Առակներ 18:1-24
18 Մեկուսացող մարդը իր եսասիրական ցանկությունն է փնտրում+։ Նա ամեն տեսակ իմաստության դեմ է դուրս գալիս+։
2 Հիմարին խորաթափանցությունը հաճելի չէ+, միայն թե իր սրտի եղածը հայտնի+։
3 Երբ ամբարիշտը գալիս է, արհամարհանք էլ է գալիս+, և անպատվության+ հետ նախատինք էլ կա։
4 Մարդու բերանի խոսքերը խոր ջրեր են+։ Իմաստության աղբյուրը բխող հեղեղատ է+։
5 Ամբարշտին կողմնապահություն անելը լավ չէ+, ոչ էլ արդարին արդարադատությունից զրկելն է լավ+։
6 Հիմարի շուրթերը վեճի են բռնվում+, և նրա բերանը ծեծ է բերում+։
7 Հիմարի բերանը իր կործանումն է+, և նրա շուրթերը որոգայթ են իր հոգու համար+։
8 Զրպարտողի խոսքերը նման են պատառների, որոնց ագահորեն կուլ են տալիս+, և որոնք որովայնի խորքերն են իջնում+։
9 Նա, ով ծույլ է իր գործում+, եղբայր է կործանող մարդուն+։
10 Եհովայի անունը ամուր աշտարակ է+։ Նրա մեջ է փախչում արդարը և պաշտպանություն ստանում+։
11 Հարուստ մարդու թանկարժեք իրերը նրա ամուր քաղաքն են+, և նրա երևակայության մեջ դրանք պաշտպանող պարսպի են նման+։
12 Կործանումից առաջ մարդու սիրտը հպարտանում է+, և փառքին խոնարհությունն է նախորդում+։
13 Եթե ինչ-որ մեկը բանը չլսած պատասխան է տալիս+, ապա դա հիմարություն է նրա կողմից և նվաստացուցիչ է+։
14 Մարդու ոգին կարող է դիմանալ իր տկարությանը+, բայց եթե ոգին խոցված է, ո՞վ կարող է դիմանալ+։
15 Հասկացողություն ունեցողի սիրտը գիտելիք է ձեռք բերում+, և իմաստունների ականջը ձգտում է գիտելիք գտնել+։
16 Մարդու նվերը լայն դուռ է բացում նրա առաջ+, և այն նույնիսկ մեծամեծների մոտ կտանի նրան+։
17 Ով իր դատական գործն առաջինն է սկսում, նա արդար է թվում+, բայց գալիս է նրա մերձավորը և քննում նրան+։
18 Վիճակ գցելը դադարեցնում է կռիվները+ և նույնիսկ հզորներին է բաժանում իրարից+։
19 Այն եղբայրը, որի դեմ հանցանք են գործել, ավելի անառիկ է, քան ամուր քաղաքը+, և կան վեճեր, որոնք ամրոցի նիգերի են նման+։
20 Մարդու բերանի պտղից իր որովայնը կկշտանա+։ Նա կկշտանա իր շուրթերի+ արդյունքից։
21 Մահն ու կյանքը լեզվի իշխանության տակ են+, և նրան սիրողը նրա պտղից կուտի+։
22 Ինչ-որ մեկը լավ կի՞ն է գտել+. նա բարիք է գտել+ և Եհովայի բարեհաճությունն է վայելում+։
23 Աղքատը աղաչանքներով է խոսում+, բայց հարուստը խստորեն է պատասխանում+։
24 Կան ընկերներ, որ պատրաստ են միմյանց պատառ-պատառ անելու+, բայց կա ընկեր, որ եղբորից ավելի մտերիմ է+։