է ցասումը+, բայց ցավ պատճառող խոսքը բարկություն է բորբոքում+։  Իմաստունների լեզուն գիտելիքներն օգտագործում է ի բարին+, բայց հիմարների բերանից հիմարություն է բխում+։  Եհովայի աչքերը ամեն տեղ են+. նրանք դիտում են և՛ չարերին, և՛ բարիներին+։  Հանդարտ լեզուն կյանքի ծառ է+, բայց խեղաթյուրված լեզուն կոտրում է ոգին+։  Հիմարը անարգում է իր հոր խրատը*+, իսկ ով ուշադրություն է դարձնում հանդիմանությանը, խորագետ է+։  Արդարի տանը առատ պաշար կա+, բայց ամբարշտի գործերի պտուղը փորձանք է բերում+։  Իմաստունների շուրթերը գիտելիքներ են տարածում+, բայց հիմարների սիրտը այդպիսին չէ+։  Ամբարիշտների զոհը գարշելի է Եհովայի համար+, բայց ուղղամիտների աղոթքը հաճելի է նրան+։  Ամբարշտի ճանապարհը գարշելի է Եհովայի համար+, բայց արդարության հետամուտ լինողին նա սիրում է+։ 10  Խրատը* չարիք է նրա համար, ով թողնում է ճանապարհը+. հանդիմանություն ատողը կմահանա+։ 11  Գերեզմանն* ու կործանման վայրը+ Եհովայի առաջ են+. որքա՜ն առավել՝ մարդկանց որդիների սրտերը+։ 12  Ծաղրողը իրեն հանդիմանողին չի սիրում+։ Իմաստունների մոտ նա չի գնա+։ 13  Ուրախ սիրտը ուրախ է դարձնում դեմքը+, բայց սրտի ցավի պատճառով ոգին խոցվում է+։ 14  Հասկացող սիրտը գիտելիք է փնտրում+, բայց հիմարների բերանը հիմարության է տենչում+։ 15  Հարստահարվածի բոլոր օրերը վատ են+, բայց ուրախ սիրտ ունեցողը միշտ խնջույքի մեջ է+։ 16  Ավելի լավ է քիչ բան՝ Եհովայի հանդեպ վախով+, քան առատ պաշար և դրա հետ միասին՝ շփոթմունք+։ 17  Ավելի լավ է բանջարեղենով կերակուր՝ սիրո հետ մեկտեղ+, քան պարարտ ցուլ՝ ատելության հետ միասին+։ 18  Զայրացած մարդը կռիվ է հրահրում+, բայց նա, ով չի շտապում բարկանալ, հանդարտեցնում է վեճը+։ 19  Ծույլի ճանապարհը նման է փշոտ թփուտներից պատրաստված ցանկապատի+, բայց ուղղամիտների ճանապարհը հարթ է+։ 20  Իմաստուն որդին ուրախացնում է հորը+, բայց հիմար մարդը արհամարհում է իր մորը+։ 21  Հիմարությունը ուրախություն է պատճառում խոհեմ սիրտ չունեցողին+, բայց խորաթափանց մարդը ուղիղ է գնում+։ 22  Անկեղծ զրույց չլինելիս ծրագրերը խափանվում են+, բայց խորհրդատուների շատության դեպքում հաջողություն է լինում+։ 23  Մարդը ուրախանում է իր բերանի պատասխանով+, և ճիշտ ժամանակին ասված խոսքը որքա՜ն լավ է+։ 24  Հասկացողությամբ վարվող մարդու կյանքի ճանապարհը տանում է դեպի վեր+ և պահում է նրան գերեզման* իջնելուց+։ 25  Գոռոզների տունը Եհովան կխորտակի+, բայց այրու տարածքի սահմանը կհաստատի+։ 26  Չար մարդու ծրագրերը գարշելի են Եհովայի համար+, բայց հաճելի խոսքերը մաքուր են+։ 27  Անարդար եկամուտ ձեռք բերողը փորձանք* է բերում իր տան վրա+, բայց նվերներ ատողը կապրի+։ 28  Արդարի սիրտը մտածում է, թե ինչ պատասխանի+, բայց ամբարիշտների բերանից չար բաներ են բխում+։ 29  Եհովան հեռու է ամբարիշտներից+, բայց արդարների աղոթքը լսում է+։ 30  Պայծառ աչքերը+ ուրախացնում են սիրտը+, և լավ լուրը+ պարարտացնում է ոսկորները+։ 31  Այն ականջը, որը կյանքի տանող հանդիմանություն+ է լսում, իմաստուն մարդկանց մեջ է մնում+։ 32  Խրատից* խուսափողը+ իր իսկ հոգին է մերժում, բայց հանդիմանություն լսողը իմաստուն սիրտ է ձեռք բերում*+։ 33  Եհովայի հանդեպ վախը սովորեցնում* է մարդուն, որ իմաստությամբ վարվի+, և փառքին նախորդում է խոնարհությունը+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 1։2-ի ծնթ.։
Տե՛ս 1։2-ի ծնթ.։
Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
Կամ՝ «արտաքսում», այսինքն՝ վտարում։
Տե՛ս 1։2-ի ծնթ.։
Կամ՝ «լավ շարժառիթներ է ձեռք բերում»։
Տե՛ս 1։2-ի ծնթ.։