Առակներ 16:1-33
16 Մարդն է կարգավորում իր սրտում եղած մտքերը+, բայց լեզվի պատասխանը Եհովայից է+։
2 Մարդու բոլոր ճանապարհները մաքուր են իր աչքին+, բայց Եհովան է գնահատում ոգին+։
3 Քո գործերը Եհովային հանձնիր+, և քո ծրագրերը կհաստատվեն+։
4 Եհովան ամեն ինչ պատրաստել է իր նպատակի համար+, այո՛, նույնիսկ ամբարշտին՝ չար օրվա համար+։
5 Բոլոր նրանք, ովքեր սրտով հպարտ են, գարշելի են Եհովայի համար+ ու թեև ձեռք ձեռքի էլ տան, անպատիժ չեն մնա+։
6 Սիրառատ բարությամբ և ճշմարտությամբ մեղքը քավվում է+, և Եհովայի հանդեպ վախը մարդուն հեռու է պահում չարից+։
7 Երբ Եհովային հաճելի են մարդու ճանապարհները+, նա այնպես է անում, որ նույնիսկ նրա թշնամիները խաղաղության մեջ լինեն նրա հետ+։
8 Ավելի լավ է քիչ, բայց արդարությամբ+, քան շատ՝ առանց արդարության+։
9 Մարդու սիրտը կարող է կշռադատել իր ճանապարհը+, բայց Եհովան է նրա քայլերին ուղղություն տալիս+։
10 Թագավորի շուրթերին ներշնչյալ որոշումներ պետք է լինեն+։ Դատաստան անելիս նրա բերանը անհավատարիմ չպետք է լինի+։
11 Արդար ցուցիչն ու կշեռքը Եհովային են պատկանում+, և պայուսակի միջի բոլոր կշռաքարերը նրա գործն են+։
12 Ամբարշտություն գործելը գարշելի է թագավորների համար+, որովհետև գահն արդարությամբ է հաստատվում+։
13 Արդար շուրթերը հաճելի են մեծ թագավորին+, և նա սիրում է ազնվությամբ խոսողին+։
14 Թագավորի զայրույթը մահվան լուր բերող է+, բայց իմաստուն մարդը կասեցնում է այն+։
15 Թագավորի լուսավոր դեմքը կյանք է+, և նրա բարեհաճությունը գարնանային անձրևի+ ամպի պես է։
16 Իմաստություն ձեռք բերելը ոսկի ձեռք բերելուց շատ ավելի լավ է+, և հասկացողություն ձեռք բերելը արծաթ ձեռք բերելուց նախընտրելի է+։
17 Ուղղամիտների ճանապարհը չարությունից հեռանալն է+, և իր ճանապարհը պահպանողը իր հոգին է պահում+։
18 Հպարտությունը նախորդում է կործանմանը+, և ամբարտավան ոգին՝ վայր ընկնելուն+։
19 Ավելի լավ է ոգով խոնարհ լինել և հեզերի հետ մնալ+, քան հպարտների հետ ավար բաժանել+։
20 Որևէ հարցում հասկացողություն դրսևորողը բարիք կգտնի+, և երջանիկ է նա, ով ապավինում է Եհովային+։
21 Սրտով իմաստունը հասկացող պիտի կոչվի+, և քաղցր շուրթեր ունեցողը համոզելու կարողություն ունի+։
22 Ըմբռնողականությունը կյանքի աղբյուր է նրա համար, ով ունի այն+, և հիմարների խրատը* հիմարություն է+։
23 Իմաստունի սիրտը նրա բերանին հասկացողություն է տալիս+ և նրա շուրթերին համոզելու կարողություն է ավելացնում+։
24 Հաճելի խոսքերը խորիսխի մեղր են+, որ քաղցր են հոգուն և բուժում՝ ոսկորներին+։
25 Կա ճանապարհ, որ ուղիղ է թվում մարդու աչքին+, բայց դրա վերջում մահվան ճանապարհներն են+։
26 Տքնաջան աշխատողը* ծանր աշխատում է իր համար+, որովհետև նրա բերանը ստիպում է իրեն+։
27 Անպիտան մարդը փորում է, որ չարիք հանի+, և նրա շուրթերի վրա ասես խանձող կրակ կա+։
28 Խարդավանիչ մարդը վեճ է գցում+, և զրպարտողը մտերիմներին բաժանում է իրարից+։
29 Բռնավոր մարդը կհրապուրի իր մերձավորին+ և նրան չար ճանապարհով կտանի+։
30 Նա աչքով է անում և խարդավանքներ ծրագրում+։ Շուրթերը կծոտելով՝ չարիքը ավարտին է հասցնում։
31 Ալևորությունը գեղեցկության պսակ է+, եթե գտնվում է արդարության ճանապարհին+։
32 Նա, ով չի շտապում բարկանալ, հզոր մարդուց լավ է+, և իր ոգին զսպողը քաղաքը գրավողից է լավ+։
33 Վիճակը գիրկն է գցվում+, բայց դրա միջոցով կայացված ամեն որոշում Եհովայից է+։