Առակներ 20:1-30
20 Գինին ծաղրող է+, ու ոգելից խմիչքը՝ կռվարար+, և ամեն ոք, ով դրա պատճառով շեղվում է ճանապարհից, իմաստուն չէ+։
2 Թագավորի ներշնչած վախը առյուծի մռնչոցի պես է+։ Ով որ նրա ցասումը իր վրա է բերում, իր իսկ հոգու դեմ է մեղք գործում+։
3 Մարդու համար փառք է վեճից հեռու մնալը+, բայց ամեն հիմար արագ դրա մեջ է մտնում+։
4 Ծույլը ձմռան պատճառով չի հերկում+. հնձի ժամանակ նա կմուրա, բայց ոչինչ չի լինի+։
5 Մարդու սրտի մտադրությունները խոր ջրերի պես են+, բայց խորաթափանց մարդը դուրս կհանի դրանք+։
6 Շատ մարդիկ իրենց սիրառատ բարության մասին են հայտարարում+, բայց ո՞վ կարող է հավատարիմ մարդ գտնել+։
7 Արդարն իր անարատությամբ է քայլում+։ Երջանիկ են նրանից հետո եկող նրա որդիները+։
8 Թագավորը նստում է դատական գահին+ և իր աչքերով ցրում է ողջ չարությունը+։
9 Ո՞վ կարող է ասել՝ «ես մաքրել եմ սիրտս+ և մաքրվել եմ իմ մեղքից»+։
10 Թե՛ երկու տեսակ կշռաքարը և թե՛ երկու տեսակ արդուն*+ գարշելի են Եհովայի համար+։
11 Տղայի արարքներից անգամ կարելի է իմանալ՝ նրա գործերը մաքուր ու ազնիվ են, թե ոչ+։
12 Լսող ականջ և տեսնող աչք. երկուսն էլ Եհովան է ստեղծել+։
13 Մի՛ սիրիր քունը, որ աղքատության մեջ չընկնես+։ Բացիր աչքերդ ու կշտացիր հացով+։
14 «Վա՛տ է, վա՛տ է»,– ասում է գնորդը և հեռանում+։ Իսկ հետո ինքն իրենով պարծենում է+։
15 Կա ոսկի, կան նաև շատ մարջաններ, բայց գիտելիքներ ունեցող շուրթերը թանկարժեք անոթներ են+։
16 Եթե ինչ-որ մեկը օտարի համար երաշխավոր է եղել, վերցրու նրա հանդերձը+, և եթե մեկը օտար կնոջ հետ է առնչվել, նրանից գրավ վերցրու+։
17 Ստությամբ ձեռք բերված հացը հաճելի է մարդուն+, բայց դրանից հետո նրա բերանը մանրախճով կլցվի+։
18 Ծրագրերը խորհրդով են հաստատվում+. քո պատերազմը հմուտ առաջնորդությամբ վարիր+։
19 Զրպարտելով ման եկողը հայտնում է մտերմիկ զրույցում ասված բաները+. իր շուրթերով խաբված մարդու հետ մտերմություն մի՛ արա+։
20 Իր հորը և իր մորը անիծողի ճրագը կհանգչի+, երբ խավար իջնի+։
21 Այն ժառանգությունը, որ սկզբում ագահությամբ է ձեռք բերվել+, ապագայում չի օրհնվի+։
22 Մի՛ ասա՝ «չարով կհատուցեմ»+։ Հույսդ Եհովայի վրա դիր+, և նա կփրկի քեզ+։
23 Երկու տեսակ կշռաքարը գարշելի է Եհովայի համար+, և խարդախ կշեռքը լավ չէ+։
24 Եհովան է առաջնորդում մարդու քայլերը+։ Հողեղեն մարդը ինչպե՞ս կարող է որոշել իր ճանապարհը+։
25 Մարդու համար ծուղակ է այն, որ նա հապճեպ բացականչում է՝ սո՛ւրբ է+, և երդում+ անելուց հետո է միայն քննում+։
26 Իմաստուն թագավորը ցրում է ամբարիշտ մարդկանց+ և նրանց վրա է քշում անիվը+։
27 Մարդու շունչը*+ Եհովայի ճրագն է, որը ուշադիր քննում է որովայնի բոլոր խորքերը+։
28 Սիրառատ բարությունն ու ճշմարտությունը պահպանում են թագավորին+, և սիրառատ բարությամբ նա հաստատում է իր գահը+։
29 Երիտասարդների գեղեցկությունը նրանց ուժն է+, իսկ ծերերի շքեղությունը՝ նրանց ալեհերությունը+։
30 Ծեծերից ստացած կապտուկները մաքրում են չարիքից+, և հարվածները թափանցում են որովայնի խորքերը+։