Առակներ 19:1-29

19  Իր անարատությամբ քայլող աղքատը+ ծուռ շուրթեր ունեցողից ու հիմարից լավ է+։  Լավ չէ, որ մարդը* գիտելիքներ չունի+, և իր ոտքերով շտապողը մեղք է գործում+։  Մարդու հիմարությունը աղավաղում է նրա ճանապարհը+, բայց նրա սիրտը Եհովայի վրա է զայրանում+։  Հարստությունը շատ ընկերներ է ավելացնում+, բայց խեղճը նույնիսկ իր ընկերոջից է բաժանվում+։  Կեղծ վկան անպատիժ չի մնա+, և ստեր խոսողը չի փրկվի+։  Շատերն են ցանկանում շահել իշխանավորի հաճությունը*+, և ամեն մեկը ընկեր է նվերներ տվողին+։  Աղքատի բոլոր եղբայրները ատում են նրան+։ Որքա՜ն առավել նրա մտերիմ ընկերները կխուսափեն նրանից+։ Նա ուզում է ինչ-​որ բան ասել, բայց նրանք չկան+։  Նա, ով իմաստուն սիրտ է ձեռք բերում*+, սիրում է իր հոգին։ Նա, ով խորաթափանցություն է պահպանում, բարիք կգտնի+։  Կեղծ վկան անպատիժ չի մնա+, և ստեր խոսողը կկորչի+։ 10  Ճոխությունը վայել չէ հիմարին+։ Առավել ևս ծառան չի կարող իշխանների վրա իշխել+։ 11  Մարդու ըմբռնողականությունը հանդարտեցնում է իր բարկությունը+, և նրա գեղեցկությունը հանցանքին ուշադրություն չդարձնելն է+։ 12  Թագավորի ցասումը առյուծի մռնչոցի պես է+, բայց նրա բարեհաճությունը խոտի վրա եղող ցողի է նման+։ 13  Հիմար որդին իր հոր դժբախտությունն է+, և կնոջ կռիվները նման են կաթող տանիքի, որ մարդուն դուրս են անում+։ 14  Հայրերից ստացած ժառանգությունը տուն և հարստություն է+, բայց խոհեմ կինը Եհովայից է+։ 15  Ծուլությունը խոր քուն է բերում+, և ալարկոտ հոգին քաղցած է մնում+։ 16  Պատվիրանը պահողը իր հոգին է պահում+, և իր ճանապարհներն արհամարհողը մահվան կմատնվի+։ 17  Նա, ով խեղճին հաճություն է ցույց տալիս, Եհովային պարտք է տալիս+, և նրա արարքի դիմաց Նա կհատուցի նրան+։ 18  Պատժիր որդուդ, քանի դեռ հույս կա+, և թող քո հոգին նրա մահը չցանկանա+։ 19  Սաստիկ բարկության տեր մարդը ինքն էլ տույժը կհատուցի+, որովհետև եթե ազատես նրան, ապա դա շարունակ պիտի անես+։ 20  Խորհուրդ լսիր և խրատ* ընդունիր+, որպեսզի ապագայում իմաստուն լինես+։ 21  Մարդու սրտում շատ ծրագրեր կան+, բայց Եհովայի նպատակն է, որ հաստատուն կմնա+։ 22  Մարդու մեջ ցանկալի բանը նրա սիրառատ բարությունն է+, և աղքատ մարդը ստախոսից լավ է+։ 23  Եհովայի հանդեպ վախը դեպի կյանք է տանում+։ Մարդը գիշերը խաղաղ կանցկացնի+, և չարիքը նրան չի այցելի+։ 24  Ծույլը իր ձեռքը ամանի մեջ է պահում+. նա նույնիսկ մինչև իր բերանը չի կարողանում այն տանել+։ 25  Ծաղրողին հարվածիր+, որպեսզի անփորձը խորագետ դառնա+, և հասկացողին հանդիմանիր, որպեսզի նա գիտելիք ձեռք բերի+։ 26  Նա, ով վատ է վերաբերվում հորը և վռնդում է մորը+, անամոթ և խայտառակ վարմունք ունեցող որդի է+։ 27  Որդի՛ս, եթե դադարես խրատ* լսելուց, ապա իմացության խոսքերից կմոլորվես+։ 28  Անպիտան վկան ծաղրում է արդարադատությունը+, և ամբարիշտների բերանը վնասակար բաներ է կուլ տալիս+։ 29  Դատաստանները ծաղրողների համար են հաստատված+, իսկ հարվածները՝ հիմարների մեջքի համար+։

Ծանոթագրություններ

Բառացի՝ «հոգին»։
Բռց.՝ «երեսը փափկացնել»։
Կամ՝ «լավ շարժառիթներ է ձեռք բերում»։
Տե՛ս 1։2-ի ծնթ.։
Տե՛ս 1։2-ի ծնթ.։